May 28





Քիչ առաջ Գլենդել քաղաքի պաշտոնական հեռուստալիքով դիտում էի Գլենդել քաղաքի միջնակարկ դպրոցների բառակազմության մրցույթը (Glendale Unified School District 2006 Spelling Bee)։ Վերջին փուլում շատ լավ էին խաղում ազգությամբ հայ Դավիթ Վարդանյանը, Սուրեն Աղաջանյանն ու մի Կորեացի կամ Ֆիլիպինացի աղջիկ. անունը չեմ հիշում։

Ինչեւէ, շատ հետաքրքիր էր Դավիթ Վարդանյանի խաղը։ Իտարբերություն այլ մասնակիցների նա հարցերին պատասխանում էր շատ արագ։ Եւ վերջապես մրցման վերջում մնացին երկու հայ, Դավիթն ու Սուրենը։ Սուրենը չկարողանալով տալ հարցի ճիշտ պատասխանը, գրավեց 2րդ տեղը, իսկ Դավիթը առաջին տեղը. տաղանդավոր երեխաներ են։ Ըստ դպրոցական կոմիտեի ղեկավարության նրանց պետք է տրվեր ինչ–որ դրամական պարգեւ եւ այլն…

May 20





Այսօր անտուն սենյակ բլոգում գտա մի շարք փաստագրական նկարներ։ Հիշեցի այդ ժամանակները։ Ինչեւէ, ասեմ որ բացի այդ նկարչից, կա եւս մեկ նկարիչ (միգուցե կան ավելին, բայց ես այդ մեկին գիտեմ) որի անունն է Միքաել Հինթլյան, Բոստոնից, որն էլ ունի մի շարք փաստագրական նկարներ Արցախից։

Վերցված է՝ http://ojg.livejournal.com/17932.html
Ֆոտեգրաֆ՝ Միքաել Հինթլյան. Լեռնային Ղարաբաղ, Ստեփանակերտ 1995թ.

Վերեւից ներքեւ. Սովետական Միության Հայ Աշակերտուհի. նկարը վերցված է անտուն սենյակ կայքից։ Լեռնային Ղարաբաղ, Ստեփանակերտ 1995թ. Հայ մարտիկը նշում է իր տարեդարծը։ Նկարը վերցված է Միքաել Հինթլյան կայքից։

May 17





Հետաքրքիր գործ է…

Ինչեւէ, նախքան այս նկարը տեսնելը, գնացի hyeart.org, ուր գտա մի շարք այլ հետաքրքիր նկարներ

May 3





Գրանցում եմ իմ պատասխանը, այսպես կոչված «Մարդու Իրավունքները Հայաստնում» կազմակերպության «Հայերի Տեսակները» թեմայի վերաբերյալ։

1. Hakob Gevorgian Says:
May 4th, 2006 at 4:24 am

Հարգարժան այսպես կոչված «Մարդկանց Իրավունքները Հայաստանում» կազմակերպտության ներկայացուցիչ։ Նախ խորհուրդ եմ տալիս վերանայել ձեր կարծիքը, թե՛ Հայաստանի Հանրապետությունից դուրս եկած, բայց դեռ ՀՀ քաղաքացի համարվող հայերի եւ թե՛ իմ վերաբերյալ։ Ես համամիտ չեմ այն մտքի հետ, որ հայերը բաժանված են լոկ երկու տեսակի։ Նաեւ ասեմ, ի օգուտ ձեր կազմակերպության, Հայերը նման են գայլերի, որոնք գործում են միայնակ, եւ նրանց տապալելն այնդքան էլ հեշտ չէ ինչպես որ դուք եք կարծում։ Սա որպես նախաբան։

Անցնելով հիմնական մարտահրավերին, ասեմ, որ ես անվճար խորհուդրեն չեմ տալիս եւ իմ ամեն մի խորհուրդն ունի իր արժեքը։ Պարզապես պատասխանում եմ ինձ հասցեագրված հաղորդագրությանը։

Ես կարծում եմ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների ժողովրդավարությունը ոչինչով չի տարբերվում նախկին սովետական միության պետությունների հետ։ Այստեղ, ամերիկայում գործում է ժողովրդին անհասկանալի, բազմահազարանոց կետեր ունեցող օրենսդրությունը. անհասկանլի, քանզի ամերիկյան աշխատասեր ժողովուրդը, այնքան է աշխտաում որ դժվար թե ժամանակ ունեն կարդալ այդ օրենքները։ Իսկ նախկին սովետական միության պետություններում գործում են չգրված օրենքները, քանզի ժողովուրդն այնքան գիտակից է օրենքներին, որ դժվար թե պետության ղեկավարները վատ օրենք ընդունելով կարողանան հանգիստ մնան թե ձեր կազմակերպությունից, եւ թե պարապ ու չաշխատող ժողովրդի բամբասանքներից։

Հա… նաեւ ասեմ, որ վերանայեք ձեր կարծիքը հրեաների եւ մասոնականների վերաբերյալ։ Դա մի ժամանակ էր, երբ մասոնականները վարում էին այս պետությունը։ Իսկ հիմա, ցավոք, նրանք էլ այդ ուժերը չունեն։

En eglish:

Dear english readers, the reply on this subject contains no hatred towards any state, nor nation. The topics that have been discussed here are Jews, Free Masonery (which, unfortunately, is not in control of the US Administration) and the Laws written by Men: Laws that are immoral and unaccepted and laws that are moral but ignored.
I do apologize that a complete translation will not be available, however, I do not accept any translation by who ever. This reply is solely in regards to the so called “Human Rights in Armenia” organization’s comment on the Armenian nation and myself.

Regards,
H.G.