- ԵԼՔ & ՄՈՒՏՔ - http://gevorgian.com/hakob -

Նորմա. Հայաստանում նկարահանված ֆիլմ–օպերա

Posted By Հակոբ Գեւորգյան On December 11, 2005 @ 10:15 pm In Uncategorized | No Comments

Այսօր [1] Իրավունք թերթից իմացա, որ Մոսկվա կինոթատրոնում տեղի է ունեցել Նորմա ֆիլմ–օպերաի բացումը։ Գուգլում փնտրելուց հետո գտա մեկ այլ [2] լրատվական աղբյուր, որտեղ գրված էր [3] հետեւյալ տեղեկատվությունը։

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ:
«ՌՈՍԱՌ» ռուս-հայկական միջտարածաշրջանային համագործակցության կենտրոնի նախաձեռնությամբ Երեւանում դեկտեմբերի 8-ին առաջին անգամ կցուցադրվի մոսկվաբնակ հայ ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր Բորիս Հայրապետյանի «Նորմա» ֆիլմը: Բելինիի «Նորմա» օպերայի հիման վրա նկարահանված ֆիլմի պրեմիերան մի քանի օր առաջ կայացել է Մոսկվայում, եւ ֆիլմն արժանացել է բարձր գնահատականի:

Ինչպես դեկտեմբերի 7-ի ասուլիսում նշեց Բորիս Հայրապետյանը, 20 տարվա ընդմիջումից հետո ինքը փորձել է վերականգնել ֆիլմ-օպերայի ժանրը: 2001 թ. Երեւանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում բեմադրելով «Նորմա» օպերան` մտահղացել է դրա հիման վրա ֆիլմ նկարահանել: «Նորման» համարվում է շատ բարդ ստեղծագործություն թե’ երաժշտության, թե’ բեմադրության տեսանկյունից, սակայն դժվարությամբ, բայց փորձեցի այդ օպերան վերածել կինեմատոգրաֆիայի»,- ասաց նա:

Ֆիլմը նկարահանվել է Հայաստանում, որտեղ, Բորիս Հայրապետյանի խոսքերով, կարծես ամեն ինչ` բնությունը, պատմամշակութային կոթողները, օգնում էին ֆիլմի ստեղծմանը: Դերերում հանդես են եկել աշխարհահռչակ սոպրանո Հասմիկ Պապյանը, տենոր Գեղամ Գրիգորյանը եւ Վարդուհի Խաչատրյանը: Կինոնկարի նկարահանմանը մասնակցել են Ռուսաստանի Մշակույթի եւ կինեմատոգրաֆիայի ֆեդերալ գործակալությունը եւ «Էյ-Բի-Էյ» ստուդիան: Հայրապետյանը չցանկացավ հրապարակել ֆիլմի բյուջեն, քանի որ, ըստ նրա, դա ծիծաղելի կարող է թվալ. «Եթե հարցնում են, ապա 3-4 անգամ մեծացնում ենք գումարը, քանի որ նմանատիպ ֆիլմերը մեծ գումարներ են պահանջում»:

Կինոնկարի DVD տարբերակի իրավունքները պատկանում են միայն հոլիվուդյան «Universal» ընկերությանը: Երկու տասնյակից ավելի երկրների հեղինակավոր կինոստուդիաներ արդեն ցանկություն են հայտնել գնել «Նորմա» ֆիլմը:

Source is taken from: http://www.mediaforum.am/armtoday.php?viewmode=full&LangID=4

[4]

Article printed from ԵԼՔ & ՄՈՒՏՔ: http://gevorgian.com/hakob

URL to article: http://gevorgian.com/hakob/archives/2005/12/11/22/15/40

URLs in this post:
[1] Իրավունք: http://www.iravunk.com/
[2] լրատվական աղբյուր: http://www.mediaforum.am
[3] հետեւյալ տեղեկատվությունը: http://www.mediaforum.am/armtoday.php?viewmode=full&LangID=4
[4] Image: http://gevorgian.com/hakob/wp-content/plugins/post2pdf/generate.php?post=31