Blog Gallery Projects Contact

Կիրակի, Հոկտեմբեր 30, 2005

Այդ անտանելի հայերը

Գրված է Ոչ բաժինավորված ենթաբաժիններում — Հակոբ Գեւորգյան @ 12:50 am Տպել

- Վաղվա,- շտկեց նա:

- Ապա ուրեմն,- շարունակեցի ես,- գուցե հուսախաբ լինեինք հայերից, գուցե, ջղայնացած, ոչնչացնեինք նրանց բոլորին…

- Ահա, ահա:

- Գուցե ոչնչացնեինք բոլոր հայերին, բայց պիտի տուն գնայինք…

- Հեռագրեիք,- հուշեց նա,- ավելի արագ է դա:

- Հեռագրեինք տուն,- ընդունեցի փորձի համար,- հեռագրեինք զգույշ լինելու մի ահազանգ. «Զգուշացեք գործնական բիզնեսի հետ քրիստոնեական իդեալիզմի խաչաձեւումից»: Չափից շատ բիզնեսը եւ չափից շատ իդեալիզմը կարող են վնասել այս երկու լավ բաներին ու մեզ էլ՝ որպես ժողովրդի:

- Ահա՛, ահա՛,- բացականչեց:

- Դա կարող էր մեծ, հարուստ Ամերիկան վերածել մի Հայաստանի, որը ապագայի բրիտանացիներն ու ռուսները պիտի «անհրաժեշտ» գտնեին վերցնելու որպես մանդատային՝ երկու մասի բաժանված, մեկը՝ բուն իսկ Միացյալ Նահանգները, Անգլիայի համար, մյուսը՝ ամերիկյան ժողովուրդը՝ Ռուսաստանի համար:

Նա լուռ մնաց: Սպասեցի տեսնելու, թե որեւէ չափով զգու՞մ է ամերիկյան հումորը: Նա էլ մի պահ սպասեց ու հետո, տեսնելով, որ մի բան եմ ակնկալում, խոսեց:

- Ձեր այդ գաղափարը…- սկսեց:

- Ի՞մ գաղափա՜րը,- պայթեցի ես:

- Այո,- ասաց:- Դա մի գաղափար է: Լավ գաղափար է, լավ է տեսականորեն, բայց… էությամբ իդեալիստական է: Ես նկատի ունեմ գործնականը: Հավատու՞մ եք իրոք, որ հայերին կառավարող ամերիկացիք բավական գիտակից կլինեն տեսնելու համար, որ հայերը նման են ամերիկացիներին:

- Դուք՝ անգլիացիներդ տեսնում եք,- կտրուկ նետեցի երեսին:
- Ճիշտ է,- համաձայնեց նա մտածկոտ:- Մենք տեսնում ենք հայերի նշանակությունը ամերիկացիների համար, մենք՝ իմպերիալիստ անգլիացիներս տեսնում ենք դա: Բայց վստահ չեմ ու մտածում եմ՝ կարելի՞ է արդյոք մեր, այսպես կոչված, բարձր դասի դժգոհներին բերել այն գիտակցության, որ կանխատեսեն իրենց ճակատագիրը այն հին ազգերի ճակատագրի մեջ, որոնց կառավարում են:

del.icio.us Digg Facebook Technorati Ask



Go To Project Gutenberg

Get Firefox!



HAY.am - Armenian Portal