Jun 29





Անտանելի շագ էր։ Մինչ նստած ըմպում էի Հեյնիքեն գարեջուրն ու թեքում հեռուստատեսային ալիքները, մի միտք ծագեց։ Որոշեցի տեսնել, թե ինչ կա չկա Գլենդել քաղաքի տների շուկայում։ Քանզի սրանից արդեն մի քանի տարի է ինչ նկատելի է հայերի տուն գնելու տենդն ու տարվածությունը։

Թեքեցի, թեքեցի ու գտա՛։
– Տուն Գլենդելում, գտնվում է Գլենօկս փողոցի վերեւում։ Նախ ասեմ, որ այս տունը գտնվում է հիանալի վայրում։ Բոլորս էլ լավ գիտենք, որ Գլենօկս փողոցից վերեւ լավ թաղամաս է եւ ամենա կարեւորը անվտանգ…

Լավ… հետաքրքիր բան ասաց այս տնավաճառը։ Հիմա ես, որ բնակվում եմ Գլենօկսից ներքեւ. մեր տունը ունի ոչ պակաս տեսք… Բարծր առաստաղով, գրեթե ամբողջ պատերը զարդարված են հիանալի լուսանկարներով, յուղաներկ նկարներով… Էլ չեմ ասում արձանների ու այլ ձեռագործ կահույքի մասին։ Հիմա ես, ինչ է թերի եմ արդյո՞ք, որ ապրում եմ Գլենօկսից ցած, թե՞ իմ հարեւանները, որոնք ապրում են Գլենօկսից վերեւ ավելի լավ ճաշակի տեր են քան թե ես… Հիմա չբռնե՞մ ու ձանգ տամ այս տնավաճառին։ Գլուխս ընկավ այդ միտքն ու հավաքեցի հեռախոսահամարը։

– Այո՞

– Այո բարեւ ձեզ

– Հելո՞

– Այո՛

– Լսում եմ ձեզ…

– Շնորհակալությաւն։ Ես պարզապես ուզում եմ իմանալ, թե ի՞նչ իրական տարբերություն կա Գլենօկսի ներքեւի ու վերեւի մեջ։

– Հե՜հե՜. քմծիծաղ տալով սկսեց։ Գլենօկսի ներքեւի մասում շատ հանցանքներ են տեղի ունենում… Բնակչությունն ավելի աղքատ է ու Գենգերն էլ շատ։ Օդը վատն է. շոգ է։ Ֆրիվեյի (ազատ մայրուղի, որտեղ մեքենաները ընթանում են 65-90 մղոն ժամ արագությամբ. մի սարսափելի տեսարան) ձայնը լսելի… եւ այլ։

– Ահ՜, պարզ է. ասացի ես ու շնորհակալություն մաղթելով հրաժեշտ տվեցի։

Հիմա փորձում եմ ըմբռնել, թե արդյո՞ք այդ տնավաճառի խոսքերը խելքին մոտ էին, թե անհեթեթություն էր։ Եվ եկա հետեւյալ վերլուծության, որ եթե աղքատ են ու հանցագործ, ուրեմն պիտի զբաղվեն հանցագործությամ ու ալան–թալանով։ Եթե զբաղվեն դրանով, ուրեմն պիտի թալանեն մի հարուստ թաղամասից, որն էլ կարող է լինել ոչ այդքան հեռու գտնվող Գլենօկսի վերին մասը։ Եթե օդը վատն է ու շոգ, ուրեմն էլ ուր մնաց ֆիզիկայի օրենքը, ըստ որի տաք օդը միշտ, կամ շատ ժամանակ, բարձրանում է վեր եւ ոչ թե վար։ Նույնը եւ ձայնը։ Ձայնը ավելի արագ ե բարձրանում վեր քան թե վար։ Էհ՜ ասացի ինքս ինձ ու հիշեցի իմ Աշխարհագրության ուսուցչի խոսքը «Հարությունյան Ա. (Հարությունյանը այդքան էլ լավ չէր սովորում, ու հաճախ էր զայրացնում դասավանդողներին), երբ դու մեծանաս կապրես սարերում, իսկ Հ. Գեւորգյանը քաղաքի ներքեւի մասում, քանի որ այնտեղ համեմատած սարերի ամենա ապահովն է։»

Հիմա մեր Գլենդելի հայերն են, որ ընկել են Հարությունյանի խելքին ու անգիտակցաբար վատնելով իրենց դրամը ապրում են մի դրախտային թաղամասում, որի մուտքը դժողքայինի հետ կիսում է լոկ մեկ փողոց՝ Գլենօկս։

« ՆԱԽՈՐԴ ԷՋԸ