- ԵԼՔ & ՄՈՒՏՔ - http://gevorgian.com/hakob -

Թ. Է. Լորենս. Ընտանիքի Պատմությունը

Posted By Հակոբ Գեւորգյան On November 7, 2005 @ 1:43 am In Հիմնական | 2 Comments

Սրանից երկու օր առաջ իմ խնդրանքով ինձ հետ կապնվեց մի շատ բանիմաց մարդ, որն էլ ինձ հայտնեց Լորենսի Կենսագրությունը պատմող մի հավելվածի մասին։ Այն գրված է անգլերեն լեզվով եւ տեղադրված է Արաբացի Լորենսի Իրադարձությունները կոչվող կայք էջում։ Կարծում եմ այն հետաքրքիր նյութ է եւ արժի ուսումնասիրել։

Թ. Է. Լորենս՝ ընտանիքի պատմությունը

(Վերցված է Ջերեմի Վիլսոնի Արաբացի Լորենս՝ Արտոնված Կենսագրությունը, հավերլաված 1)

Լորենսի Հայրը

Լորենսի հայրը՝ Թոմաս Ռոբերտ Թայ Չապմանը, ծնվել է 1846 թ. նոյեմբեր 6ին։ Նա Ուիլիամ Չապմանի (1811-1889թթ) եւ Մարտա Լուիսա Վանսետարտի երկրորդ որդին էր։ Ենթադրվում է, որ Լորենսի նախնական գիտելիքները Չապման ընտանիքի մասին գալիս են Դեբրիթից։ Ըստ հետեւյալ հրատարկության՝

    ‘This family was originally settled at Hinckley, in Leicestershire; but John Chapman, and his brother William, through the influence of Sir Walter Raleigh, their cousin-german, received large grants of land in Ireland, and settled in that country. Benjamin, the son of William Chapman, was an officer of cavalry in Cromwell’s army, and for his services received the castle and estates of Killua, sometime the seat of the family. The 3rd baronet sat as M.P. for Westmeath . . . 1830-41. Sir Benjamin James, 4th baronet, sat as M.P. for Westmeath . . . 1841-7 and was Lord-Lieutenant of that county. The 5th baronet, Sir Montagu Richard, was High Sheriff of County Westmeath.’ (Debrett’s Illustrated Baronetage, London, 1918, p. 135).
    «Այս ընտանիքը սկզբնական շրջանում տեղավորվել է Հինքլեյ, Լեստերշիրում։ Սայակն Չապմանների բարեկամ Սըր Ուալտեր Ռալեյի ազդեցության ներքո, Ջոն Չապմանը եւ իր եղբայրը՝ Ուիլիամը, մեծ հողատարածքներ ստանալով Իռլանդիայում, տեղավորվեցին հենց այդ երկրում։ Ուիլիամ Չապմանի որդին՝ Բենյամինը, Քրոմվելի հեծելազորի սպա էր եւ իր ծառայության դիմաց ստացել էր Քիլայի ամրոցը, որը ժամանակին ընտանիքի նստավայրն էր, եւ կալվածքներ։ Ուեստմիթի M.P. է նշանակվում 3րդ բարոնետ (1830-1841թթ), այնուհետեւ Ուեստմիթի M.P. եւ գավառապետի տեղակալ է նշանակվում 4րդ բարոնեթ Սըր Բենյամին Ջեյմսը (1841-1847թթ)։ Ուեստմիթի գերագույն շերիֆ է նշանակվում 4րդ բարոնեթ Սըր Մանթագյու Ռիչարդը։» (Debrett’s Illustrated Baronetage, London, 1918, p. 135)
    Չապմանների ընտանիքի նշանաբանը հետաքրքիր է, թե՛ ինքնին եւ թե՛ Լորենսի կյանքը առաջին համաշխարհային պատերազմից հետո մեկնաբանելիս։ Այն լատիներենից թարգմանաբար կարդացվում է այսպես՝ «Հզորությունն առաջանում է ճնշումից»:

Լորենսի հայրը ծնվել է Ուեստմիթ գավառի Դելվին գյուղի կալվածատիրոջ ընտանիքում, որը կոչվում էր Սաութ Հիլ եւ կալվածքներ ուներ Դաբլինում։ Չապմանների հարստություննը պետ չէ սահմանափակել պարզ Սաութ Հիլով (172 հեկտար). երբ ընտանիքի հողատարածքը վաճառվեց 1949թ. այն ուներ 9 հողամասեր, որոնք կազմում էին ավելի քան 1,230 հեկտար հողատարածք։ Հողատարածքների արժեքը սահմանվել էր Լորենսի հորեղբոր՝ Ֆրանցիս Ռոբերտ Չապմանի կողմից, որն այն ժամանակ կազմում էր 120,296 ֆունտ ստեռլինգ, որը ներկայիս արժեքային համեմատությամբ կազմում է շուրջ 3 միլիոն ֆունտ ստեռլինգ։ Այս բոլորը փաստում են այն, որ Չապմանների ընտանիքը եղել է Անգլո–Իրլանդական բարձր խավի անդամ եւ ամուսնություններն էլ եղել են նման խավի անդամների հետ։ Հետեւաբար Լորենսը արնակից է եղել հատուկ անգլիացինեիր, ինչպիսին են Ռոբերտ Վանսետարտը, որը հետագայում ստացավ Բարոն Վանսետարտ տիտղոսը։

Թոմաս Չապմանը, ինչպես նաեւ իր երկու եղբայրները, կրթվել էին Իթնում։ Ենթադրվում է, որ նա ղեկավարել է ընտանեկան կալվածքները եւ միաժամանակ կրթվել Սիրնքեստերի Ռոյալ Ագորկուլտուրալ Քոլեջում (Royal Agricultural College at Cirencester)։ Թոմասի մեծ եղբայրը գնալով բանակ ծառայում է 15րդ Հուսարներում, սակայն մահանում 1870թ մայիսին։ Որից հետո Թոմասը դառնում է ընտանիքի մեծ որդին, իսկ իր կրցեր եղբայրը՝ Ֆրանցիսը, ընտանիքի կալվածքների կառավար։ 1873թ Թոմասն ամուսնանում է Ուեստմիթ գավառի մեկ այլ կալվածատիրոջ աղջկա՝ Իդթ Սարա Համիլթոնի հետ: Նրանք ունեին չորս աղջիկներ. Եվա Ջեյն Լուիսա (ծ. 1874թ), Ռոզա Իզաբել (ծ. 1878թ), Ֆլորենս Լինա (ծ. 1880թ) եւ Մաբել Սիսել (ծ. 1881թ)։

Լորենսի Մայրը

Հազար ութ հարյուր յոթանասունականների վերջին մի երիտասարդ կին, որի անունն էր Սարա Լորենս, դարձավ Չապմանների աղջիկնեի դաստիրակչուհին։ Շատ գնահատելի էր նրա աշխատասիրությունը, ընդունակությունն ու կայտառությունը։ Հակառակ սրան, Իդթ Չապմանը իր խիստ կրոնական մոլեգնությամբ իրենից վանում էր իր մոտիկնեիրն։ Ոմանց կարծիքով 1880թ Իդթ Չապմանը դարձել էր շատ դաժան մի կին։ Իսկ Թոմաս Չապմանը, որն այդ ժամանակ հարբեցող էր, սիրահարվում է իրենից 15 տարի երիտասարդ Սարա Լորենսին։

Հակառակ Չապմանների լավ փաստագրված պատմության, Սարա Լորենսի պատմությունն այդքան էլ փաստագրություններ չունի։ Ոչ օրինավոր Սարան, ծնվել է 1861թ օգօստոսի 31ին Դուրհամ գավառի Սանդերլանդում եւ գրանցվել իբրեւ Սարա Ջաներ։ Նրա մոր անունն էր Էլիզաբեթ, որն ըստ այդ տարվա Սանդերլանդի մարդահամարի, որպես ծառա աշխատել էր Լլոյդների տեսուչ Թոմաս Լորենսի տանը։

Կասկածելի չէ այն, որ Սարա Ջաներն, Թոմաս Լորենսի ավագ որդու՝ Ջոնի, աղջիկն է եղել։ Չնայած որ, նրա ծննդից չորս ամիս առաջ, մարդահամարի ժամանակ Էլիզաբեթ Ջաները գրանցվել էր որպես Լորենսի տան ամուրի ծառա։ Իսկ Սարաի ծննդյան վկայականում ազգանվան եւ հայրանվան մասում գրված է եղել Ջաներ, որն ինքնին հետաքրքիր է։ Ծննդյան վկայականում հոր մասնագիտությունն էր նավավերանորոգող, որը եւ համապատասխանում էր այդ տարվա մարդահամարում գրանցված Ջոն Լորենսի մասնագիտությանը։ Ջոն Լորենսի մոր անունն էր Սարա։ Բազմանշանակ է այն, որ Սարան մեծանալով օգտագործեց Լորենս ազգանունը, թողնելով Ջաները։ Նաեւ հնարավոր է, որ Լորենսի ընտանիքը, Սարայի, արդեն ալկոհոլիկ, մոր մահվանից հետո, հետաքրքրված է եղել Սարայի կյանքով եւ հոգացել նրա ուսման խնդիրներ։

Սարա Լորենսի ծնողների մասին նաեւ տեղեկություններ կան 1861թ մարդահամարից։ Որտեղ գրված է, որ Ջոն Լորենսը ծնվել է 1843թ Չեպստոում, նրա հայրը՝ Թոմասը, 1808թ Սվանսիում, նրա մայրը՝ Սարան, 1811թ Չեպստոում։ Որից բխում է այն, որ Սարան կիսով չապ Ուելշուհի էր։ Էլիզաբետ Ջաների մայրը ծնվել է 1833թ Շոտլանդիայում։ Ըստ 1861թ մարդահամարի Ջաներների ընտանիքը բնակվել է Սանդերլանդի Համիլթոն փողոցի 14 բնակարանում։ Այստեղից կարելի է եզրակացնել, որ նրա հայրն էր 1807թ Սասիքս Ֆրանֆիլդում ծնված նավաշեն Ջոն Ջաները, իսկ մայրը՝ 1813թ Մոնկվերմոնթում ծնված Ջեյն Ջաները։Չապմանների ընտանիքի քայքայումը

Սարա Լորենսը հղիանալուց հետո (1885թ) հեռացավ Չապմանների ընտանիքից եւ բնկավեց Թոմաս Չապմանի վարձած մի Դուբլինյան բնակարանում։ Այդ տարվա դեկտեմբեր ամսին ծնվեց մի տղա, որի անունն էր Մանթագյու Ռոբերտ. այս երկու անուններն էլ կարող եք գտնել Չապմանների տոհմաբանության մեջ։

Թոմաս Չապմանը պետք է կատարեր մի որոշիչ քայլ. մնար իր կնոջ եւ աղջիկնեիր հետ, կամ հեռանար նրանցից եւ ապրեր Սարայի եւ իր տղայի հետ։ Եվ որոշում է ապրել Սարայի հետ։ Հետագայում նրանք տեղափոխվում են Ուելս Թրամեդաք, որտեղ էլ [1888թ օգոստոսին ծնվում է նրանց երկրորդ որդին՝ Թոմաս Էդուարդը]։

Թոմաս Չապմանի հետագա ֆինանսական դրությունը

Այդ տարվա մայիս ամսի 30ին Չապմանը մի պայմանագիր գրեց, ըստ որի իր ընտանեկական կալվածքները անցան իր երիտասարդ որդուն՝ Ֆրանցիսին (Ուիլիամ Չապմանը ապրել է մինչ 1889թ)։ Արդյունքում Թոմաս Չապմանը մինչ իր կյանքի վերջը պետք է ստանար տարեկան 200 ֆունտ ստեռլինգ։ Ըստ 1916թ Թոմաս Չապմանի հայտարարության նա նաեւ ստացել էր ավելի քան 20,000 ֆունտ ստեռլինգ, որի տարեկան եկամտաբերությունը պետ է լիներ մոտ 1,000 ֆունտ ստեռլինգ։ Սակայն ըստ պրն Լորենսի հետագա հայտարարության, որը գրառել էր իր կենսագրողը՝ Լայդել Հարթը, իր ընտանիքը ապրել է ֆինանսապես դժվար պայմաններում, որը եւ հակասում է վերոհիշյալ փաստերին։ Հետեւաբար բխում է այն, որ երիտասարդ տարիքում նրա տարեկան եկամուտը եղել է ավելի քան 400 ֆունտ ստեռլինգ։

Չնայած այն հանգամանքին, որ պրն Լորենսը 20 տարի առաջ բաժանվել էր իր տիկնոջից, նա ստացավ յոթերրորդ եւ վերջին բարոնեթի տիտղոսը։ Այդ ժամանակահատվածում տիտղոսը կրում էր իր հորեղբայրը՝ Բենյամին Չապմանը, որն ուներ երկու որդի։ Սակայն ժառանգորթներ չունենալու պատճառով նրանք չկարողացան ստանձնել 5րդ եւ 6րդ բարոնեթների կոչումը։

Լորենսի հայրը հույսով էր, որ իր զավակները Չապմաններից կստանան մեծ ժառանգություններ, սակայն դա այդպես չեղավ։ Եվ ավելին, նա հիասթափվեց այն բանից, երբ իր եղբայր Ֆրանցիսը, որն ամուրի էր, մահվանից առաջ (1915թ) 120,296 ֆունտ ստեռլինգից իրեն հատկաց միայն 25,000 ֆունտ ստեռլինգ. մնացած հարստությունը բաժանվել է հետեւյալ կարգով՝ 10,000 ֆունտ ստեռլինգ տրվել է Դուբլինի Ադելաիդա Հիվանդանոցին եւ 25,000ական ֆունտ ստեռլինգ չորս Չապման դստրերին։ Պրն Լորենսը իր բաժին կտակը ստանալուց հետո, այն բաժանում է իր որդիների միջեւ։ Լորենսին գրած նամակներից մեկում նա ասում է, որ «Ես ուրախ եմ, որ կարողացա հավասարաչափ տալ վերոհիշյալ արժեթղթերը Բոբին (Ռոբերտ), քեզ եւ Արնիին… Ես գիտեմ, որ չկարողացա ձեզ հարստացնել, սակայն անհոգ եմ, որ պատերազմի ավարտից հետ դուք կկարողանաք որոշել ձեր կյանքի ապագան։» Պրն Լորենսը նշում է, որ իր որդիներին տված արժեթղթերի տարեկան եկամուտը պետք է լինի մոտ 270 ֆունտ ստեռլինգ։

Քարոլայն Մարգարեթ Չապման

Այս պատմության վերջին մասը վերաբերվում է պրն Լորենսի քրոջը՝ Քարոլայն Մարգարեթ Չապմանին, որն ամուսնացել էր իր ազգակցի՝ Մանթագյու Չապմանի հետ, որը կրում էր 5րդ բարոնեթի տիտղոսը։ Մանթագյուի մահից (1907թ) չորս տարի անց, նա գրում է մի կտակ, ըստ որի դրվում է Քիլուայի կալվածքների բաժանման հարցը։ Ըստ այդ կտակի, իր եղաբյր Թոմասին էր տրվում 20,000 ֆունտ ստեռլինգ, որն էլ իր հերթին պետք է բաժաներ իր աղջիկներին, որոնք բնակվում էին Իռլանդիայում։

Այստեղից կարելի է եզրակացնել այն, որ Քարոլայնը չէր ցանկանում այդ կտակը հանձնել Թոմասի տղաներին, քանզի դա է փաստում Լորենսի գրած նամակներից մեկը։ Քանզի Լորենսի հոր հահից մի քանի ամիս հետո, երբ մահանում է Քարոլայն Մարգարեթ Չապմանը (1920թ), այդ կտակը անմիջապես հանձնվում է Թոմասի աղջիկներին։

Էրիք Քենինգթոնին 1.10.1921թ գրված նամակում Լորենս գրում է, որ «Այն փողակույտը, որին սպասում էի դեռ չի եկել եւ հնարավոր է որ չգա։» Լորենսին բաժին չնկած այս կտակի հետեւքանքով նա իր ինքնակենսագրության մեջ բացասաբար է ակնարկում Չապմաններին։ Դա է փաստում Լինդել Հարթի գրած Լորենսի կենսագրությունը, որում ասվում է «Իմ հոր ընտանիքը անգիտակից էր իր որդիների գործունեությունից, որոնք համբավ կբերեյին ընտանիքին։» Հետեւաբար, բացառիկ չէ այն փաստը, որ Լորենսը տեղեկացված է եղել իր հորաքրոջ կտակի մասին, եւ այդ իսկ պատճառով էլ իր ժառանգորդ Ջանեթ Հալսմիթին տվել է 3,000 ֆունտ ստեռլինգ։

Copyright © N. Helari Ltd, 1989.

Թարգմանիչ՝ Հակոբ Գեւորգյան


Article printed from ԵԼՔ & ՄՈՒՏՔ: http://gevorgian.com/hakob

URL to article: http://gevorgian.com/hakob/archives/2005/11/07/01/43/25