Blog Gallery Projects Contact

Երկուշաբթի, Փետրվար 27, 2006

Հայերը շախմատի ԱՄՆի առաջնությունում

Գրված է Ոչ բաժինավորված ենթաբաժիններում — Հակոբ Գեւորգյան @ 6:01 pm Տպել

Այսօր մի գովազդային ամսագիր ստացա եւ իհարկե հետաքրքրության համար սկսեցի նայել թե ինչ–կա–չկա։ Կար ժամացույց, որի երկու դանդաղընթաց սլաքների արանքում կար հաշվով տասնութ սանդղակ։ Ինչեւէ, այն ոչ մի կապ չունի իմ այս գրառման հետ։ Ուղակի հաջորդ էջերից մեկում գտա մի հետքրքիր տեղեկատվություն, ըստ որի ասվում էր, որ այս տարվա Մարտին կայանալու է ԱՄՆի շախմատային առաջնությունը։ Գնալով նրանց կայքը՝ www.uschesschampionship.com սկսեցի փնտրել, թե այս տարվա առաջնությունում արդյոք ազգությամբ հայեր կլինեն, թե՞ ոչ։ Իմ հարցի պատասխանը մի փոքր զարմանք առաջացրեց, որովհետեւ իրոք կային ոչ միայն մեկ այլ մի քանիսը։ Նրանք են Վարուժան Հակոբյանը, Տաթեւ Աբրահամյանը եւ Շուշանիկ Հայրապետյանը։ Առաջնությունը կայանալու է Քալիֆորնիա նահանգի Սան Դիեգո գավառում։ Անձնապես նրանց մաղթում եմ հաջողություն եւ հաղթանակ։

del.icio.us Digg Facebook Technorati Ask

Դեռ ասելիք չկա »

Դեռ ոչ ոք չի խոսել սրա մասին. պահո՜

Այս գրառման վերաբերյալ կատարված խոսակցության RSS աղբյուրը։ Կողմնակից URI

Թողեք ձեր խոսքը պատմության այս էջում



Go To Project Gutenberg

Get Firefox!



HAY.am - Armenian Portal