Blog Gallery Projects Contact

Կիրակի, Մարտ 6, 2005

Լավագույն տղեքը հեռանում են

Գրված է Ոչ բաժինավորված ենթաբաժիններում — Հակոբ Գեւորգյան @ 1:24 am Տպել

Այսօր լսում էի այս հիանալի երգը, եւ որոշեցի այն հայտարարել համացանցում։ Խնդրեմ վայելեք այն։

Լավագույն տղեքը հեռանում են,
Օտար ափերում բախտ որոնում,
Սիրելի կանայք թողնում գնում են,
Ուրիշների մեջ են մեզ փնտրում։

Ամենալավ երգը լռությունն է,
Երկու զույք արքեր մթության մեջ,
Իսկ սարսափելին հիշողությունն է,
Որ հետո թերթում ես էջ առ էջ։

Ու փչում է քամին մենայնության,
Ու ջնջում ամեն ինչ,
Ու պոկում է անցյանլն ու ներկան,
Իմ կյանքի, իմ կյանքի էջերից։

Ես գիտեմ ին՞չ բան է ժամանակը,
Ամեն ինչ հոսում է՝ փոփոխվում,
Կյանքի ուղեգրով շարժվող գնացքը,
Վերջին կանգառին է մոտենում։

Ես այս աշխարհի խենթ սիրահարն եմ,
Ունեմ ընկերներ ինձնից խելառ,
Բոլորի համար ես աղոթում եմ,
Ու երգում երգեր նրանց համար։

Ես երգում եմ երգեր այն ժամանակ,
Երբ արեւն է իջնում,
Երբ մնում եմ ազատ ու միայնակ,
Իմ սարքաց, իմ սարքաց զնդանում։

Ես ունեմ թաքուն իմ երջանկությունը,
Թող նախանձ մարդիկ աջկով չտան,
Դա իմ ապրելու մեծ ցանկությունն է,
Որ պիտի երգեմ քանի դեռ կամ։

Ես ունեմ մի կին, որն ինձ սիրում է,
Նա ունի մի սիրտ ոսկուց էլ թանկ,
Մենք ունենք փոքրիկ, որն արդեն խոսում է,
Ու տալիս հարցեր թարս ու շիտակ։

Նա տալիս է հարցեր թարս ու շիտակ,
Հարցեր ամեն տեսակ, հարցեր տարօրինակ,
Ես փորձում եմ գտնել պատասխաններ,
Ու ստանում, ու ստանում նոր հարցեր։

Իմ գլխում ամեն ինչ խառնվել է,
Ես ինքս ունեմ այնքան հարցեր,
Եվ այդ հարցերի անվերջ շարանը,
Ինձ ստիպում է նոր երգեր երգել։

Ես գիտեմ որ երգը նաեւ աղոթք է,
Եվ ինչ–որ չափով մխիթարանք,
Նա երջանկության հավերժ պատրանքն է,
Որ մեզ հետ ապրում դառնում է կյանք։

Ու փչում է քամին մնայնության,
Ու ջնջում ամեն ինչ,
Ու պոկում է անցյալն ու ներկան
Իմ կյանքի, իմ կըանքի, իմ կյանքի էջերից։

To read the English translation of this song, go here.

del.icio.us Digg Facebook Technorati Ask

4 քննարկումներ »

  1. Barev, kardaci, durs shat ekav, karoxa kompjuterit mech lini uxarkes? kam ergichi ev argi anun ases porcem gtnel internetum.

    Naxoroq shnorhakalutjun,
    Sargis

    Հեղինակ Sargis — Չորեքշաբթի, Մայիս 4, 2005 @ 1:37 pm

  2. Հարգելի Սարգիս,

    Նախ ուրախ եմ, որ ձեզ դուր է եկել իմ կայքը։ Հույսով եմ այն ձանձրանալի չէ :)

    Այդ երգը կարող եք լսել այստեղից։ Այն երգում է Հարութ Փամբուկջյանը «ձախ Հարութ», իսկ խոսքերը Ռուբեն Հախվերդյանն է գրել։

    Հեղինակ Hakob — Չորեքշաբթի, Մայիս 4, 2005 @ 9:16 pm

  3. Shnorakalutjun, aijm lsum em :)
    Ev hishum Erevan :)

    Հեղինակ Sargis — Հինգշաբթի, Մայիս 5, 2005 @ 4:45 am

  4. Խնդրեմ :)

    Հեղինակ Hakob — Ուրբաթ, Մայիս 6, 2005 @ 11:58 pm

Այս գրառման քննարկումների RSS աղբյուրը։ Կողմնակից URI

Թողեք ձեր հաղորդագրությունը



Go To Project Gutenberg

Get Firefox!



HAY.am - Armenian Portal