Blog Gallery Projects Contact

Հինգշաբթի, Մարտ 30, 2006

Ամերիկյան ներքին քաղաքականության գեղեցկությունը

Գրված է Ոչ բաժինավորված ենթաբաժիններում — Հակոբ Գեւորգյան @ 10:44 pm Տպել

Այսօր ինձ մոտ էր եկել ընկերներցս Սթիվն Քլայնը, որն արդեն մի քանի տարի է ինչ անգործ է, ինչպես շատ այլ ամերիկացիներ, որոնք սկսում են հասկանալ, որ Ամերիկյան բանակին հատկացված բյուջեն ու Իրաքի «վերակառուցմանը» տրամադրվող ամերիկյան դոլլարից առաջացած սղաճի պակասից է, որ ապրում են ֆինանսապես անապահով վիճակում։ Սթիվն արդեն տարիքով հասուն մարդ է եւ կյանքում ունեցել է վերելքներ, բայց այսօր նա մի տեսակ նեղված էր Ամերիկայի կառավարությունից, ասելով թե «տեսնում ես դրանց, հիմա այս մեքսիկացիներին տալիս են այն, ինչ որ մերն է եղել, եւ շուտով նրանք կգրավեն Քալիֆորնիան…»

Ես հասկանում էի նրա մտահոգությունն ու անկեղծությունը, բայց այսօր եկա մեկ այլ եզրակացության, որն անպայման կհայտնեմ իրեն։ Միգուցե օգնի։

Ինչեւէ, այս նոր նախագիծը, որն անօրինական գաղթականներին տալիս է հնարավորություն աշխատելու եւ դառնալու Ամերիկյան օրինավոր բնակիչ, շատ գեղեցիկ է մշակված եւ հիմա ասեմ թե ինչու։

Ըստ այդ նախագծի ԱՄՆի օրինավոր քաղաքացի կարող է դառնալ այն մարդը, որը 6 տարվա ընթացքում պետք է

  • Վճարի երկու հազար (2,000.00) դոլլար տուգանք,
  • Վճարի եկամտահարկերը,
  • Խոսի անգելերն

Դե, հիմա անցնենք իրական պատկերին։ Ըստ պետական փաստերի, ԱՄՆում կա մոտ 15 միլլիոն անօրինական բնակիչ։ Եթե այս թիվը բազմապատկենք $2,000.00 կստանանք $30,000,000,000.00, որն իդեպ ասեմ այդքան էլ քիչ գումար չէ արագ եւ որակավոր ձեւով լուծելու ֆինանսական որոշ խոչնդոտներ եւ ձեռք բերել որակյալ քաղաքացիներ, որոնք կվճարեն հարկերը, չեն խախտի օրենքներն ու կխոսեն անգելերն եւ ոչ թե իսպաներեն, ճապոներեն կամ էլ հայերեն։ Քանզի ներկայում մարդիկ անորոշ վիճակում են եւ չունեն այն կայուն կարգավրճակը, որով նրանք կարողանան հանգիստ ապրել իրենց ամերիկյան երազանքը (սարկազմ), իսկ երբ ամեն ինչ անկայուն է, Գլենդելը դառնում է Հայաստան (երբ 1990ին եկել եինք Գլենդել, այս քաղաքը ամերիկյան քաղաքի նման էր, բայց երբ վերադարձանք Գլենդել, այս անգամ 1999ին, այն ավելի շատ հայկական բնակավայրի էր նմանվում եւ արդեն այսօր, եթե դուրս գաս դուրս եւ գտնես լոկ մեկ ամերիկացի, պետք է ուրախ լինես, քանզի դրանով կիմանաս որ ապրում էս Ամերիկայում եւ դեռ Հայաստանն էլ իր տեղում է), Կորե–Թաունը դառնում է Հարավային Կորեա, իսկ Բեվեռլի Հիլզը՝ Իրան, կամ ավելի կոնկրետ Իրանից փախած հրեաների բնակավայր։

Մի խոսքով, կարծում եմ որ գեղեցիկ մշակված նախագիծ է։ Հույսով եմ Սթիվը կհասկանա, որ Ամերիկյան հայրենասիրությունը որոշվում է փողով, իսկ հայրենասիրությունը հայրենիքով։

del.icio.us Digg Facebook Technorati Ask

Կիրակի, Մարտ 26, 2006

Երեկոն անցկացրեցինք Դորթի Չանդլեր Պավիլիոնում

Գրված է Ոչ բաժինավորված ենթաբաժիններում — Հակոբ Գեւորգյան @ 9:13 pm Տպել

Ամերիկյան Երիտասարդների ՍիմֆոնիաԱյսօր երեկոն անցկացրեցինք Դորթի Չանդլեր Պավիլիոնում, ուրտեղ Ամերիկյան Երիտասարդների Սիմֆոնիան կատարեց մի շարք հիանալի գործեր։ Համերգի ղեկավարն էր Ալեքսանդր Թրեգրը։

Նվագեցին Վերդի, Բրուք եւ Դվորժակ։ Համերգի վերջը էլ ավելի ուրախալի էր, քանզի ոմն Ջեյմս Գանլի անունվ մի ֆլուտահար ահակին ծիծաղեցրեց հանդիսատեսին, պատմելով թե ինչպես է Կորիայում գտել Մոցարտի գրասենյակը, եւ տեսել մի քանի էջանոց նոտաներ դրված ֆաքս մեքենայի մեջ, որոնք ըստ երեւույթի չեն հասել տեղ։ Ինչեւէ, նա իր կնոջ հետ, որն իդեպ ասեմ ոնց որ Ձմեռային Թագույի լիներ, կատարեցին Մոցարտի կոնցերտ երկու ֆլեյտաների համար գործը։

Ինչեւէ, լավ ժամանակ անցկացրեցինք, Բրուքը հիանալի էր։ Բայց այդքան էլ հետաքրքիր չէր, քանզի քույրս աշխատում է այդ նյութի վրա, որն էլ ստիպում է ինձ մաս առ մաս ընտելանալ գործին…

del.icio.us Digg Facebook Technorati Ask

Երեքշաբթի, Մարտ 21, 2006

Ծնունդտ շնորհավոր Յոհան Սեբաստիեն Բախ

Գրված է Ոչ բաժինավորված ենթաբաժիններում — Հակոբ Գեւորգյան @ 8:54 pm Տպել

Այսօր իմ սիրեի երաժշտի ծննդյան օրն է, եւ որոշեցի նրա մասին գրել իմ օրագրում, որ մեկ անգամ եւս փաստեմ իմ սերը նրա երաժշտության հանդեպ։

Բախը ծնվել է 1685թ Մարտի 21, այսինքը այս օրը, մահացել 1750թ Հուլիս 28ին։ Շատերին թվում է թե Բախը եղել է հարուստ եւ պարապությունից երգեր հորինել, բայց իրականում նա եղել է շատ աշխատասեր, ունեցել է շատ երեխաներ եւ շարունակաբար աշխատել, ինչպես մի մեղու, կամ ասենք մրջուն։ Սա ինչ–որ կերպ հիշեցնում է հայի կերպարին. հայն էլ նույնպես աշխատող է եւ կերտող։ ԻՆչպես Բախն է աշխատել օտարների համար երգել գրելով, այնպես էլ հայերն են աշխատում օտարների տունը շենացնելով։ Լավ դե, մի տեսակ շատ եմ համեմատություններ անում, բայց ինչպես չանեմ, ախր շատ եմ սիրում նրան։

Ասեմ որ հենց մեր տանը ունենք եւս մեկ Բախի սիրահար. քույսր՝ Սոնան։ Նրա վաղ ուսումնական շրջանում հաճախ եինք լսում Բախի պրելուդներն ու կոնցերտները։ Դա իհարկե Հայաստանում, իսկ երբ եկանք Ամերիկա քրոջս հարցրեցի, թե ինչու՞ այստեղի երաժշտասերը չի սիրում լսել Բախի երգերը։ Նա տխուր ասաց «այստեղ կարծում են թե Բախը անհետաքրքիր է…»։ Էհ՜ անճաշակ ամերիկացիներն են էլի…

Այս պատկերն ամբողջությամբ կարող եք դիտել սեղմելով այստեղ

Ինչեւէ, ասեմ որ Բախի գործերից ամենա–ամենա շատը սիրում եմ Սուրբ Մաթեւոսի Կիրքը BWV 244 «Ներիր ինձ Տեր» արիան, եւ F Մինոռի Խոռային Պրելուդը BWV 639 «Աղաչում եմ Տեր» մասը։

del.icio.us Digg Facebook Technorati Ask

Երկուշաբթի, Մարտ 20, 2006

Հայ երաժշտության նոր տեսակ՝ Թուրքական

Գրված է Ոչ բաժինավորված ենթաբաժիններում — Հակոբ Գեւորգյան @ 11:49 am Տպել

Երեկ կարդում էի ԱպերոԲլոԳրել կայքը, ուր խոսվում էր վերջերես կայացած Եվրովիժն համերգային մրցույթում Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող, հայազգի երգիչ Անրդրեյի երգի մասին։ Ասվում էր թե երգը վատը չէր, սակայն Թուրքական մեղեդին շատ էր։

Հիմա մտածում եմ, թե ո՞րն է Թուրքական երաժշտությունը, եւ որը հայկականը։ Մուղա՞մը. բայց չէ որ հենց հայկական քրիստոնեական երաժշտության մեջ գոյություն ունեն քառատոտ մեղեդիներ։ Լավ ենթադրենք թե քրիստոնեությունը, որն աշխարհում առաջին անգամ, թե՛ օրենքով եւ թե՛ ապօրինի, ընդունված է եղել հայ ազգի մոտ եւ իվերջո հաստատվել որպես պետական կրոն մեր թվարկության 301թ., հայկական չէ եւ այն չի կարող հիմք հանդիսանալ քառատոն երգերի հայկականացմանը։ Բայց չէ որ այստեղ կա մի փաստ, որը մեզ չեն ուզում հիշեցնել, կամ էլ հիշեցնում են այլ առիթներում, առիթներ երբ կարիք է լինում հայաստանաբնակնեին պիտակավորել որպես Կոմունիստ, իսկ հայաստանաբնակների լոզուն՝ Կոմունիստական (սա իմիջիայլոց ծիծաղելի է). այն է, Հայերի գոյությունը Սովետական հասարակարգում։ Մի հասարակարգ ուր ազագայինը դրվում էր մի կողմ եւ ոչ միայն անտեսվում, այն բռնիաբար վերացվում հայի կյանքից։ Դա են փաստում Սովետական Կայսրության հալածանքները հայ արվեստագետների եւ մտովորականների դեմ, որը կարծում եմ շատերին է ծանոթ։ Այդ իսկ պատճառով հայերը արտոնված չեն եղել օգտագործել իրենց ազգային մշակույթային գործիքները, որոնք այսօր օգտագործում են թուրքերը եւ բնականաբար էլ ժամանակի առումով մոտ 80 տարի առաջ են հայերից, քանզի ապրել են ազատ եւ ազգայնական Թուրքիայում, որը ոչ միայն արտոնում էր Թուրքական երաժշտության զարգացում, այլ ավելին, հայկական եւ տարածաշրջանում ապրող ազգերի մշակույթի զավթում եւ թրքականցում։

Այստեղից էլ կարելի է ենթադրել թե ինչու այսօրվա մեր «ընկերնը», որոնք բարի ժպիտով մեզ անվանում են թուրք, կոմունիստ եւ ռաբիզ, բոլորովին էլ գաղափար չունեն, թե որն է հայկականը եւ որը Թուրքական։ Նրանք նույնիսկ չգիտեն այն, որ հայերը ներկայիս Թուրքիայի տարածքում ապրել են հազարամյակներ շարունակ եւ կերտել մշակույթ, որի մասին կարելի է տեղեկանալ կարդալով 4րդ դասարաների կրթական գրքերից։ Ինչեւէ, հույս ունեմ որ նրանք մի օր կհասկանա թե ինչումն է բանը եւ թե ինչ բանի կհասնեն եթե այսպես շարունակեն։

del.icio.us Digg Facebook Technorati Ask

Շաբաթ, Մարտ 11, 2006

Մեկ այլ հայ մեկ այլ աշխարհամասում դարձավ չեմպիոն

Գրված է Ոչ բաժինավորված ենթաբաժիններում — Հակոբ Գեւորգյան @ 5:57 pm Տպել

Քիչ առաջ կարդում էի Արտյոմ Տոնոյանի օրագիրը, ուր նա մի լավ լուր հաղորդելով շնորհավորում է Լեւոն Առոնյանին, որը Իսպանյանում տեղի ունեցող շախմատային առաջնությունում դարձավ չեմպիոն։ Ես էլ եմ միանում նրան եւ շնորհավորում մեր հայորդու հաղթանակը:

del.icio.us Digg Facebook Technorati Ask

Ուրբաթ, Մարտ 10, 2006

Մեկ հատված ԱՄՆի Շախմատի Առաջնությունից

Գրված է Ոչ բաժինավորված ենթաբաժիններում — Հակոբ Գեւորգյան @ 6:08 pm Տպել

Արդեն մի քանի օր է ինչ ուշադրությամբ հետեւում եմ Ամերիկայի Միացյալ Նահանգների Շախմատի Առաջնության խաղերին եւ այսօր էլ որոշեցի մի քանի լուր գրառեմ իմ այս էջում։ Օրերի ընթացքում նկատեցի թե ինչպես ազգությամբ հայ Վարուժան Հակոբյանը հասավ եզրափակիչ խաղակես եւ թե ինչ անակնկալ պարտությունների մատնեց նրանց, ովքեր հույս ունեին հաղթանակած դուրս գալ այս առաջնությունում։

Վարուժան Հակոբյանի լուսանկարը

Ինչեւէ, նոր դիտում էի 8րդ խաղակեսի արդյուքները, որտեղ ասվում էր թե Հակոբյան – Օնիշուկ խաղն ավարտվել է ոչ ոքի։ Կարծում եմ սա հիանալի լուր է ամերիկահայության համար, քանզի լինելով ԱՄՆի փոքրամասնություն (ոչ լեգիտիմ փոքրամասնություն), նրանք իրենց խելացիությամբ եւ բարեկեցությամբ կարողանում են հասնել այն բարձրունքներն, որին այլոք հասնում են մեծ բարդություններով։

Շնորհավարում եմ իմ հայ ազգակիցներն եւ մաղթում նրանց նոր հաղթանակներ եւ հաջողություններ, թե շախմատի հարթակում, եւ թե կյանքում։

del.icio.us Digg Facebook Technorati Ask

Ամերիկահայերի նոր քայլարշավ. Լոս Անջելեսից մինչ մայրաքաղաք Վաշինգթոն

Գրված է Ոչ բաժինավորված ենթաբաժիններում — Հակոբ Գեւորգյան @ 12:27 am Տպել

Մի քանի րոպե առաջ դիտում էի Ստեփան Փարթամյանի ծրագրը, ուր նրան հյուր էին եկել Միացյալ Հայ Ուսանողներ (ՄՀՈւ) կազմակերպության ղեկավարությունը։ Հաղորդման ընթացքում քննարկվեցին մի շարք հարցեր, բայց ամենա հետաքրքիրն մեկն էր։ Այն է որ այս տարի ՄՀՈւն կազմակորպում է մի նոր քայլարշավ նվիրված ոչ միայն հայոց ցեղասպանության, այլ բոլոր ցեղաղսպանություններին։ Քայլարշավին մասնակցողների թիվը լինելու է 15, որից արդեն հինգը անդամագրվել են, որոնք Քալիֆորնիա նահանգի Լոս Անջելես քաղաքից պետք է ոտքորվ մեկնեն մայրաքաղաք Վաշինգթոն։ Քայլարշավը տեվելու է մոտ վեց ամիս։ Հույսով եմ որ այս քայլով մարդկությունը մեկ անգամ եւս ցույց կտա որ ինչքան էլ որ խափեբա քաղաքական գործիչները փորձեն ջնջել մարդկության դեմ արված հանցանքները, միեւնույն է մարդիկ չեն կոտրվի եւ դեռ կպայքարեն սրիկայության եւ անբարոյականության դեմ։ Կաղոթեմ Աստծուն որ օգնի հայ երիտասարդներին հասնելու իրենց բարի եւ մարդկային նպատակներին։

in english:

Today, as I was watching Stepan Partamian’s TV program, I heard a very good news about this years actions for the recognition of the Armenian Genocide and all Genocides against humanity. Mr. Partamian invited United Armenian Students to his show, where they were discussing about this years march, which will not be the usual one that took place few years in Hollywood, but a nationwide one. This time Armenian Students, count of 15, will walk from Los Angeles California to Washington DC. I hope that those politicians who call the Armenian Genocide as Armenian Tragedy will be able to learn that enough is enough, and it’s about the time to not be afraid of Turkey.

del.icio.us Digg Facebook Technorati Ask

Ուրբաթ, Մարտ 3, 2006

Ցավդ տանե՛մ Vic

Գրված է Ոչ բաժինավորված ենթաբաժիններում — Հակոբ Գեւորգյան @ 9:27 pm Տպել

Մի քանի րոպե առաջ Շոթայմով նայում էինք Վաղթանգ Դարչինյանի բոքսը ֆիլիպինցի Գաբի Դիոսդադոյի հետ։ Իրոք հազոր էր։ Իրոք նման խաղ առաջին անգամ տեսա։ Ընտնանիքվ նստած, ես ու հերս էլ կանգնած, նայում էինք խաղն ու ապրում վիքի հայկական արիությամբ։ Խեղճ ֆիլիպինցին հենց երկրորդ խաղակեսում արդեն տեղում չէր, բայց դե դահլիճում էնքան ֆիլիպինցի կային, որ խաղը զոռով առաջ էին տանում։ Ու էլ չեմ ասում որ հայերը շաը քիչ էին երեւում, դա ինձելա վերաբերում, ես էլ պիտի ներկա լինեմ նման խաղերին ու քաջալերեմ իմ հայերին։ Ինչեւէ, լավ խաղ էր։ Հաճույքով կսպասեմ հաջորդ խաղերին։

Vic Darchinyan

in english

About few minutes ago the game of Vic Darchinyan and Diosdado Gabi on Showtime was over. It was a powerful and very entertaining game. My family was sitting, while my dad and I were standing and watching the game, were so entertained by Vic’s game. It was really powerful game. I do not really know, maybe it was a powerful game because Vic was fighting for Armenia, but it was totaly spectacular. In the second round the philipino Gadi was almost done, but well, show stays show, so they kept going… Also there were lot of philipino audience so maybe that is why they kept it going. Anyway, I will be looking forward to attend more shows of Armenian sportsmen. They really are powerful!

del.icio.us Digg Facebook Technorati Ask



Go To Project Gutenberg

Get Firefox!



HAY.am - Armenian Portal