ՆՆՋԻՐ ԴՈՒ ԽԱՂԱՂ. Գուրգեն Մարգարյանի անմահ հիշատակին

Այսօր իմ կայքում մի հատուկ հաղորդագրություն կար։ Այն նվիրված է Գուրգեն Մարգարյանին. Մի թուրք ադրբեջանցի «խաղաղապահ» Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնահարել եւ սպանել էր։ Գուրգենի մասին կարող եք իմանալ գնալով http://budapest.sumgait.info/ կայքը։

Ինչեւէ, հագորդագրողը՝ Սոնա Արշունեցին, ցանկացավ իր բանաստեղծությունը գրել իմ կայքում, որպեսզի տարածվի եւ յուրաքանչյուր հայ կարողանա կարդալ այն։

ՆՆՋԻՐ ԴՈՒ ԽԱՂԱՂ

(Գուրգեն Մարգարյանի անմահ հիշատակին)

Քնած էր Գուրգենը օտար երկրում
Հայրենի տունն էր տեսնում երազում
Գուցե տեսնում էր աղջկա՞ն սիրած,
Կամ մեր լեռները, ծառե՞րը ծաղկած.
Քնած էր խաղաղ իրեն մահիճում
Հայոց բանակի սպան դյուցազուն
Եվ անգամ մտքի ծայրով չեր անցնում.
Դարան էր մտել թուրքն արնախում.
Ազարին գիտեր. ազնիվ պայքարում
Անկարող էր դեմ առ դեմ կռվել,
Վճռեց նենգորեն’ լոկ թուրքին վայել
Խորամանկորեն հարցերը լուծել:

# # #

Դեռ Դավթից եկել ու մեզ է հասել
Հայը քնածին մատով չի կպել,
Բայց թուրք բորենին, արյունն աչքն առած
Կացնով գլխատեց Գուրգենին քնած
Բոթն հայոց աշխարհը ցնցեց
ՈՒ կյանքը մի պահ ասես կանգ առավ
Անգամ գետերը լռեցին վշտից,
Արցունքն էր հոսում Մասիսի կրծքից.
Նույն ձեռագիրն էր մեզ վաղու՜ց ծանոթ
Անցել են մենք այս ճամփով արյունոտ
Արդեն մոտ հարյուր տարի է անցել,
Թուրքն էությամբ նույնն է մնացել,
Բնավ չի փոխվել թուրքն արնախում’
Անկուշտ թալանչի ու բիրդ մարդասպան
Աշխարհի երեսին չկա ո´չ մի ազգ,
Նենգ ու ցեղասպան որ լինի այսքան:
ՈՒ ծնվում են, ծնվում են դեռ
Թայլաթներ են ծնվում ու նոր Համիդներ…
Դահիճներ են ծնվում դավադիր, խարդախ
Թուրք մայրերի արգանդից ավաղ…

# # #

Ննջի´ր դու խաղաղ, ննջի´ր հայորդի
Թող վարդ-մանուշակ շիրիմիդ ծաղկի
Գուրգե´ն, քո մահով նորից հաստատվեց
Թուրքն իր իսկական դիմակը բացեց.
Չարն անպատիժ չի մնա երբեք
Մենք քո վրեժը մի օր կլուծենք.
Թեկուզ դարեր գան ու դարեր գնան
Կհատուցեն մի օր գինը մեր արյան:
Այսօր աշխարհն անհոգի, անսիրտ
Թևեր է տվել արնախում ու բիրտ
Քամելիոնի պես իր գույնը փոխող,
Իր էությունն անվերջ քողարկող,
Սուտը բերանում աջ ու ձախ շաղող
Այդ թուրք հրեշին ազգս բզկտող:

Գիտցե´ք,
Թուրքն ինչքա՜ն էլ իր կաշին փոխի,
Ինչքա՜ն սողեսող օձի պես գնա,
Թույն է լեզվի տակ, պատրաստ խայթոցի.
Թուրքը’ թուրք էլ հավերժ կմնա…

# # #

Ննջե´ք, հայորդիք, ննջե´ք դուք խաղաղ
Հալվում է արդեն սառույցը դանդաղ
Ձեր արյան գինը նա կհատուցի
Աստծո դիվանից ու՞ր պետք է փաղչի:
2005թ Բրյուսել

Սոնա Արշունեցի

2005թ Բրյուսել

Սոնա Արշունեցու գործերը ամբողջությամբ կարող եք կարդալ գնալով այս կայք էջը։

2 Responses

  1. maestro Says:

    Երբ նվիրումես քո կյանքը Հայրենիքին, զինվոր դառնալով, պետք է պատրաստ լինես ամեն վարկյան դիմադրել թշնամուն, մանավանդ օտար երկրում։
    Ցավալի է…

  2. Oneworld Multimedia :: Notes from the Armenian Blogosphere :: February :: 2006 Says:

    […] According to Blogian, the announcement appears to come two years since Margaryan was decapitated. Blogian also links to a poem in Armenian dedicated to the murdered soldier. Keeping in the area of prose and literature, Blogian also draws our attention to a new book by a Canadian writer based around an Armenian orphan who arrives in Canada after surviving the 1915-23 Armenian Genocide. The story is an emotional one. About a young boy who has already lost his mother and father and little brother because of the Armenian genocide in Turkey. But he now must choose to lose everything else that is familiar — his grandmother, the orphanage in Corfu that he considers home, and his beloved teacher — on the chance that he can gain freedom as a Canadian. […]

Leave a Comment

Please note: Comment moderation is enabled and may delay your comment. There is no need to resubmit your comment.