Վերադարձ Շաստա լճից

Մի քանի օրով գնացել էինք Քալիֆորնիա նահանգի հյուսիսային մասում գտնվող Շաստա կոչվող լիճ հանգստանալու։ Վերադարձա եւ որոշեցի մի քանի հուշեր գրել օրագրումս։

Երբ հասանք Շատսա տեսանի մի երկու մարդու, որոնք շատ նման էին հայերին եւ կարծես թե պատրաստվում էին հեռանալ Շաստային։ Լսելով նրանց խոսակցությունը, հաստատ իմացանք որ հայ են, ու մոտեցանք, բարեւեցինք։ Մինչ գնացի կրակ վառելու թույլտվություն ստանալու, հայրս ծանոթացավ հայերի հետ ու շարունակեց զրուցել նրանց հետ։ Գետո էլ պատմեց ինձ որ լավ Իշխան ձուկ կա Շաստայում, ապսոս որ ծկան կարթ չէինք վերցրել։

Ինչեւէ, մտանք մեր նավն ու սկսեցինք շարժվել։ Չմոռանամ ասել որ ես էի կապիտանը։ Շատ վայրեր եղանք, իրոք որ հիանալի լիճ էր։ Երեկոյան հանդիպեցինք մի լավ մարդու՝ Գրեգին… նրան նավահանգստում էլ էինք տեսել։ Շատ բանիմաց անձնավորություն էր։ Երկար խոսելուց հետո հասկացա, որ այդքան էլ ուրախ չէ իր բանիմացության համար, քանզի իմանալով ամեն ինչ, բայց չունենալով ուժ շտկելու սխալենրը, նա հիասթափվում է այս կյանքից եւ նույնիսկ խոսքերից մեկում էլ ասաց որ էլ Պատվավոր Ամերիկացի էլ չի ու ցավում է ապագա Ամերիկացիների համար։ Ինչեւէ, լավ ժամանակ անցկացրեցինք։

Հիմա տանն եմ, ու կարոտել եմ Շաստային։ Հույսով եմ, որ այս տարի եւս կգնամ։

մի քանի նկարներ Շաստայից

2 Responses

  1. Ara Ohanian Says:

    hi ,, i liked your weblog ,,, come and cheak my Armenian weblog 2 , i
    and if u can link to my weblog i can do it for u to , contact with me ;)
    my url is : http://Armoland.blogspot.com

  2. Հակոբ Գեւորգյան Says:

    I’m glad that you like my weblog. I’ve added your link to my blogroll.

Leave a Comment

Please note: Comment moderation is enabled and may delay your comment. There is no need to resubmit your comment.