Այսօր իմ սիրեի երաժշտի ծննդյան օրն է, եւ որոշեցի նրա մասին գրել իմ օրագրում, որ մեկ անգամ եւս փաստեմ իմ սերը նրա երաժշտության հանդեպ։
Բախը ծնվել է 1685թ Մարտի 21, այսինքը այս օրը, մահացել 1750թ Հուլիս 28ին։ Շատերին թվում է թե Բախը եղել է հարուստ եւ պարապությունից երգեր հորինել, բայց իրականում նա եղել է շատ աշխատասեր, ունեցել է շատ երեխաներ եւ շարունակաբար աշխատել, ինչպես մի մեղու, կամ ասենք մրջուն։ Սա ինչ–որ կերպ հիշեցնում է հայի կերպարին. հայն էլ նույնպես աշխատող է եւ կերտող։ ԻՆչպես Բախն է աշխատել օտարների համար երգել գրելով, այնպես էլ հայերն են աշխատում օտարների տունը շենացնելով։ Լավ դե, մի տեսակ շատ եմ համեմատություններ անում, բայց ինչպես չանեմ, ախր շատ եմ սիրում նրան։
Ասեմ որ հենց մեր տանը ունենք եւս մեկ Բախի սիրահար. քույսր՝ Սոնան։ Նրա վաղ ուսումնական շրջանում հաճախ եինք լսում Բախի պրելուդներն ու կոնցերտները։ Դա իհարկե Հայաստանում, իսկ երբ եկանք Ամերիկա քրոջս հարցրեցի, թե ինչու՞ այստեղի երաժշտասերը չի սիրում լսել Բախի երգերը։ Նա տխուր ասաց «այստեղ կարծում են թե Բախը անհետաքրքիր է…»։ Էհ՜ անճաշակ ամերիկացիներն են էլի…
Ինչեւէ, ասեմ որ Բախի գործերից ամենա–ամենա շատը սիրում եմ Սուրբ Մաթեւոսի Կիրքը BWV 244 «Ներիր ինձ Տեր» արիան, եւ F Մինոռի Խոռային Պրելուդը BWV 639 «Աղաչում եմ Տեր» մասը։

March 21st, 2006 at 10:23 pm
happy birthday bach. you rock dude, oh that sounds awful. nice post about important people whose legacy is undisputable, and when you meet people who think bach is uninteresting refer them to me :)
March 21st, 2006 at 11:51 pm
Հա Արտյոմ ջան,
Շնորհակալություն բարեմաղթանքի համար։ Իրոք Բախին հասկանալ է պետք եւ հասկացողները կգնահատեն նրան։