Jul 24





Վերջերս շատ եմ մտնում «Բարնս եւ Նոբել» եւ ման գալիս նրանց զեղջ արժեքավարված գրքերի բաժինը։ Վերջին անգամ երբ մտա, կլիներ մեկ շաբաթ առաջ, գնեցի Բորիս Ստառլինգի Վոդկա գիրքը։ Գրքի արժեքը շատ լավն էր. հաստակազմ գիրք ընդամենը 4.98 դոլլար արժողությամբ, մինչ դեռ բարակ կազմով գիրքը, որի երեսի նկարը մի փոքր տարբեր է իմ ունեցածից, արժե 7.99։

Ինչեւէ, գրքի արժեքը շատ լավն էր, իսկ հիմա, երբ սկսել եմ կարդալ, դուր է գալիս պատմվածքը։ Պատմվածը ռուս գողական աշխարհի, նախկին ԿԳԲի ու չեչեն աֆտարիտետների մասին է, որոնք Մոսկվայում սովետի կործանումից հետո մի պատերազմ են սկսում, որ էլ ասելու չի. Կառլիոնին նման բան կերազեր անել…

Շատ տեղին է գրված մի քանի ռազմավարական տվյալներ, օրինակ թե ինչպես Անդրպովից սկսած ինչպես է ԿԳԲն իր հսկողությունն ունեցել Օղու արտադրման մեջ, օգտագործելով այն ռուս ժողովրդին ղեկավարելու գործում։ Ինչպես հեղինակն է ասում, ռուսն ամեն ինչից կզրկվի, բացի օղուց։ Այնպես որ, օրինակ եթե Հայաստանում սկսեն հացի ու ջրի սպառումը ղեկավարել ինչ–որ գաղտնի անձինք, ուրեմն հաշվեք որ մի լուրջ փոփոխություն է լինելու։ Նույնը վերաբերում է ծիրանին։

Ինչեւէ, ընթերցելի գիրք է ու լավ գնում…

Jul 22





Հա… գիշերվա հազարն է ու քունս էլ չի տանում, չնայած դա լավ չի քանի որ վաղը շաբաթ է ու շատ զբաղված եմ լինելու։ Ինչեւ… ման էի գալիս համացանցում… մի քանի լավ գրառումներ կային Արա Մանուկյանի կայքում… Կարդացի, քննարկեցի ու անցա մեկ այկ կայքի, որը այդքան էլ չեմ սիրում, բայց նրա տիրոջ դեբիլությունները շտկելու համար մեկ մեկ մտնում ու քննարկում եմ։ Ինչեւէ, այստեղ կգրեմ, որ ավելի պարզ լինի թե ինչումն է բանը։

“Latinos Calling Armenians Terrorists”
20 Comments -Hide Original Post Collapse comments
Yes, you read correctly.

I got the details about the shit that went down this weekend.

Not long ago, Frank Quintero turned to Rafi Manoukian and said “I’ve got a secret weapon that I’m going to use during this election.”

That “secret weapon” is getting an independent Latino group to send out a post card on behalf of Frank Quintero where he characterized the Armenian-American community and ANC as TERRORISTS, attempting to drive non-Armenian votes away from Paul Krekorian.

This post card was not sent to Armenians. It was sent to non-Armenians. Our neighbors.

Frank Quintero is trying to scare non-Armenians away from Armenians. Rather than building community relations. He racially dividing Armenians and non-Armenians. He’s trying to intimidate us.

Read the rest of this entry »

Jul 19





Երթ Մարդկության ՀամարՆախորդ գրառումներիցս մեկում արդեն նշել էի Ամերիկահայ ուսանողների նոր ձեռնակի մասին։ ԵՎ այսօր արդեն նրանք ճանապարհին են։

Երեկ դիտում էի Պողոս Առաքելյանի հեռուստածրագիրը, որում նա ներկայացրեց մի փաստագրական ֆիլմ, որում երթի մասնակիցները պատմում էին, թե ինչպես են անցկացնում իրենց երթն ու, ինչ արձագանքներ ստանում ճանապարհին հանդիպած մարդկանցից։ Պատմում էին թե, Ամերիկայի ճանապարհներին ինչ դաժանություններ են տեղի ունենում, որին չի արձագանքում շրջապատը։ Համեմատում էին դրանք Հայոց Ցեղասպանության հետ ու տխրում։

Ինչեւէ, թող որ հասնեն իրենց բարի նպատակին ու թող ինչ–որ բանով օգնած լինեն Ամերիկացիներին եւ փրկեն նրանց սառնասրտության հիվանդությունից։

Իրենց գործին ծանոթանալու համար գնացեք Journey for Humanity կայքէջը։ Իրենց օրագիրը կարող եք կարդալ նույն կայքի Journey for Humanity blog էջում։

Jul 14





Ցերեկվա շոգից նոքաուդ եղած եկա տուն… Սպասեցի մինչ հովերն ընկան, ու սկսեցի երգեր ռեմիքս անել… ծիծաղելի թող չթվա, բայց հայերեն թարգմանությունը լրիվ իմաստավոր է՝ հյուսել։ Մի խոսքով հյուսեցի հյուսեցի ու ստացվեց մի լավ պարային երաժշտության շարան։

VA – House Music Remix by Hakob G.
Տարբեր երաժիշտների գործերից կազմված հյուսվածք։

Jul 3





The following content is taken from the Azg.am Azg Armenian Daily newspaper. It is about American-Armenians who have lived in the United States since the 16th Century and who have participated in 1776 for the independence of the United States of America.

ՀԱՅԵՐԸ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐՈՒՄ

Նվիրվում է բրիտանական գաղութատիրությունից Ամերիկայի Միացյալ Նահանգների անկախացման 230-ամյակին (1776 թ. հուլիսի 4)

Հայերն Ամերիկայի Միացյալ Նահանգներ են մեկնել անձնական, կրթական, տնտեսական, քաղաքական, մշակութային, կրոնական եւ այլ հանգամանքներից ելնելով: Նոր երկրում կարճատեւ կամ տեւական բնակություն հաստատած հայերն սկզբից եւեթ իրենց առօրյա չարքաշ աշխատանքով խաղաղ պայմաններում նպաստել են նորաստեղծ պետության առաջընթացին, իսկ պատերազմական տարիներին նաեւ իրենց կյանքը նվիրաբերել երկրի պաշտպանության ջանքերին` մասնակցելով մղված ամերիկյան գրեթե բոլոր ռազմական գործողություններին:

Դեռեւս XVII դ. սկզբից Եվրոպայից դեպի Հյուսիսային Ամերիկա ուղեւորված վերաբնակիչների թվում էին նաեւ առաջին սակավաթիվ հայերը: Այսպես, ըստ ամերիկացի պատմաբան Լ. Ադամիքի, 1607 թ. Լոնդոնի «Վիրջինիա» ընկերության կողմից Ամերիկայի հյուսիսում՝ Ջեյմսթաունում, հիմնված Վիրջինիայի գաղութը նույն թվականին բնակեցվել է լեհ, գերմանացի եւ հայ աշխատավորներով, որոնք եկել էին գաղութի «պատվար ու փրկիչ», քսանյոթամյա կապիտան Ջոն Սմիթի հետ՝ նրա հրամանատարության տակ չորս տարի Հունգարիայում թուրքերի դեմ կռվելուց հետո: Նրանք մասնակցել են նաեւ հնդկացիների դեմ գաղութատերերի մղած կռիվներին՝ նպաստելով նորաստեղծ Վիրջինիայի գաղութի քաղաքական առաջընթացին: Չնայած վերոհիշյալ իրողությանը, տասներկու տարի շարունակ հայերն ու նրանց հետ ժամանած մյուս աշխատավորները գտնվել են ստրկանման վիճակում եւ անգլիացիների աչքում դիտվել իբրեւ «ստորակարգ օտարականներ»՝ զուրկ քաղաքացիական, տնտեսական ու քաղաքական որեւէ իրավունքներից: Ահա թե ինչու 1619 թ. Ջեյմսթաունում հայերը լեհ, գերմանացի եւ իռլանդացի աշխատավորների հետ մասնակցել են «Ամերիկայում հասարակ մարդկանց իրավունքների ընդարձակմանն ուղղված քաղաքական գիտակցված առաջին ըմբոստությանը», որը միաժամանակ հանդիսացել է Նոր աշխարհում մարդկային իրավունքների ոտնահարման դեմ մղվող պայքարում տարբեր ազգերի ներկայացուցիչների միասնականության դրսեւորման փայլուն օրինակ: Հայտնի է, որ ապստամբությունն ունեցել է «բարեհաջող ավարտ», քանի որ նույն թվին Ամերիկայում ստեղծված առաջին ներկայացուցչական ժողովը՝ Ջեյմսթաունի քաղաքացիների տունը որոշել է, որ «նրանք (ապստամբած աշխատավորները – Ք. Ա.) պետք է ազատ արձակվեն եւ լինեն ազատ այնպես, ինչպես այդտեղի բնակիչները»:

1776 թ. Ամերիկայի անկախության համար մղված պայքարում հայերի մասնակցության մասին պահպանվել է հետեւյալ հիշատակությունը: Հեղափոխության հաղթանակին նախորդող դաժան ու ցրտաշունչ ձմեռային մի գիշեր երկու խարբերդցի հայեր Վելլի Ֆորգի զինվորական իրենց պահակակետում կանգնած կարոտով վերհիշում էին իրենց հայրենիքը, երբ նրանցից մեկը մյուսին դիմում է` ասելով. «Սարգիս եղբայր, ի՜նչ հիմար էինք, որ թողեցինք մեր գեղեցիկ երկիրը, որպեսզի մահու չափ սառչենք այստեղ»: Ապստամբ գաղութների զինված ուժերի գլխավոր հրամանատար Ջորջ Վաշինգտոնը (հետագայում` 1789-1797 թթ., ԱՄՆ-ի առաջին նախագահ), որն այդ պահին հեծյալ անցնում էր, լսելով հայերեն խոսակցությունը, ձիուց ցած է իջնում եւ, մոտենալով, հարցնում. «Տղանե՛ր, դո՞ւք եւս հայ եք»: Այդ հանգամանքը թույլ է տալիս ենթադրել, որ նույնիսկ ամերիկյան հեղափոխությանը նախորդող տարիներին հայերեն խոսքը մատչելի է եղել վերաբնակիչների շրջանում:
Read the rest of this entry »

Jul 1





Այսօր մտա armenianhouse.org, որտեղ ել գտա հետեւյալ նորությունները։

30 հունիսի, 2006
Ձեզ ենք ներկայացնում Հովհան Մամիկոնյանի Տարոնի Պատմություն մատենագրությունը և գնդապետ Սարգիս Սարգսյանի Հայ ռազմական արվեստի պատմությունից աշխատությունը։

Վերցված է http://www.armenianhouse.org/armenian-history-am.html էջից։