Blog Gallery Projects Contact

Չորեքշաբթի, Հուլիս 19, 2006

Ամերիկահայերի նոր քայլարշավ. Լոս Անջելեսից մինչ մայրաքաղաք Վաշինգթոն

Գրված է Ոչ բաժինավորված ենթաբաժիններում — Հակոբ Գեւորգյան @ 1:23 pm Տպել

Երթ Մարդկության ՀամարՆախորդ գրառումներիցս մեկում արդեն նշել էի Ամերիկահայ ուսանողների նոր ձեռնակի մասին։ ԵՎ այսօր արդեն նրանք ճանապարհին են։

Երեկ դիտում էի Պողոս Առաքելյանի հեռուստածրագիրը, որում նա ներկայացրեց մի փաստագրական ֆիլմ, որում երթի մասնակիցները պատմում էին, թե ինչպես են անցկացնում իրենց երթն ու, ինչ արձագանքներ ստանում ճանապարհին հանդիպած մարդկանցից։ Պատմում էին թե, Ամերիկայի ճանապարհներին ինչ դաժանություններ են տեղի ունենում, որին չի արձագանքում շրջապատը։ Համեմատում էին դրանք Հայոց Ցեղասպանության հետ ու տխրում։

Ինչեւէ, թող որ հասնեն իրենց բարի նպատակին ու թող ինչ–որ բանով օգնած լինեն Ամերիկացիներին եւ փրկեն նրանց սառնասրտության հիվանդությունից։

Իրենց գործին ծանոթանալու համար գնացեք Journey for Humanity կայքէջը։ Իրենց օրագիրը կարող եք կարդալ նույն կայքի Journey for Humanity blog էջում։

del.icio.us Digg Facebook Technorati Ask

Դեռ քննարկում չկա »

Դեռ քննարկում չկա։

Այս գրառման քննարկումների RSS աղբյուրը։ Կողմնակից URI

Թողեք ձեր հաղորդագրությունը



Go To Project Gutenberg

Get Firefox!



HAY.am - Armenian Portal