Ամերիկյան ներքին քաղաքականության գեղեցկությունը

Այսօր ինձ մոտ էր եկել ընկերներցս Սթիվն Քլայնը, որն արդեն մի քանի տարի է ինչ անգործ է, ինչպես շատ այլ ամերիկացիներ, որոնք սկսում են հասկանալ, որ Ամերիկյան բանակին հատկացված բյուջեն ու Իրաքի «վերակառուցմանը» տրամադրվող ամերիկյան դոլլարից առաջացած սղաճի պակասից է, որ ապրում են ֆինանսապես անապահով վիճակում։ Սթիվն արդեն տարիքով հասուն մարդ է եւ կյանքում ունեցել է վերելքներ, բայց այսօր նա մի տեսակ նեղված էր Ամերիկայի կառավարությունից, ասելով թե «տեսնում ես դրանց, հիմա այս մեքսիկացիներին տալիս են այն, ինչ որ մերն է եղել, եւ շուտով նրանք կգրավեն Քալիֆորնիան…»

Ես հասկանում էի նրա մտահոգությունն ու անկեղծությունը, բայց այսօր եկա մեկ այլ եզրակացության, որն անպայման կհայտնեմ իրեն։ Միգուցե օգնի։

Ինչեւէ, այս նոր նախագիծը, որն անօրինական գաղթականներին տալիս է հնարավորություն աշխատելու եւ դառնալու Ամերիկյան օրինավոր բնակիչ, շատ գեղեցիկ է մշակված եւ հիմա ասեմ թե ինչու։

Ըստ այդ նախագծի ԱՄՆի օրինավոր քաղաքացի կարող է դառնալ այն մարդը, որը 6 տարվա ընթացքում պետք է

  • Վճարի երկու հազար (2,000.00) դոլլար տուգանք,
  • Վճարի եկամտահարկերը,
  • Խոսի անգելերն

Դե, հիմա անցնենք իրական պատկերին։ Ըստ պետական փաստերի, ԱՄՆում կա մոտ 15 միլլիոն անօրինական բնակիչ։ Եթե այս թիվը բազմապատկենք $2,000.00 կստանանք $30,000,000,000.00, որն իդեպ ասեմ այդքան էլ քիչ գումար չէ արագ եւ որակավոր ձեւով լուծելու ֆինանսական որոշ խոչնդոտներ եւ ձեռք բերել որակյալ քաղաքացիներ, որոնք կվճարեն հարկերը, չեն խախտի օրենքներն ու կխոսեն անգելերն եւ ոչ թե իսպաներեն, ճապոներեն կամ էլ հայերեն։ Քանզի ներկայում մարդիկ անորոշ վիճակում են եւ չունեն այն կայուն կարգավրճակը, որով նրանք կարողանան հանգիստ ապրել իրենց ամերիկյան երազանքը (սարկազմ), իսկ երբ ամեն ինչ անկայուն է, Գլենդելը դառնում է Հայաստան (երբ 1990ին եկել եինք Գլենդել, այս քաղաքը ամերիկյան քաղաքի նման էր, բայց երբ վերադարձանք Գլենդել, այս անգամ 1999ին, այն ավելի շատ հայկական բնակավայրի էր նմանվում եւ արդեն այսօր, եթե դուրս գաս դուրս եւ գտնես լոկ մեկ ամերիկացի, պետք է ուրախ լինես, քանզի դրանով կիմանաս որ ապրում էս Ամերիկայում եւ դեռ Հայաստանն էլ իր տեղում է), Կորե–Թաունը դառնում է Հարավային Կորեա, իսկ Բեվեռլի Հիլզը՝ Իրան, կամ ավելի կոնկրետ Իրանից փախած հրեաների բնակավայր։

Մի խոսքով, կարծում եմ որ գեղեցիկ մշակված նախագիծ է։ Հույսով եմ Սթիվը կհասկանա, որ Ամերիկյան հայրենասիրությունը որոշվում է փողով, իսկ հայրենասիրությունը հայրենիքով։

2 Responses

  1. maestro Says:

    Համամիտ եմ քեզ հետ, Հակոբ։”…և շուտով նրանք կգրավեն Քալիֆորնիան…” արտահայտութունը ինչ–որ տեղ ծիծաղելի է հնչում։”Նրանք” արդեն գրավել են, և ոչ միայն Քալիֆորնիան… Մի երկու տարի առաջ ինչ–որ հեռուստահաղորդման ժամանակ ասվեց, որ հիսպանիկների թիվը արդեն գերազանցում է սեևամորթների թվին։Նրանք կարողանում են գոյություն պաշտպանել և շատ դեպքերում ավելի արժան կյանք վարել քան բազմաթիվ այլ օրինական քաղաքացիներ ի շնորհիվ նրա, որ չեն մուծում եկամտահարկեր և օգտվում են անվճար բժշկական ծառայություններից, որի համար ի վերջո վճարում ենք մենք, “ամերիկացիներս”, եկամտահարկ մուծելով։Եվ սա միայն հետևանքներն են, իսկ պատճարն այն է, որ մի կողմից ամերիկացիներն չեն ուզում կատարել այն աշխատանքներն, որ հիսպանիկներն են կատարում, մյուս կողմից ամերիկացիներն պատրաստ են վճարել անորինական աշխատողի, եթե նա գործն ավելի մատչելի գնով է անում, միգուցե և անվորակ, բայց մատչելի։Իմ կարծիքով այս օրենքն ամերիկացիների համար է, ոչ թե հիսպանիկների։ Այս օրենով ամերիկացին ասում է. “Ինքդ վճարի քո առողջապահության համար, և մի քիչ էլ ավել մուծի, որ քո հարևան սևամորթու ընտանիքնել պահենք”։

  2. Հակոբ Գեւորգյան Says:

    Մաեստրո ջան,

    Գործի բերումով մեկ արգենտինացու հարցրեցի, թե ինչու է նա աշխատեցնում միայն այն արհեստավորներին որոնք ապորինի կերպով են մտել ԱՄՆ։ Նա ինձ գաղտնիաբար ասաց “…սրանք իրենց երկում լոբուց բացի ոչինչ չեն ուտում, ու եթե այստեղ մի քիչ երես տաս քեզ էլ կուտեն…” հետո էլ ասաց, որ շանտաժի համարել է ձետնտու, քանզի եթե ինչ–որ մի աշխատող մի սխալ գործ անի, նա կարող է այդ աշխատողին վախեցնել, ասելով թե կզանգի օրինապահ ծառայություններին… Դե սա արդեն անմարդկային է իհարկե, բայց Ամերիկան մնում է Ամերիկա. «Շահը մորթում է, կամ Շահին են մորթում» – Ֆիրդուսի։

Leave a Comment

Please note: Comment moderation is enabled and may delay your comment. There is no need to resubmit your comment.