Հայերը շախմատի ԱՄՆի առաջնությունում

Այսօր մի գովազդային ամսագիր ստացա եւ իհարկե հետաքրքրության համար սկսեցի նայել թե ինչ–կա–չկա։ Կար ժամացույց, որի երկու դանդաղընթաց սլաքների արանքում կար հաշվով տասնութ սանդղակ։ Ինչեւէ, այն ոչ մի կապ չունի իմ այս գրառման հետ։ Ուղակի հաջորդ էջերից մեկում գտա մի հետքրքիր տեղեկատվություն, ըստ որի ասվում էր, որ այս տարվա Մարտին կայանալու է ԱՄՆի շախմատային առաջնությունը։ Գնալով նրանց կայքը՝ www.uschesschampionship.com սկսեցի փնտրել, թե այս տարվա առաջնությունում արդյոք ազգությամբ հայեր կլինեն, թե՞ ոչ։ Իմ հարցի պատասխանը մի փոքր զարմանք առաջացրեց, որովհետեւ իրոք կային ոչ միայն մեկ այլ մի քանիսը։ Նրանք են Վարուժան Հակոբյանը, Տաթեւ Աբրահամյանը եւ Շուշանիկ Հայրապետյանը։ Առաջնությունը կայանալու է Քալիֆորնիա նահանգի Սան Դիեգո գավառում։ Անձնապես նրանց մաղթում եմ հաջողություն եւ հաղթանակ։

Leave a Comment

Please note: Comment moderation is enabled and may delay your comment. There is no need to resubmit your comment.