Ուշադրություն. Հարավային Քալիֆորնիայի հայութայան բողոք–հավաք

Այսօր կարդում էի ՛Martuni or Bust!!!՛ բլոգը, որում ասվում էր, որ այս ուրբաթ Deutshce Bankի կենտրոնում տեղի կունենա բողոք–հավաք, որտեղ պետք է քննարկվի Հայոց Ցեղասպանության պատճառով զոհված մարկանց չվճարված ապահովագրությունների հարցը։ Կարծում է սա կարեվոր հարց է եւ հայերի ներկայությունը կարեվոր է։

Լօս Անգելես եւ Օրանջ գավառների հայերը պետք է հավաքվեն Լօս Անգելեսի կենտրոնում ներկա լինելու Geragos & Geragos, Kabatack Brown Kellner, եւ Yeghiayan & Associates իրվաբաննական հաստատությունների հարցազրույցին։ Վերոհիշյալ կազմակերպությունները նախորդ տարվա ընթացքում Ամերիկյան Դատական համակարգում հաղթեցին New York Life եւ AXA ապահովագրական ընկերություններին եւ հետ վարցրեցին Հայոց Ցեղասպանության պատճառող զոհված հայերի ապահովագրման չվճարված գումարները, որոնք միասին կազմում են 37.5 մլն դոլլար։
Այս տարվա Հուվարի 13ին նրանք պատրասվում են դատական գործ հարուցել Deutsche Bank եւ Dresdner Bankի հանդեպ։ Հայկական կողմը գանգատվում է ասելով, թե այս երկու բանկերը անընդհատ մերժել են հետ վճարել այն հայերի ապահովագրման գումարները, որոնք ապահովարգվել են 1915թ. Հայոց Ցեղասպանությունից առաջ։ Հայկական կողմը նաեւ գանգատվում է ասելով, թե Deutsche Bank պարտավոր է հետ վերադարձնել թալանված հայերի վնասները, քանզի այն համագործակցել եւ կարեկցել է Թրքական կառավարության կողմից կատարված Հայոց Ցեղասպանությանը։
Հարցազրույցին կմասնակցեն Մարկ Կիրակոսը, Բրայն Քաբըթաքը եւ Վարդկեզ Յեղյանը։ Հավաքին նաեւ կմատուցվի նախաճաշ, որի հովանավորն է Zankou Chicken հայկական հաստատությունը։
Հավաքը տեղի կունենա հետեվյալ վայրում.

The Downtown offices of Deutsche Bank
300 South Grand Avenue, Los Angeles, California 90071.

Map – Քարտեզ

Ժամը 12 մինչ ցերեկվա 1ը։

Թարգմանիչ՝ Հակոբ Գեւորգյան

Թարգմանված է՝ SO. CAL. COMMUNITY ACTION ALERT FOR FRIDAY THE 13TH

Leave a Comment

Please note: Comment moderation is enabled and may delay your comment. There is no need to resubmit your comment.