Hakob GEVORGIAN
Անձնական, ժողովրդավարական հիմունքների վրա հիմնադրված ժամանակագրային կայք էջ, որի կարդացողները կամ կողմ են, կամ էլ գլուխ չեն հանում, թե ինչի՞ մասին է խոսքը. եղեք երջանիկ, բարի եւ մարդկային, քանզի սարը սարին չի հանդիպում, իսկ մարդը մարդուն մեկ օր կհանդիպի։
Սոլարիս :: Solaris :: Солярис
Գրառման հեղինակ՝ Հակոբ Գեւորգյանը գրել է Մարտ 18ին 2005թ. ժամը 22:45ին, եւ տեղադրել Ոչ բաժինավորված բաժնում | 3 Comments
Կարծում եմ շատերն են ծանոթ Անդրեյ Տառկովսկու գործերին։ Այսօրվա թեման նվիրված է 1972 թ. Անրեյ Տառկովսկու նկարահանած Սոլարիս ֆիլմին։ Ֆիլմ, որը 1972 թ. Կանի մարաթոնում շահել է մրցանակներ։ Այն նաեւ համարվում է Սովետական Միության ժամանակաշրջանի տիեզերքագիտությանը նվիրված ֆիլմ։ Սակայն այս ամենը մի կողմ, եկեք մտածենք իմ տեսակետի շուրջ։
Ֆիլմը սկսվում է Տառկովսկու հեղինակային տեսությամբ՝ անձրեւ, ջուր, աշուն, բնություն եւ այլ։ Այնուհետեւ սկվսում է ոչ այդքան հետաքրքիր թեմա, որը տեվում է մոտավորապես երեսուն րոպե։ Ես կարծում եմ, որ Տառկովսկին միտումնավոր կերպով է ստեղծել այդ ոչ հետաքրքիր տեսարանը նրա համար, որ «հիմարները» հեռանան կինո թատրոնից, քանզի բուն ֆիլմի միտքը շատ հզոր է եւ շատերը իվիճակի չէին լինի հասկանալ այն։ Չնայած շատ տարիներ են անցել այդ ֆիլմի նկարահանումից, սակայն դեռ չեմ տեսել ինչ–որ մեկին, որ մեջբերի այն, ինչ ես եմ մեջբերում այս թեմայում։
Նախքան անցնելը բուն թեմային, մի քանի մեջբերումներ կատարեմ։ Սոլարիս համակարգում կատարված ճառագայթային փորձարկումնեիր հետեւանքով, սոլարական ծովը տարօրինակ պատասխան է տալիս մարդկանց։ Այն ազդում է Սոլարիս տիեզերանվում գտնվող գիտաշխատողների՝ Բորթոնի, Դոկտոր Գիբարյանի, Դոկտոր Սարտորիուսի եւ Դոկտոր Սնաութի վրա։ Քրիս Քելվինին խնդում են գնալ Սոլարիս եւ փորձել փրկել Սոլարական համակարգը։ Նա գալով Սոլարիս տեսնում է շատ տարօրինակ մարդկանց՝ օտարնեի, որոնք Երկիր մոլորակի մարդկանցից չեն տարբերվում, սակայն նրանք իրական մարդիկ չեն։ Նա նույնպես դառնում է Սոլարիսի «զոհերից» մեկը, սակայն այդ վիճակը նրան շատ է դուր գալիս, քանի որ Սոլարիսում նա հանդիպում է իր սիրուհուն, որը մի քանի տարի առաջ ինքնասպան էր եղել Քրիսի համար։
Այս ամենը էլ ավելի հետաքրքիր է դարնում երբ հետեւվում ես Տառկովսկու պատմական ակնարկներին։ Քրիս Քելվինը գալով Սոլարիս մտնում է իր վաղեմի ընկերոջ՝ Դոկտոր Գիբարյանի, սենյանկը [Սոլարական ծովի ազդեցության ներքո Գիբարյանը ինքնասպան էր եղել] նա գտնում է Գիբարյանի կողմից իրեն հղղված տեսաժապավենը։ Տեսաժապավենը դիտելիս հետո, պատկերավորված է հետեւյալ տեսարանը։
Ինչպես տեսնում եք այդ գրքում պատկերավորված են հայկական վանքեր։ Գրքի վրա դրված է ատրճանակ։ Իսկ գրքի այլ կողմում դրված է հայ հեթանոսական ժամանակահատվածի մի արձան։ Իհարկե ես չեմ փորձում գուշակել, թե դրանով ի՞նչ էր ուզում Տարոկվսկին ասել։ Սակայն այն նոր մտորումների տեղիք է տալիս եւ ֆիլմը դարձնում էլ ավելի հետաքրքիր։
Խորհուրդ եմ տալիս դիտել այդ ֆիլմը եւ ձեր կարծիքը հայտնել այստեղ։
To read the English translation of this article, go [2] here.
Գրված է՝ Hakob GEVORGIAN: http://gevorgian.com/hakob կայքում
Գտնվում է՝ http://gevorgian.com/hakob/archives/2005/03/18/22/45/50/ էջում
Այս էջում գրված հղումներն են՝
[1] Image - http://gevorgian.com/hakob/gallery/solaris
[2] here - http://gevorgian.com/hakobjavascript:window.open('http://gevorgian.com/hakob/pro
of/solaris/solaris.html', 'translation', 'toolbar=no,width=420,height=600,scrollbars=yes'); void('');
[3] Image - http://del.icio.us/post?url=http%3A%2F%2Fgevorgian.com%2Fhakob%2Farchives%2F2005
%2F03%2F18%2F22%2F45%2F50%2F&title=%D5%8D%D5%B8%D5%AC%D5%A1%D6%80%D5%AB%D5%BD+%3A%3A+Solaris+%3A%3A+%D0%A1%D0%BE%D0%BB%D1%8F%D1%80%D0%B8%D1%81
[4] Image - http://digg.com/submit?phase=2&url=http%3A%2F%2Fgevorgian.com%2Fhakob%2Farch
ives%2F2005%2F03%2F18%2F22%2F45%2F50%2F&title=%D5%8D%D5%B8%D5%AC%D5%A1%D6%80%D5%AB%D5%BD+%3A%3A+Solaris+%3A%3A+%D0%A1%D0%BE%D0%BB%D1%8F%D1%80%D0%B8%D1%81
[5] Image - http://www.facebook.com/share.php?u=http%3A%2F%2Fgevorgian.com%2Fhakob%2Farchive
s%2F2005%2F03%2F18%2F22%2F45%2F50%2F
[6] Image - http://technorati.com/faves?add=http%3A%2F%2Fgevorgian.com%2Fhakob%2Farchives%2F
2005%2F03%2F18%2F22%2F45%2F50%2F
[7] Image - http://mystuff.ask.com/mysearch/QuickWebSave?v=1.2&t=webpages&title=%D5%8D%D5%B8
%D5%AC%D5%A1%D6%80%D5%AB%D5%BD+%3A%3A+Solaris+%3A%3A+%D0%A1%D0%BE%D0%BB%D1%8F%D1%80%D0%B8%D1%81%21&url=http%3A%2F%2Fgevorgian.com%2Fhakob%2Farchives%2F2005%2F03%2F18%2F22%2F45%2F50%2F
Տպելու համար սեղմեք այս հղումը։