Գրված է Ոչ բաժինավորված ենթաբաժիններում — Հակոբ Գեւորգյան @ 12:50 am Տպել
Այսօր ԼՈՒՅՍ շաբաթաթերթում կարդում էի մի շատ հետաքրքիր հոդված, որում հիշատակվում էր հայերի ցեղասպանությունն ու ապագան։ Այն ինձ մոտ հետաքրքրություն ստեղծեց եւ ես էլ սկսեցի փնտրել այդ նյութի բուն օրիանկը։ Եվ գտա։ Այն գտնվում է Պահպանողական Կուսակցության արխիվի Այդ Անտանելի Հայերը բաժնում։
Այն գրված է ASCII կոդային տառերով եւ ինչպես գիտենք Googleը չի փնտրում այդ կոդավորումը։ Հետեւաբար, ես այն ձեւափոխեցի, օգտագործելով genocide.ru կայք էջի թարգմանչային ծառայությունը եւ այժմ կտեղադրեմ այս հայտարարության մեջ։
Այդ անտանելի հայերը
ՀԱՅՈՑ ԱՆԴՐԱՆԻԿԸ
(հատված)
1915 թվին գեներալ Անդրանիկը աշխարհի խառնակության մասնակիցն էր: Բայց դա նրա մեղքը չէր: Ճար չկար, թուրքերը սպանում էին հայերին, իսկ գեներալ Անդրանիկն ու իր զինվորները՝ թուրքերին: Սակայն Անդրանիկը կողոպտիչ չէր, ոչ էլ ոճրագործ, որովհետեւ իսկական հանցագործությունները կատարվում են ծածուկ… Ակն ընդ ական, թեեւ աչքը երբեմն վրիպում է: Եվ իմ տատն ամեն օր աղոթում էր, որ աստված գեներալ Անդրանիկին միշտ հաղթանակներ եւ երկար կյանք շնորհի, թեեւ գիտեր, որ թուրքերի մեջ էլ լավ մարդիկ կային:
Գեներալ Անդրանիկը Հայաստանում եւ Թուրքիայում նույն բանն էր անում, ինչ Լոուրենս Արաբիացին՝ Արաբիայում: Անդրանիկն ուզում էր հաճախակի հարձակումներով ուժասպառ անել թուրքական բանակը, որպեսզի նրանք չսպառնային Իտալիայի, Ֆրանսիայի եւ Անգլիայի բանակներին: Որովհետեւ նա շիտակ հոգով հայ գեղջուկ էր, հավատում էր Անգլիայի, Ֆրանսիայի եւ Իտալիայի կառավարություններին, որոնք հավատացրել էին նրան, թե հայ ժողովուրդը կազատագրվի, եթե հաճախակի հարձակումներ գործի թուրքական բանակի վրա: Բայց գեներալ Անդրանիկը անգլիացի գրող Լոուրենս Արաբիացու պես անխոնջ ու նախաձեռնող դիվանագետ չէր, որ փորձեր ինքն իր հետ համաձայնության գալով՝ հասկանալ, թե ինչն էր կյանքում իր համար ձեռնտու. նա չհասկացավ, որ պատերազմից հետո Անգլիայի, Ֆրանսիայի եւ Իտալիայի կառավարությունները կարեւորություն չէին տալու իրեն: Գեներալ Անդրանիկը չէր հասկանում, որ հզոր պետությունը հզոր պետության կարիք ունի, եւ պատերազմից հետո նա մնաց ձեռնունայն, իսկ հայ ժողովուրդը…
Զորեղ պետությունները որոշում էին ինչ-որ բան անել Հայաստանի համար, բայց միայն որոշում էին: Պատերազմի ավարտից հետո Անդրանիկն ուղղակի զինվոր մնաց ու ոչ թե Լոուրենս Արաբիացու նման զինվոր-դիվանագետ գրող: Անդրանիկը հայ զինվոր էր:
Գրված է Ոչ բաժինավորված ենթաբաժիններում — Հակոբ Գեւորգյան @ 7:06 pm Տպել
Տարիներ առաջ, երբ երիտասարդ էի, վրդոհված վիճում էի հայերի դժբախտության վերաբերյալ։ Երբեմն էլ ինքս հավատացած բացեի բաց արտահայտում էի իմ միտքը եւ հուզումները։ Գիտեի թե ովքեր են եղել հայերի դժբախտության պատճառը։ Սակայն մեկ օր, մի լավ մարդ ինձ խորհուրդ տալով ասաց՝ դու երիտասարդ ես եւ տաքարյուն։ Իսկ նրանք քեզ նմաններին են փնտրում, որ գռգռեն եւ հասնեն իրենց ուզեցած նպատակներին։ Ավելացնելով ասաց, որ Հիտլերնել էր տաքարյուն եւ տես թե ի՞նչ եղավ եւ ով օգտվեց դրանից։
Մի որոշ ժամանակ չէի ընդունում նրա փիլիսոփայությունը։ Բայց ժամանակների ընդացքում համոզվեցի, որ նա ճշմարիտ էր։ Հիմի էլ մի նոր Հիտլերյան խաղ է սկսել։ Այս անգամ վավերագրական ֆիլմի տեսքով։ Ֆիլմը կոչվում է Սիոնի Արձանագրությունը (2005), որտեղ խոսվում է 9/11 եղած դժբախտ պատահարի մասին, իսկ ֆիլմի վերջնական հաղորդագրությունը ցույց է տալիս, թե ովքեր են տիրում աշխարհը եւ ովքեր են որոշում մարդկանց բախտը։
Սա իհարկե բոլորը գիտեն։ Բայց արդյոք արժե սրա մասին խոսել։ Միթե՞ չի երեւում, որ սա հերթական ծուղակ է։ Ես նորից հիշում եմ իմ ընկորջ խոսքերն ու համաձայնվում նրա մտքի հետ։ Որ պետք է սառնորեն դիտել նման խաղերին։ Պետք չէ խառնվել եւ միջնորդել։
Հույսով եմ մենք դուրս կմնանք այս խաղից։ Խաղ, որտեղ Ազգայնականները վիճում են Սեմականների հետ, որի արդյունքում պարտվում են վերոհիշյալ երկուսը, իսկ հաղթող է ճանաչվում երրորդը։
Գրված է Ոչ բաժինավորված ենթաբաժիններում — Հակոբ Գեւորգյան @ 12:59 am Տպել
Այսօր, եւ ճիշտն ասած մի քանի շաբաթ է ինչ անհամբեր սպասում եմ մեր վաղեմի ընկերոջ՝ Կարենի, կազմակերպած հիանալի կայք էջի բացմանը։ Այն փակվել էր մի խումբ պարազիտ թրքերի պատճառով, բայց դա արդեն երկրորդականություն է։ Կարեվորն այն է, որ այսօր ArmenianHouse.org–ի անդամները կարող են նորից կարդալ հայկական եւ արտասահմանյան դասական գործեր։ Նոր գործերից կարող եք կարդալ Դերենիկ Դեմիրճյանի Վարդանանքը եւ Խաչիկ Դաշտենցի Ռանչպարների Կանչը։
Դե ինչ, հուսանք այս անգամ ՀայՏունը կունենա ապահով ապագա եւ ընդլայնված գրադարան։ Խորհուրդ եմ տալիս հաճախել այն։
Գրված է Ոչ բաժինավորված ենթաբաժիններում — Հակոբ Գեւորգյան @ 11:54 pm Տպել
Այսօր ես եւ ընկերներս, ներկա էինք Ամերիկյան Երիտասարդների Սիմֆոնիայի համերգին, որտեղ նրանց նվագախումբը կատարեց Գուստավ Մյուլերի 2րդ Սիմֆոնիան։ Համերգի խմբավարն էր Ալեքսանդր Թրեգրը։ Հիանալի մի գործ, շատ նուրբ եւ միաժամանակ հնչեղ մի գործ։
Մյուլերն սկսեց գրել այս սիմֆոնիան 1888ին։ Առաջին տարին նա արդեն ավարտել էր առաջին մասը եւ մինչ 1893թ, նա արդեն հասցրել էր ավելացնել երեք այլ բաժիններ։ Դրանից հետո, նա չշարունակեց սիմֆոնիան, քանզի, ըստ իրեն, դեռ ժամանակը չէր եւ նրան հանգիստ էր պետք։ Հազար ութ հարյուր ինսուն չորս թվականին, նրա ընկերոջ՝ Հանս վան Բյուլովի թաղմանը գտնվելիս, նա լսելով Ֆրեդրիկ Գոթլիբ Քլոփսթոքի հարության նրբեւրգը, հոգեշնչվեց եւ որոշեց ավարտել սիմֆոնիան, ավելացնելով խոռային մի մեծ բաժին, որը հիմնված էր Քլոփսթոքի նրբերգն։
Կարդալով համերգի ցանկը, ես հասկացա, որ Մյուլերն այս գործը գրել էր 1888–1894թ.թ.։ Սա ինչ–որ կերպով ինձ հիշեցրեց Օսմանյան Թուրքիայի հայերի ջարդերի տարեթիվը եւ շարունակելվ ցանկի բովանդակությունը, եկա այն եզրակացության, որ այդ թվականներին աշխարհում ինչ–որ բան սխալ կամ կանխամտածված սխալ էր տեղի ունենում։ Ավստրիայում անհարգում եւ ճնշում էին հրեաներին, իսկ Հայքում հայերին։ Եվ այս բոլորը ընդհանում էր ընդեմ մարդկանց հավատքի եւ կրոնական պատկանելիության։
Այսօր հրեաները հայտնի են աշխարհով մեկ, իսկ հայերը այդքան էլ ոչ։ Նաեւ հրեաներին շատերը չեն սիրում, իսկ հա՞յերին…Ինչեւէ, սկսեցի պատմել լավ համերգից, հետո երգահանի կյանքից եւ վերջապես գտա մի կապ, հայերի ցեղասպանության, անցյալի եւ ապագայի մեջ։ Սա մտածելու տեղիք է տալիս, թե արդյոք ինչպե՞ս վարվել աշխարհում, արդյոք ո՞րն է լավը եւ հանուն ինչի՞ պիտի զոհաբերենք մեր անձը։