Month: February 2006

  • Հայերը շախմատի ԱՄՆի առաջնությունում

    Այսօր մի գովազդային ամսագիր ստացա եւ իհարկե հետաքրքրության համար սկսեցի նայել թե ինչ–կա–չկա։ Կար ժամացույց, որի երկու դանդաղընթաց սլաքների արանքում կար հաշվով տասնութ սանդղակ։ Ինչեւէ, այն ոչ մի կապ չունի իմ այս գրառման հետ։ Ուղակի հաջորդ էջերից մեկում գտա մի հետքրքիր տեղեկատվություն, ըստ որի ասվում էր, որ այս տարվա Մարտին կայանալու է ԱՄՆի շախմատային առաջնությունը։…

  • Երկու լավ լուր

    Այսօր աշխատանքիս բերումով մի քանի լավ մարդկանց հետ գործ ունեի, իսկ երբ եկա տուն եւ բացեցի էլ–փոստս, գտա եւս մի քանի լավ լուր։ Դե քանի–որ երկուսնել լավն են, սկսեմ նրանից, որ առաջինն եմ ստացել։ Հռիպսեմի Սարգսյանին կարծում եմ արդեն ճանաչում են, թե՛ Հայաստանի Հանրապետությունում եւ թե՛ արտասահմանում։ Համառոտ ասեմ, որ նա ասմունքող է եւ լսել…

  • Տարօրինակ մարդ արարած

    Այսօր աշխատանքի բերումով տեսա մի ճապոնուհու, որը մեկ ձեռքի վրա ուներ վեց, իսկ մյուսինը՝ հինգ մատ։ Հետաքրքրված նայում էի նրա ձեռքին, ու մի պահ մտածեցի որ միգուցե սխալ գործ եմ անում։ Երեւի թե իրեն վատ կզգար, եթե ես շարունակեի ուշադիր նայելը։ Քաղաքավարությունից ելնելով էլ չշարունակեցի նայելը, փոխարեն սկսեցի ժպտալ եւ քիչ էր մնում կոմպլիմենտ անեի։…

  • Նոր նյութեր ArmenianHouse համակարգչային հայ գրադարանում

    Այսօր համակարգչային հայ գրադարանում, այն է ArmenianHouse.org, գտա մի քանի նոր նյութեր։ Դրանք են՝ Ավելացվեցին Հովհաննես Թումանյանի «Ընտիր երկեր» ժողովածուից պատմվածքներ (Աղքատի պատիվը, Գիքորը, Գաբո բիձու շերամապահությունը և այլն): Ավելացվել են նաև Թումանյանի քառասունից ավելի հեքիաթներ: Վերցված է՝ http://armenianhouse.org/index-am.html

  • ՆՆՋԻՐ ԴՈՒ ԽԱՂԱՂ. Գուրգեն Մարգարյանի անմահ հիշատակին

    Այսօր իմ կայքում մի հատուկ հաղորդագրություն կար։ Այն նվիրված է Գուրգեն Մարգարյանին. Մի թուրք ադրբեջանցի «խաղաղապահ» Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնահարել եւ սպանել էր։ Գուրգենի մասին կարող եք իմանալ գնալով http://budapest.sumgait.info/ կայքը։ Ինչեւէ, հագորդագրողը՝ Սոնա Արշունեցին, ցանկացավ իր բանաստեղծությունը գրել իմ կայքում, որպեսզի տարածվի եւ յուրաքանչյուր հայ կարողանա կարդալ այն։ ՆՆՋԻՐ ԴՈՒ ԽԱՂԱՂ (Գուրգեն Մարգարյանի…

  • Լոս Անջելեսից ոտքով դեպի Պերու

    Այսօր, ավելի ճիշտ մի քանի ժամ առաջ, երբ զբոսնում էինք մեր քաղաքի կենտրոնական մասում, հանդիպեցինք մի մարդու, որը սեւամորթ էր եւ կարծես թե ինչ–որ բան էր կորցրել։ Մոտենալով մեզ նա հարցրեց «կներեք, չեք ասի, թե ինչպե՞ս գնամ Ռիվրսայդ գավառ»։ Մի պահ չհասկացա թե ինչ է հարցնում եւ խնդրեցի նորից կրկնել հարցը։ Երկրորդ անգամ լսելուց մի…

  • Նամակ Հայկ Խանջյանից

    Լինելով Մայքրոսոֆտի հայերեն լեզվի թարգմանիչների խմբի անդամ այսօր Հայկ Խանջյանից ստացա մի լավ լուր, այն է, որ իշնորհիվ շատ մարդկանց Մայքրոսոֆտի հայացումը հասնում է իր ավարտին։ Եթե ցանկություն ունեք մասնակցել այդ ծրագիրն եւ օգնել Մայքրոսոֆտի հայացմանը, այցելեք Մայքրոսոֆտի Հանրային Բառարանի Հայկական բաժինը եւ սեղմեք Glossary բառը։ Հատված նամակից. Հարգելի գործընկեր Հայտնում ենք Ձեզ, որ Microsoft…