Dec 31





Հորս ընկերն ու իր ընտանիքը մեր տանն են եւ նշում են նոր տարվա եկեկոն։ Երգում ուրախանում, նաեւ քննադատում հայկական հոռուստահաղորդումները, այսինքն ռաբիզ երգերը։ Բայց դե, իրենք էլ են երգում։ Երգում են Ձախորդ Օրերը… Թող որ անցած տարվա ձախորդությունները մնան անցյալում եւ թող որ նոր տարին լինի հաջողություններով լի։ Իսկ հիմա գնամ եւ շարունակեմ քեֆը։

Dec 24





Today my sister was accompanying a very talented flute player, Carol Landau. They were playing music for Christmas for elders. So, I went with my sister, and I wanted to sneak in and enjoy the music. Well, I was introduced as “the Page Turner” (yeah right, I cannot even read musical notes!). So they begun playing and turning the pages, of course all this without my help. I could not really help anyway. So I sat next to my sister, who was playing the piano, and made myself comfortable.

Anyway, when the concert was over, some people came towards the musicians and congratulated them. And also they congratulated me, kind of in a sarcastic way “and thank you too Page Turner”. It was very funny and I was a little embarrassed. But hey, at least I enjoyed the music!

Dec 24





Այսօր երեկոյան ժամը 10։20–ի մոտ KCRW կայանով մի շատ հետաքրքիր ռեմիքս էի լսում։ Իսկապես, չեմ չափազանցեցնում, իրոք շատ լավն էր։ Ու հանկարծ Ռաուլ Քամպոզը՝ KCRW–ի ԴիՋեյը, որը վարում է Նոկտյուրնա ծրագիրը, հայտնեց, որ հենց այսօր է ստացել այդ երգը, որի հեղինակն է Ֆրանսուա Գեւորգյանը։ Եթե չեմ սխալվում ռեմիքսը Քոլդփլեյի երգերից էր։

Չգիտեմ ինչպես շնորհակալություն հայտնեմ KCRWուին. միգուցե անդամագրվե՞մ։ :)

in english:

Well, today I was listening to KCRW (89.9 fm Los Angeles), and the show was Nocturna hosted by Raul Campos. Then he was playing a remix of Coldplay music. The song was so cool! Later he said that it’s a new single by Francois Kevorkian. Well, here we go, we just found another Armenian who makes awesome music.

Dec 19





Մինչ նստած ըմպում եմ մեղրով թեյը, պատմեմ մի զվարճալի պատմություն, որը լսեցի հորիցս։ Սակայն սպասեք մեջբերեմ մի պատմություն, որը ինչ–որ չափով կապ ունի հորս պատմածի հետ։ Մի քանի օր առաջ տեղի ունեցավ Հարավային Քալիֆորնիայի Համալսարանի Հայ Ուսանողական Միության (USC Armenian Student Association) կազմակերպած միջոցառումը, որտ տեղի ունեցավ Բիգ Բեր լեռնային հանգստավայրում։ Ճիշտն ասած ես այտնեղ երկար չմնացի։ Պարզապես քրոջս ու իր ընկերուհուն պետք է հետ բերեի։

Մինչ վերադառնում էինք տուն, տեսա մի ձնապատ հատված, որի եզրերը ամբողջությամբ չոր եւ ձնազուրկ էին։ Կռահեցի, որ սա արհեստական ձյուն է եւ սարկաստիկ մի մեջբերում անելով ասացի «Սա՞ է ձեր ձյունը, որի համար երկար ճանապարհ եք կտրել ու էլ չեմ ասում որքան դրամ…» Եւ այդ պահին հայրս, որը նստած էր կողքս, սկսեց պատմել այդ զվարճալի պատմությունը. «Իմ ուսանողական տարիներին համալսարանում կար մի դաս, որի ընթացքում ուսանողը պետք է հինգ րոպեի ընթացքում նկարեր մի նատյուրմորտ։ Եվ այդպես, մի օր էլ հերթը հասավ մեզ ու… դեռ հինգ րոպեն չլրացած ես ավարտեցի ու հանգիս իմ համար սկսեցի պատուհանից դուրս նայել։ Այդ պահին ինձ մոտեցավ ուսուցիչն ու ասաց. այ տղա Գեւորգ, էս չես ուզո՞ւմ նկարել։ Պատասխանելով նրան ասացի, որ ես արդեն վերջացրել եմ եւ հանձնեցի նատյումորտը, որի վրա ոչինչ էլ չկար նկարած։ Մի տեսակ նեղացած ասաց. էս ինձ ձեռ էս առնո՞ւմ։ Ասացի, ոչ, ոչ, սա ձմեռ է. չորս կողմը ձյուն է, որի պատաճառով էլ ոչինչ չի երեվում։ Ու բոլորը սկսեցին ծիծաղել։» Մենք էլ մեքենայի մեջ սկեցինք ծիծաղել, բայց ինձ հետաքրքրում էր, թե արդյոք ի՞նչ գնահատակն էր ստացել հայրս։ Հարցնելով նրան ասացի «Բա գոնե գնահատակը ապահովեցի՞ն» Հայրս թե «իհարկե… հենց ես էլ մրցույթի շահողն էի»։

Ինչեւէ, հիմա էլ Բիգ Բերում է մրցույթ գնում։ Եվ հավատացեք, շատ էլ լավ է ստացվում։

Dec 11





Այսօր Իրավունք թերթից իմացա, որ Մոսկվա կինոթատրոնում տեղի է ունեցել Նորմա ֆիլմ–օպերաի բացումը։ Գուգլում փնտրելուց հետո գտա մեկ այլ լրատվական աղբյուր, որտեղ գրված էր հետեւյալ տեղեկատվությունը։

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ – ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ:
«ՌՈՍԱՌ» ռուս-հայկական միջտարածաշրջանային համագործակցության կենտրոնի նախաձեռնությամբ Երեւանում դեկտեմբերի 8-ին առաջին անգամ կցուցադրվի մոսկվաբնակ հայ ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր Բորիս Հայրապետյանի «Նորմա» ֆիլմը: Բելինիի «Նորմա» օպերայի հիման վրա նկարահանված ֆիլմի պրեմիերան մի քանի օր առաջ կայացել է Մոսկվայում, եւ ֆիլմն արժանացել է բարձր գնահատականի:

Ինչպես դեկտեմբերի 7-ի ասուլիսում նշեց Բորիս Հայրապետյանը, 20 տարվա ընդմիջումից հետո ինքը փորձել է վերականգնել ֆիլմ-օպերայի ժանրը: 2001 թ. Երեւանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում բեմադրելով «Նորմա» օպերան` մտահղացել է դրա հիման վրա ֆիլմ նկարահանել: «Նորման» համարվում է շատ բարդ ստեղծագործություն թե’ երաժշտության, թե’ բեմադրության տեսանկյունից, սակայն դժվարությամբ, բայց փորձեցի այդ օպերան վերածել կինեմատոգրաֆիայի»,- ասաց նա:

Ֆիլմը նկարահանվել է Հայաստանում, որտեղ, Բորիս Հայրապետյանի խոսքերով, կարծես ամեն ինչ` բնությունը, պատմամշակութային կոթողները, օգնում էին ֆիլմի ստեղծմանը: Դերերում հանդես են եկել աշխարհահռչակ սոպրանո Հասմիկ Պապյանը, տենոր Գեղամ Գրիգորյանը եւ Վարդուհի Խաչատրյանը: Կինոնկարի նկարահանմանը մասնակցել են Ռուսաստանի Մշակույթի եւ կինեմատոգրաֆիայի ֆեդերալ գործակալությունը եւ «Էյ-Բի-Էյ» ստուդիան: Հայրապետյանը չցանկացավ հրապարակել ֆիլմի բյուջեն, քանի որ, ըստ նրա, դա ծիծաղելի կարող է թվալ. «Եթե հարցնում են, ապա 3-4 անգամ մեծացնում ենք գումարը, քանի որ նմանատիպ ֆիլմերը մեծ գումարներ են պահանջում»:

Կինոնկարի DVD տարբերակի իրավունքները պատկանում են միայն հոլիվուդյան «Universal» ընկերությանը: Երկու տասնյակից ավելի երկրների հեղինակավոր կինոստուդիաներ արդեն ցանկություն են հայտնել գնել «Նորմա» ֆիլմը:

Source is taken from: http://www.mediaforum.am/armtoday.php?viewmode=full&LangID=4

Dec 8





One of my friends Meri has sent me this very touchy story.

It was on the 7th of 1988 December…

Prayer …..The pain has many faces and voices, but the time often makes us forget about it… We tend to put a band-aid on the bleeding scars, yet the epistle gets messaged to the forgetting sections of our minds, coming to us as dreams, deja-vue… In the Armenian reality for those witnessing The Earthquake of 1988, the horror is still quite breathing with paranoia. When we are inside apartments, we do scrutinize all the possibilities of getting out of it, every December 7th each and every self-conscious Armenian lights a candle, but to me, the most every living moment occurs every weekend when passing by Spitak to go home…. Yes, the city center is built, though… Not far from the center, I used to notice a shiny church built of a thin metal. Later during one of my field visits several years ago when I drove closer to the place the view nailed itself into myself forever: the small church was surrounded with vast cemetery. When the Earthquake happened, people had nowhere to bury their family, friends, neighbors… memories, pain, disaster. They had no place to pray for God’s mercy, for His caress, for His forgiveness… They built the Church, and they call it Earthquake Church. The tranquility of the scene brings quite a fatigue to one’s soul, and gets one thinking: “I wonder why I survived. This grave’s ownder is exactly my age…”

This year the weather was quite warm around late November, and early December, it still is. People are scared for the Armenian existance, and the ill presence or absence of it…

Yours fondly and as ever,
Meri

Lord’s prayer in Arameic
Father our Who is in Heaven Art….

Dec 2





Այսօր kcrw–ից հանկարծ մտա shoutcast եւ մտածեցի, արդյոք կլինեն հայկական ռադիո կայաններ, թե՞ ոչ։ Պարզվեց, որ կա երեք ռադիո կայան, որոնցից այս մեկն ունի բարձր mp3 bitrate (հաճախականություն)։ Լավ սկիզբ է։

Dec 1





Image source: http://www.abrilbooks.com/images/Cards/EarthWindFire.jpgԱյսօր գուգլում ման էի գալիս Արթուր Մեսչյանի գործերից, եւ հանկարծ գտա մի շատ հետաքրքիր կայք էջ. Ապրիլ Գրախանութ։ Այնտեղից կարող եք գնել գրքեր, երգեր եւ այլն։ Բայց ամենահետաքրքիրը այս մեկն է։ Որտեղ կան հարյուրավոր գեղեցիկ զարդարված շնորհավորանքի բացիկներ, որոնք շատ նման են հայկական մանրանկարչաթույանը։ Կարծում եմ այս տարի իմ շնորհավորանքներն ըկներներիս ու բարեկամներիս կհայտնեմ վերոհիշյալ բացիկներով։