Feb 27





Այսօր մի գովազդային ամսագիր ստացա եւ իհարկե հետաքրքրության համար սկսեցի նայել թե ինչ–կա–չկա։ Կար ժամացույց, որի երկու դանդաղընթաց սլաքների արանքում կար հաշվով տասնութ սանդղակ։ Ինչեւէ, այն ոչ մի կապ չունի իմ այս գրառման հետ։ Ուղակի հաջորդ էջերից մեկում գտա մի հետքրքիր տեղեկատվություն, ըստ որի ասվում էր, որ այս տարվա Մարտին կայանալու է ԱՄՆի շախմատային առաջնությունը։ Գնալով նրանց կայքը՝ www.uschesschampionship.com սկսեցի փնտրել, թե այս տարվա առաջնությունում արդյոք ազգությամբ հայեր կլինեն, թե՞ ոչ։ Իմ հարցի պատասխանը մի փոքր զարմանք առաջացրեց, որովհետեւ իրոք կային ոչ միայն մեկ այլ մի քանիսը։ Նրանք են Վարուժան Հակոբյանը, Տաթեւ Աբրահամյանը եւ Շուշանիկ Հայրապետյանը։ Առաջնությունը կայանալու է Քալիֆորնիա նահանգի Սան Դիեգո գավառում։ Անձնապես նրանց մաղթում եմ հաջողություն եւ հաղթանակ։

Feb 25





Այսօր աշխատանքիս բերումով մի քանի լավ մարդկանց հետ գործ ունեի, իսկ երբ եկա տուն եւ բացեցի էլ–փոստս, գտա եւս մի քանի լավ լուր։ Դե քանի–որ երկուսնել լավն են, սկսեմ նրանից, որ առաջինն եմ ստացել։

Հռիպսեմի Սարգսյանին կարծում եմ արդեն ճանաչում են, թե՛ Հայաստանի Հանրապետությունում եւ թե՛ արտասահմանում։ Համառոտ ասեմ, որ նա ասմունքող է եւ լսել եմ արդեն հաջողել է շատ բեմերում գրավել իր հանդիսատեսին։ Նրա գրած նամակում, որն ուղված էր ինձ, ասում է որ գալիք ամսվա Մարտի 18ին ժամը 18։00 Առնո Բաբաջանյանի համերգասրահում տեղի կունենա իր մենահամերգը։ Նա կատարելու է եւ դասական հեղինակների ստեղծագործություններ, եւ ժամանակակից եւ միջնադարյան։ Համերգի կազմակերպիչն է Երեւանի Պետական Ֆիլհարմոնիան։ Համերգին մասնակցելու են նաեւ Հայաստանի վաստակավոր արտիստուհի Հասմիկ Հացագործյանը, «Նանե» պարային համույթը։ Մի խոսքով լավ ժամանացի մթնոլորտ է տիրելու։ Ովքեր որ ապրում են Հայաստանում թող բաց չթողնեն այս համերգը եւ ներկա գտնվելով աջակցեն մեր արվեստագետներին։

Իսկ հիմա անցնեմ մեկ այլ լավ լուրի, որն ինձ էր հղել Սոնա Արշունեցին։ Սոնան ինձ գրած նամակում մի լավ բանաստեղծություն էր գրել եւ ուզում եմ որ այն ձեզ էլ հասանելի լինի

ԱՐԹՆԱՑԵ´Ք, ՀԱՅԵՐ

Դեռ չի անցել հարյուր տարի,
Հարյուր գարուն դեռ չի անցել…
Մեր սուգը սև սրտներիս մեջ,
Մեր ժպիտը մնաց թերրի.
Հե՜յ, որտե՞ղ ես դու Մեծ Շիրազ,
Դե հիմա քո աչքերը բաց,
Տե´ս, լուսաշող այս մե՜ծ դարում,
Թուրքն արնախում
Սումգաիթում
Դարասկզբի
Կիսատ թողած Հայոց ջարդն է
Շարունակում
ՈՒ առանց մի պատկառանքի,
Ասես ի լուր ողջ աշխարհի
Ազգն այդ վայրի ու տմարդի
Հանդգնում է առևանգել ու սպանել,
Բռնաբարել կանանց հայոց
ՈՒ հայ մարդու խանդը շարժել…
Դե բա´վ է լռենք,
Արթնացի´ր Դավիթ
Նստիր դու նորից Քուռկիկ Ջալալին,
Կապիր քո մեջքին քո Թուր Կեծակին,
Որ ելնենք մարտի,
Հայոց զոհերի ու մեր նամուսի
Վրեժը լուծենք.
Արթնացի´ր Դավիթ
Արթնացե´ք բոլոր քաջերհայածին
Դուք’ Անդրանիկի կտրիչ զինվորներ
Վարդան զորավար,
Քաջ ֆիդայիններ
Էլ բա´վ է քնեք
Ժամն է հատուցման
Արթնացե´ք, կազմենք մի հուժկու բանակ
Դու´ք մարտը վարեք,
Որ տեսնենք արդար ու սուրբ դատաստան…
ՈՒ ելնենք անհաս մեր սարը Մասիս,
Եվ չքնաղ լեռան ձյունե գագաթին,
Խմենք կենացը պապերիս…
1988թ
Սոնա Արշունեցի

Բրյուսել

Feb 22





Այսօր աշխատանքի բերումով տեսա մի ճապոնուհու, որը մեկ ձեռքի վրա ուներ վեց, իսկ մյուսինը՝ հինգ մատ։ Հետաքրքրված նայում էի նրա ձեռքին, ու մի պահ մտածեցի որ միգուցե սխալ գործ եմ անում։ Երեւի թե իրեն վատ կզգար, եթե ես շարունակեի ուշադիր նայելը։ Քաղաքավարությունից ելնելով էլ չշարունակեցի նայելը, փոխարեն սկսեցի ժպտալ եւ քիչ էր մնում կոմպլիմենտ անեի։ Նոր հիշեցի, որ մի քանի տասնամկայ առաջ Ամերիկացիները ատոմային ռումբ էին պայթեցրել Ճապոնիայում, ու երեւի թե այդ ճապոնույին էլ այդ դժբախտ քաղաքից էր եղել…

in english։

Today I saw a Japanese lady, who had six fingers on one hand and five on the other. I was looking at her hand, and then I realised that I may hurt her by looking at her anusual fingers. So instead I started to smile, and I was about to make a compliment… And now I remember that few decades ago Americans used Nuclear bomb in Japan. Maybe this poor lady was from the place where the bomb exploded.

Feb 21





Այսօր համակարգչային հայ գրադարանում, այն է ArmenianHouse.org, գտա մի քանի նոր նյութեր։ Դրանք են՝

Ավելացվեցին Հովհաննես Թումանյանի «Ընտիր երկեր» ժողովածուից պատմվածքներ (Աղքատի պատիվը, Գիքորը, Գաբո բիձու շերամապահությունը և այլն): Ավելացվել են նաև Թումանյանի քառասունից ավելի հեքիաթներ:

Վերցված է՝ http://armenianhouse.org/index-am.html

Feb 17





Այսօր իմ կայքում մի հատուկ հաղորդագրություն կար։ Այն նվիրված է Գուրգեն Մարգարյանին. Մի թուրք ադրբեջանցի «խաղաղապահ» Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնահարել եւ սպանել էր։ Գուրգենի մասին կարող եք իմանալ գնալով http://budapest.sumgait.info/ կայքը։

Ինչեւէ, հագորդագրողը՝ Սոնա Արշունեցին, ցանկացավ իր բանաստեղծությունը գրել իմ կայքում, որպեսզի տարածվի եւ յուրաքանչյուր հայ կարողանա կարդալ այն։

ՆՆՋԻՐ ԴՈՒ ԽԱՂԱՂ

(Գուրգեն Մարգարյանի անմահ հիշատակին)

Քնած էր Գուրգենը օտար երկրում
Հայրենի տունն էր տեսնում երազում
Գուցե տեսնում էր աղջկա՞ն սիրած,
Կամ մեր լեռները, ծառե՞րը ծաղկած.
Քնած էր խաղաղ իրեն մահիճում
Հայոց բանակի սպան դյուցազուն
Եվ անգամ մտքի ծայրով չեր անցնում.
Դարան էր մտել թուրքն արնախում.
Ազարին գիտեր. ազնիվ պայքարում
Անկարող էր դեմ առ դեմ կռվել,
Վճռեց նենգորեն’ լոկ թուրքին վայել
Խորամանկորեն հարցերը լուծել:

# # #

Դեռ Դավթից եկել ու մեզ է հասել
Հայը քնածին մատով չի կպել,
Բայց թուրք բորենին, արյունն աչքն առած
Կացնով գլխատեց Գուրգենին քնած
Բոթն հայոց աշխարհը ցնցեց
ՈՒ կյանքը մի պահ ասես կանգ առավ
Անգամ գետերը լռեցին վշտից,
Արցունքն էր հոսում Մասիսի կրծքից.
Նույն ձեռագիրն էր մեզ վաղու՜ց ծանոթ
Անցել են մենք այս ճամփով արյունոտ
Արդեն մոտ հարյուր տարի է անցել,
Թուրքն էությամբ նույնն է մնացել,
Բնավ չի փոխվել թուրքն արնախում’
Անկուշտ թալանչի ու բիրդ մարդասպան
Աշխարհի երեսին չկա ո´չ մի ազգ,
Նենգ ու ցեղասպան որ լինի այսքան:
ՈՒ ծնվում են, ծնվում են դեռ
Թայլաթներ են ծնվում ու նոր Համիդներ…
Դահիճներ են ծնվում դավադիր, խարդախ
Թուրք մայրերի արգանդից ավաղ…

# # #

Ննջի´ր դու խաղաղ, ննջի´ր հայորդի
Թող վարդ-մանուշակ շիրիմիդ ծաղկի
Գուրգե´ն, քո մահով նորից հաստատվեց
Թուրքն իր իսկական դիմակը բացեց.
Չարն անպատիժ չի մնա երբեք
Մենք քո վրեժը մի օր կլուծենք.
Թեկուզ դարեր գան ու դարեր գնան
Կհատուցեն մի օր գինը մեր արյան:
Այսօր աշխարհն անհոգի, անսիրտ
Թևեր է տվել արնախում ու բիրտ
Քամելիոնի պես իր գույնը փոխող,
Իր էությունն անվերջ քողարկող,
Սուտը բերանում աջ ու ձախ շաղող
Այդ թուրք հրեշին ազգս բզկտող:

Գիտցե´ք,
Թուրքն ինչքա՜ն էլ իր կաշին փոխի,
Ինչքա՜ն սողեսող օձի պես գնա,
Թույն է լեզվի տակ, պատրաստ խայթոցի.
Թուրքը’ թուրք էլ հավերժ կմնա…

# # #

Ննջե´ք, հայորդիք, ննջե´ք դուք խաղաղ
Հալվում է արդեն սառույցը դանդաղ
Ձեր արյան գինը նա կհատուցի
Աստծո դիվանից ու՞ր պետք է փաղչի:
2005թ Բրյուսել

Սոնա Արշունեցի

2005թ Բրյուսել

Սոնա Արշունեցու գործերը ամբողջությամբ կարող եք կարդալ գնալով այս կայք էջը։

Feb 8





Այսօր, ավելի ճիշտ մի քանի ժամ առաջ, երբ զբոսնում էինք մեր քաղաքի կենտրոնական մասում, հանդիպեցինք մի մարդու, որը սեւամորթ էր եւ կարծես թե ինչ–որ բան էր կորցրել։ Մոտենալով մեզ նա հարցրեց «կներեք, չեք ասի, թե ինչպե՞ս գնամ Ռիվրսայդ գավառ»։ Մի պահ չհասկացա թե ինչ է հարցնում եւ խնդրեցի նորից կրկնել հարցը։ Երկրորդ անգամ լսելուց մի պահ ապշեցի, քանզի այդ գավառը մեր քաղաքից մոտ 80 մղոն հեռավորության վրա է գտնվում, եւ դա դեռ մայրուղիներով, իսկ թե առանց մայրուղու որքան, դա դեռ չգիտեմ։ Ասացի, որ ընդհանրապես պետք է գնաք 5րդ մայրուղով, բայց դա անհնար է։ Նա էլ ավելացրեց, թե ոստիկանները չեն արտոնում օգտվել մայրուղուց, ասելով որ այն վտանգավոր է։ Նա իր կիսա անգլերեն եւ իսպաներենով ասաց թե կապ չունի, նա ուզում է հետ գնալ տուն՝ Պերու։ Պերու՞ – հարցրեցի ես ինքս ինձ, եւ սկսեցի կարծել թե այս մարդը խենթ է։ Բայց երբ տեսա նրա տանջված դեմքն ու աշխատասեր հոգին, մի պահ սկսեցի մտածել թե ինչպես է նա հայտնվել ԱՄՆում։ Բանից պարզվեց, որ Պերուից նրան բերել են այստեղ, աշխատացրել եւ խոստացել գտնել իր հորաքրոջն ու տեղեկացնել նրա ԱՄՆում գտնվելու լուրը։ Սակայն ըստ երեվույթի նման բան չէր եղել, եւ նա ստիպված հեռացել եւ հիմա էլ ոտքով ճանապարհ ընկել դեպի հորաքրոջ, կամ մորաքրոջ տուն։ Նա մեզ ցույց տվեց մի փաստաթուղթ, որը տրվել էր Ամերիկյան Փոստային Ծառայության կողմից, որում նշված էր իր նամակային կապի փաստը։ Մարդը չէր ստում, բայց ես դեռ ապշած էի մնացել։ Նույնիսկ չհասցրեցի արագ կողմնորոշվել եւ դրամական օգնություն առաջարկել։ Ինչեւէ, նա էլ զգաց իմ ապշած վիճակն ու հեռացավ, ասելով «Ես Ամերիկացի եմ… ես կքայլեմ…» Ցավում եմ, որ չկարողացա օգնել նրան եւ շատ եմ ցավում որ այսպես կոչվող մարդկանց առեւտուրը գոյություն ունի նաեվ այստեղ՝ ԱՄՆում։ Կաղոթեմ Աստծուն որ օգնի նրան։

Feb 1





Լինելով Մայքրոսոֆտի հայերեն լեզվի թարգմանիչների խմբի անդամ այսօր Հայկ Խանջյանից ստացա մի լավ լուր, այն է, որ իշնորհիվ շատ մարդկանց Մայքրոսոֆտի հայացումը հասնում է իր ավարտին։ Եթե ցանկություն ունեք մասնակցել այդ ծրագիրն եւ օգնել Մայքրոսոֆտի հայացմանը, այցելեք Մայքրոսոֆտի Հանրային Բառարանի Հայկական բաժինը եւ սեղմեք Glossary բառը։

Հատված նամակից.

Հարգելի գործընկեր

Հայտնում ենք Ձեզ, որ Microsoft LIP ծրագրի ներքո հայերեն բառարանի տարբերակի ստեղծումը մոտենում է իր ավարտին:

2005 թվականից սկսված բառարանի ստեղծման/թարգմանման գործում մասնակցել են շուրջ 60 մարդ և վերջին տարբերակին Դուք կարող եք ծանոթանալ այցելելով www.mslip.am կայք Last Version of Armenian Glossary.

Կայքում տեղակայված աղյուսակում զետեղված որոշ բառեր դեռ չեն գտել իրենց թարգմանությունը:
Ուստի խնդրում ենք Ձեզ.
– հնարավորության սահմաններում փորձել թարգմանել չթարգմանված բառերը,
– ուսումնասիրել թարգմանության տարբերակները,
– Ձեր կարծիքներով մասնակցել բառարանի քննարկման ժողովին, որը տեղի կունենա ս.թ. փետրվարի 6-ին ժ.15:00 ADA գործակալության դահլիճում:

Կանխավ շնորհակալ ենք`

Բի-Լայն ՍՊԸ

in english:

A letter from Hayk Khanjyan

As a member of the Microsoft Community Glossary project for the Armenian language I received very good news from the project manager Hayk Khanjyan. In his letter he states that as many as sixty people have attended to the translation of the project and the translation is almost over. I myself have had very little input in that project. But anyway, the news is good. If you have the ability to translate from English to Armenian, then you should definitely check it out.