Արհեստական Ձյունը

Մինչ նստած ըմպում եմ մեղրով թեյը, պատմեմ մի զվարճալի պատմություն, որը լսեցի հորիցս։ Սակայն սպասեք մեջբերեմ մի պատմություն, որը ինչ–որ չափով կապ ունի հորս պատմածի հետ։ Մի քանի օր առաջ տեղի ունեցավ Հարավային Քալիֆորնիայի Համալսարանի Հայ Ուսանողական Միության (USC Armenian Student Association) կազմակերպած միջոցառումը, որտ տեղի ունեցավ Բիգ Բեր լեռնային հանգստավայրում։ Ճիշտն ասած ես այտնեղ երկար չմնացի։ Պարզապես քրոջս ու իր ընկերուհուն պետք է հետ բերեի։

Մինչ վերադառնում էինք տուն, տեսա մի ձնապատ հատված, որի եզրերը ամբողջությամբ չոր եւ ձնազուրկ էին։ Կռահեցի, որ սա արհեստական ձյուն է եւ սարկաստիկ մի մեջբերում անելով ասացի «Սա՞ է ձեր ձյունը, որի համար երկար ճանապարհ եք կտրել ու էլ չեմ ասում որքան դրամ…» Եւ այդ պահին հայրս, որը նստած էր կողքս, սկսեց պատմել այդ զվարճալի պատմությունը. «Իմ ուսանողական տարիներին համալսարանում կար մի դաս, որի ընթացքում ուսանողը պետք է հինգ րոպեի ընթացքում նկարեր մի նատյուրմորտ։ Եվ այդպես, մի օր էլ հերթը հասավ մեզ ու… դեռ հինգ րոպեն չլրացած ես ավարտեցի ու հանգիս իմ համար սկսեցի պատուհանից դուրս նայել։ Այդ պահին ինձ մոտեցավ ուսուցիչն ու ասաց. այ տղա Գեւորգ, էս չես ուզո՞ւմ նկարել։ Պատասխանելով նրան ասացի, որ ես արդեն վերջացրել եմ եւ հանձնեցի նատյումորտը, որի վրա ոչինչ էլ չկար նկարած։ Մի տեսակ նեղացած ասաց. էս ինձ ձեռ էս առնո՞ւմ։ Ասացի, ոչ, ոչ, սա ձմեռ է. չորս կողմը ձյուն է, որի պատաճառով էլ ոչինչ չի երեվում։ Ու բոլորը սկսեցին ծիծաղել։» Մենք էլ մեքենայի մեջ սկեցինք ծիծաղել, բայց ինձ հետաքրքրում էր, թե արդյոք ի՞նչ գնահատակն էր ստացել հայրս։ Հարցնելով նրան ասացի «Բա գոնե գնահատակը ապահովեցի՞ն» Հայրս թե «իհարկե… հենց ես էլ մրցույթի շահողն էի»։

Ինչեւէ, հիմա էլ Բիգ Բերում է մրցույթ գնում։ Եվ հավատացեք, շատ էլ լավ է ստացվում։

3 Responses

  1. maestro Says:

    Ի՞նչ միջոցառում էր։Աղջիկները գո՞հ էին։Ի՞նչ էին պատմում։

  2. Հակոբ Գեւորգյան Says:

    Բարեւ Ապեր,

    Հա, գոհին գոհ էին, բայց ասում էին լավ չէր կազմակերպած։ Պատմում էին, երբ քեֆ էին անում ոստիկանները գալիս ու արգելում էին։ Բայց դե հայերին չգիտե՞ս։ Տաս տնակներ են վարձած եղել, ու հերթով տեղափոխել են։ Մի սենյակում արգելել են, մյուսն են անցել ու այդպես շարունակ։ Վերջը էս ոստիկաններն էլ են ձանձրացել։ :))

    Մաեստրո ջան կներես որ ԱՅԱՌՍԻում չեմ կարողանում քեզ հետ խոսել։ Եթե ուզում ես էլ–փոստով կապվիր…

  3. Հակոբ Գեւորգյան Says:

    Մոռացա պատասխանել միջոցառմանը վերաբերող հարցին։ Պարզապես ամեն ուսումնական տարվա նախավերջում նրանք կազմակերպում են նմանտեսակ միջոցառումներ։ Իրենց կայք էջում դրա մասին տեղեկատվություն ունեն։

Leave a Comment

Please note: Comment moderation is enabled and may delay your comment. There is no need to resubmit your comment.