Hakob GEVORGIAN
Անձնական, ժողովրդավարական հիմունքների վրա հիմնադրված ժամանակագրային կայք էջ, որի կարդացողները կամ կողմ են, կամ էլ գլուխ չեն հանում, թե ինչի՞ մասին է խոսքը. եղեք երջանիկ, բարի եւ մարդկային, քանզի սարը սարին չի հանդիպում, իսկ մարդը մարդուն մեկ օր կհանդիպի։
Մոնթեբելո, Քալիֆորնիա
Գրառման հեղինակ՝ Հակոբ Գեւորգյանը գրել է Ապրիլ 24ին 2006թ. ժամը 12:23ին, եւ տեղադրել Ոչ բաժինավորված բաժնում | 1 հաղորդագրություն
Այսօր առավոտյան գնացել էինք Մոնթեբելո, որտեղ գտնվում է Հայոց Եղեռնի հիշատակներին նվիրված հուշարձանը։ Միգուցե դեռ վաղ էր, բայց այդքան էլ մարդ չկար հուշարձանի մոտ։
Ինչեւէ, հանդիպեցինք մի տարեց կնոջ, որի անունն էր Էլիզավետ Ջիլյան, որն էլ շատ վրդոհված էր, որ առ այսօր հայոց ցեղասպանության հարցը անընդհատ առհամարվում է, թե՛ ամերիկյան կառավարության կողմից, եւ թե Տեր Աստծուց։ Ես էլ նրան հանգստացնելու համար ասացի, որ մենք, երիտասարդներս պիտի հասկացնենք նրանց եւ հաղթենք շուն թուրքին։ Նա էլ ասաց, էհ՜ ես միգուցե չտեսնեմ հայրենիքս, բայց գոնե դուք տեսեք։ Թէեւ իմ հայրենիքը ներկայիս Հայաստանի Հանրապետությունն է, բայց նրանը պապենական Հայքը, որն այսօր շուն թուրքին է։
Մի խումբ երիտասարդներ, որոնք ներկայացնում էին «Էլ Երբեք» ([1] Never Again Campaign) կազմակերպությունը, երկու դոլար նվիրատվության դեպքում տալիս էին սեւ եւ կարմիր գույնի թեւնոցներ, որոնց վրա գրված էր (NEVER AGAIN - www.never-again.com). ասեմ որ հենց հիմա այն իմ ձեռքին է։ Նրանք նաեւ ժողովրդին տեղեկացնում էին թրքական անորակ ապրանքները եւ խորհուրդ տալիս չգնել այն։ Կարծում եմ լավ բոյկոտելու միջոց է, քանզի գնելով Թուրքիայի արտադրանքները մենք նպաստում են նրանց, հայոց
ցեղասպանությունը հերքելու գործում։ Ինչեւէ, մանրամասն տեղեկությունների համար գնացեք [2] այստեղ, կամ ապրանք գնելիս տեսեք ապրանքանիշի առաջին թվերը, եթե դրանք սկսում են 869 թվերով, կամ տեսեք Made in Turkey կամ Product of Turkey նախադասությունները, մի գնեք. փոխարենը գնեք Հայաստանի Հանրապետության ապրանքները։
Գրված է՝ Hakob GEVORGIAN: http://gevorgian.com/hakob կայքում
Գտնվում է՝ http://gevorgian.com/hakob/archives/2006/04/24/12/23/42/ էջում
Այս էջում գրված հղումներն են՝
[1] Never Again Campaign - http://www.never-again.com
[2] այստեղ - http://www.boycottturkey.org/
[3] Image - http://del.icio.us/post?url=http%3A%2F%2Fgevorgian.com%2Fhakob%2Farchives%2F2006
%2F04%2F24%2F12%2F23%2F42%2F&title=%D5%84%D5%B8%D5%B6%D5%A9%D5%A5%D5%A2%D5%A5%D5%AC%D5%B8%2C+%D5%94%D5%A1%D5%AC%D5%AB%D6%86%D5%B8%D6%80%D5%B6%D5%AB%D5%A1
[4] Image - http://digg.com/submit?phase=2&url=http%3A%2F%2Fgevorgian.com%2Fhakob%2Farch
ives%2F2006%2F04%2F24%2F12%2F23%2F42%2F&title=%D5%84%D5%B8%D5%B6%D5%A9%D5%A5%D5%A2%D5%A5%D5%AC%D5%B8%2C+%D5%94%D5%A1%D5%AC%D5%AB%D6%86%D5%B8%D6%80%D5%B6%D5%AB%D5%A1
[5] Image - http://www.facebook.com/share.php?u=http%3A%2F%2Fgevorgian.com%2Fhakob%2Farchive
s%2F2006%2F04%2F24%2F12%2F23%2F42%2F
[6] Image - http://technorati.com/faves?add=http%3A%2F%2Fgevorgian.com%2Fhakob%2Farchives%2F
2006%2F04%2F24%2F12%2F23%2F42%2F
[7] Image - http://mystuff.ask.com/mysearch/QuickWebSave?v=1.2&t=webpages&title=%D5%84%D5%B8
%D5%B6%D5%A9%D5%A5%D5%A2%D5%A5%D5%AC%D5%B8%2C+%D5%94%D5%A1%D5%AC%D5%AB%D6%86%D5%B8%D6%80%D5%B6%D5%AB%D5%A1%21&url=http%3A%2F%2Fgevorgian.com%2Fhakob%2Farchives%2F2006%2F04%2F24%2F12%2F23%2F42%2F
Տպելու համար սեղմեք այս հղումը։