Այսօր ԼՈՒՅՍ շաբաթաթերթում կարդում էի մի շատ հետաքրքիր հոդված, որում հիշատակվում էր հայերի ցեղասպանությունն ու ապագան։ Այն ինձ մոտ հետաքրքրություն ստեղծեց եւ ես էլ սկսեցի փնտրել այդ նյութի բուն օրիանկը։ Եվ գտա։ Այն գտնվում է Պահպանողական Կուսակցության արխիվի Այդ Անտանելի Հայերը բաժնում։
Այն գրված է ASCII կոդային տառերով եւ ինչպես գիտենք Googleը չի փնտրում այդ կոդավորումը։ Հետեւաբար, ես այն ձեւափոխեցի, օգտագործելով genocide.ru կայք էջի թարգմանչային ծառայությունը եւ այժմ կտեղադրեմ այս հայտարարության մեջ։
Այդ անտանելի հայերը
ՀԱՅՈՑ ԱՆԴՐԱՆԻԿԸ
(հատված)1915 թվին գեներալ Անդրանիկը աշխարհի խառնակության մասնակիցն էր: Բայց դա նրա մեղքը չէր: Ճար չկար, թուրքերը սպանում էին հայերին, իսկ գեներալ Անդրանիկն ու իր զինվորները՝ թուրքերին: Սակայն Անդրանիկը կողոպտիչ չէր, ոչ էլ ոճրագործ, որովհետեւ իսկական հանցագործությունները կատարվում են ծածուկ… Ակն ընդ ական, թեեւ աչքը երբեմն վրիպում է: Եվ իմ տատն ամեն օր աղոթում էր, որ աստված գեներալ Անդրանիկին միշտ հաղթանակներ եւ երկար կյանք շնորհի, թեեւ գիտեր, որ թուրքերի մեջ էլ լավ մարդիկ կային:
Գեներալ Անդրանիկը Հայաստանում եւ Թուրքիայում նույն բանն էր անում, ինչ Լոուրենս Արաբիացին՝ Արաբիայում: Անդրանիկն ուզում էր հաճախակի հարձակումներով ուժասպառ անել թուրքական բանակը, որպեսզի նրանք չսպառնային Իտալիայի, Ֆրանսիայի եւ Անգլիայի բանակներին: Որովհետեւ նա շիտակ հոգով հայ գեղջուկ էր, հավատում էր Անգլիայի, Ֆրանսիայի եւ Իտալիայի կառավարություններին, որոնք հավատացրել էին նրան, թե հայ ժողովուրդը կազատագրվի, եթե հաճախակի հարձակումներ գործի թուրքական բանակի վրա: Բայց գեներալ Անդրանիկը անգլիացի գրող Լոուրենս Արաբիացու պես անխոնջ ու նախաձեռնող դիվանագետ չէր, որ փորձեր ինքն իր հետ համաձայնության գալով՝ հասկանալ, թե ինչն էր կյանքում իր համար ձեռնտու. նա չհասկացավ, որ պատերազմից հետո Անգլիայի, Ֆրանսիայի եւ Իտալիայի կառավարությունները կարեւորություն չէին տալու իրեն: Գեներալ Անդրանիկը չէր հասկանում, որ հզոր պետությունը հզոր պետության կարիք ունի, եւ պատերազմից հետո նա մնաց ձեռնունայն, իսկ հայ ժողովուրդը…
Զորեղ պետությունները որոշում էին ինչ-որ բան անել Հայաստանի համար, բայց միայն որոշում էին: Պատերազմի ավարտից հետո Անդրանիկն ուղղակի զինվոր մնաց ու ոչ թե Լոուրենս Արաբիացու նման զինվոր-դիվանագետ գրող: Անդրանիկը հայ զինվոր էր:
Գեներալ Անդրանիկն ուղղակի կռվում էր:
ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ
ՄՏԱԾՎԱ՛Ծ ԳՈՐԾԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ
(Առաջին հրատարակության առաջաբանը)Եվրոպայի սուզանավերի ու մեր լեռների, մշտական բարեկամ-թշնամիների ու շահերի, Պետրոս Մեծի կտակի մասին զրույցներից մինչեւ տիկին դ’Արտինգի, բարոնուհի Քոկսի ու Պուտինի թափանցիկ ակնարկները՝ եվրոպացիք երբեք չեն զլացել առնվազն այբուբեն սովորեցնել: Նրանցից դժգոհելու առիթ թերեւս չունենք. նրանք արդեն 400 տարի է՝ հուշում են մեզ, զգուշացնում, սակայն մենք այլ բան ենք ուզում լսել: Ճշմարիտ է ասված՝ Աստված նախ խելքն է առնում, հետո հոգին:
I հազարամյակի ընթացքում գրեթե 500 տարի ենք պետականություն ունեցել: II հազարամյակում ունեցանք ընդամենը 55 տարվա պետականություն. I-ի հետ համեմատած 10 անգամ պակաս. ի դեպ, նույնքան է տարբերությունը նաեւ մեր տիրապետած տարածքների: I հազարամյակի 50%-ի դիմաց II հազարամյակի ընդամենը 5%-ին է, որ քարտեզի վրա մեր գույնն ենք ունեցել:
Ինչպե՞ս ենք վարվում մենք մեր պետականության հետ: Հողեր ենք ուզում, բայց ինչպե՞ս ենք վարվում դատարկվող 29 հազարի հետ: Հաշվու՞մ ենք, թե մեր ցեղասպանության ճանաչումը որքանով է ծառայելու մեզ, որքանով քրդերին, ռուսներին, թուրքերին, ադրբեջանցիներին, վրացիներին, Արեւմուտքին ու Արեւելքին:
Մի՞թե բացարձակ ճշմարիտ է Լոուրենս Արաբիացին` ասելով, թե հարատեւել են ոչ թե Սոկրատի, այլ Սոկրատին մահվան դատապարտածների սերունդները: Այս վերջիններն ինչքանո՞վ են ունակ նոր սոկրատներ ծնել՝ թեկուզ սպանելու համար: Սրանք հարցեր են, որոնց պատասխանը շարունակ տրվում է Հայրենիքին որպես ատամներն էժան սարքելու տրանզիտ տարածքի վերաբերելով:
Աշխարհի ոչ 5%-անոց ժողովուրդները «գործի ժողովուրդներ» չեն, նրանց առաջնորդող կուսակցությունները «գործի կուսակցություններ» չեն, նրանց էլիտան «գործի էլիտա» չէ, այլ ՄՏԱԾՎԱ՛Ծ ԳՈՐԾԻ. այդ է պատճառը, որ արդյունքը ավերված Ծապլվար չէ, այլ պետականություն:
Եթե սերտենք պարբերաբար հուշվող ու չսերտած դասերը, ապա ամեն ինչ չէ, որ կորած է:
Միքայէլ Հայրապետեան
2001թ.