Հայ երաժշտության նոր տեսակ՝ Թուրքական

Երեկ կարդում էի ԱպերոԲլոԳրել կայքը, ուր խոսվում էր վերջերես կայացած Եվրովիժն համերգային մրցույթում Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող, հայազգի երգիչ Անրդրեյի երգի մասին։ Ասվում էր թե երգը վատը չէր, սակայն Թուրքական մեղեդին շատ էր։

Հիմա մտածում եմ, թե ո՞րն է Թուրքական երաժշտությունը, եւ որը հայկականը։ Մուղա՞մը. բայց չէ որ հենց հայկական քրիստոնեական երաժշտության մեջ գոյություն ունեն քառատոտ մեղեդիներ։ Լավ ենթադրենք թե քրիստոնեությունը, որն աշխարհում առաջին անգամ, թե՛ օրենքով եւ թե՛ ապօրինի, ընդունված է եղել հայ ազգի մոտ եւ իվերջո հաստատվել որպես պետական կրոն մեր թվարկության 301թ., հայկական չէ եւ այն չի կարող հիմք հանդիսանալ քառատոն երգերի հայկականացմանը։ Բայց չէ որ այստեղ կա մի փաստ, որը մեզ չեն ուզում հիշեցնել, կամ էլ հիշեցնում են այլ առիթներում, առիթներ երբ կարիք է լինում հայաստանաբնակնեին պիտակավորել որպես Կոմունիստ, իսկ հայաստանաբնակների լոզուն՝ Կոմունիստական (սա իմիջիայլոց ծիծաղելի է). այն է, Հայերի գոյությունը Սովետական հասարակարգում։ Մի հասարակարգ ուր ազագայինը դրվում էր մի կողմ եւ ոչ միայն անտեսվում, այն բռնիաբար վերացվում հայի կյանքից։ Դա են փաստում Սովետական Կայսրության հալածանքները հայ արվեստագետների եւ մտովորականների դեմ, որը կարծում եմ շատերին է ծանոթ։ Այդ իսկ պատճառով հայերը արտոնված չեն եղել օգտագործել իրենց ազգային մշակույթային գործիքները, որոնք այսօր օգտագործում են թուրքերը եւ բնականաբար էլ ժամանակի առումով մոտ 80 տարի առաջ են հայերից, քանզի ապրել են ազատ եւ ազգայնական Թուրքիայում, որը ոչ միայն արտոնում էր Թուրքական երաժշտության զարգացում, այլ ավելին, հայկական եւ տարածաշրջանում ապրող ազգերի մշակույթի զավթում եւ թրքականցում։

Այստեղից էլ կարելի է ենթադրել թե ինչու այսօրվա մեր «ընկերնը», որոնք բարի ժպիտով մեզ անվանում են թուրք, կոմունիստ եւ ռաբիզ, բոլորովին էլ գաղափար չունեն, թե որն է հայկականը եւ որը Թուրքական։ Նրանք նույնիսկ չգիտեն այն, որ հայերը ներկայիս Թուրքիայի տարածքում ապրել են հազարամյակներ շարունակ եւ կերտել մշակույթ, որի մասին կարելի է տեղեկանալ կարդալով 4րդ դասարաների կրթական գրքերից։ Ինչեւէ, հույս ունեմ որ նրանք մի օր կհասկանա թե ինչումն է բանը եւ թե ինչ բանի կհասնեն եթե այսպես շարունակեն։

2 Responses

  1. maestro Says:

    Մի տաս տարի առաջ հանդիպել եի Անդրեին ծանոթներիցս մեկի տանը։
    Կարծեմ Ղարաբաղցի ռուսախոս տղա էր, և այն ժամանակ արդեն հիշում եմ փորձում եին իրեն առաջ տանել։
    Ուրախ եմ, որ տաս տարվա աշխատանքը ի վերջո պտուղներ է տվել։

  2. Հակոբ Գեւորգյան Says:

    Maestro ջան, ես էլ եմ միանում քո բարեմաղթանքներին։ Աշխատասեր մարդը երբեմն հասնում է բարձունքների, կարեւորը մեկ ուղությամբ գնալն է… ինչպես կասեր Սքարֆեյսի միջի բոսը «Տոնի, մեկ ուղությամբ որ գնաս ուժեղ կմանս…» կամ նման մի բան… :)

Leave a Comment

Please note: Comment moderation is enabled and may delay your comment. There is no need to resubmit your comment.