Blog Gallery Projects Contact

Երկուշաբթի, Հուլիս 24, 2006

Նոր գիրք գրասեղանիս վրա

Գրված է Ոչ բաժինավորված ենթաբաժիններում — Հակոբ Գեւորգյան @ 8:02 pm Տպել

Վերջերս շատ եմ մտնում «Բարնս եւ Նոբել» եւ ման գալիս նրանց զեղջ արժեքավարված գրքերի բաժինը։ Վերջին անգամ երբ մտա, կլիներ մեկ շաբաթ առաջ, գնեցի Բորիս Ստառլինգի Վոդկա գիրքը։ Գրքի արժեքը շատ լավն էր. հաստակազմ գիրք ընդամենը 4.98 դոլլար արժողությամբ, մինչ դեռ բարակ կազմով գիրքը, որի երեսի նկարը մի փոքր տարբեր է իմ ունեցածից, արժե 7.99։

Ինչեւէ, գրքի արժեքը շատ լավն էր, իսկ հիմա, երբ սկսել եմ կարդալ, դուր է գալիս պատմվածքը։ Պատմվածը ռուս գողական աշխարհի, նախկին ԿԳԲի ու չեչեն աֆտարիտետների մասին է, որոնք Մոսկվայում սովետի կործանումից հետո մի պատերազմ են սկսում, որ էլ ասելու չի. Կառլիոնին նման բան կերազեր անել…

Շատ տեղին է գրված մի քանի ռազմավարական տվյալներ, օրինակ թե ինչպես Անդրպովից սկսած ինչպես է ԿԳԲն իր հսկողությունն ունեցել Օղու արտադրման մեջ, օգտագործելով այն ռուս ժողովրդին ղեկավարելու գործում։ Ինչպես հեղինակն է ասում, ռուսն ամեն ինչից կզրկվի, բացի օղուց։ Այնպես որ, օրինակ եթե Հայաստանում սկսեն հացի ու ջրի սպառումը ղեկավարել ինչ–որ գաղտնի անձինք, ուրեմն հաշվեք որ մի լուրջ փոփոխություն է լինելու։ Նույնը վերաբերում է ծիրանին։

Ինչեւէ, ընթերցելի գիրք է ու լավ գնում…

del.icio.us Digg Facebook Technorati Ask

10 քննարկումներ »

  1. Գնամ մի օրինակել ես գնեմ :) չնայած եթե գիրք կարդալու ժամանակ ունենամ, երեւի մասնագիտական մի բան կցանկանամ:

    Հեղինակ maestro — Չորեքշաբթի, Հուլիս 26, 2006 @ 12:27 am

  2. Խորհուրդ կտամ Բարնս եւ Նոբելի զեղջերի բաժինը նայես, ահակին խնայողության հնարավորություն են տալիս։

    Հեղինակ Հակոբ Գեւորգյան — Չորեքշաբթի, Հուլիս 26, 2006 @ 2:43 pm

  3. Իսկ պատկերացրու որ ոչինչ չզնես, այլ հենց խանութում նստես կարդաս, ինչ մեծ
    խնայողություն կանես :)

    Հեղինակ maestro — Չորեքշաբթի, Հուլիս 26, 2006 @ 8:14 pm

  4. Do you have by any chance the sheet music of Dave Bruveck’s “Take five” for piano?

    Հեղինակ maestro — Չորեքշաբթի, Հուլիս 26, 2006 @ 8:28 pm

  5. Brubeck*

    Հեղինակ maestro — Չորեքշաբթի, Հուլիս 26, 2006 @ 8:29 pm

  6. Մաեստրո ջան, լավ երգա…
    Ես անձամբ չունեմ, բայց Գուգլով փնտրեցի ու գտա։ PDF ֆայլա http://joh.../Take5.pdf

    Կարող եմ իմանալ, թե ու՞մ համարես ուզում։

    Հեղինակ Հակոբ Գեւորգյան — Չորեքշաբթի, Հուլիս 26, 2006 @ 9:12 pm

  7. That one is not for piano actually, but drums, bass, sax and piano. Thank you anyway.
    Իմ համար:

    Հեղինակ maestro — Շաբաթ, Հուլիս 29, 2006 @ 2:22 am

  8. Չգիտեի, որ դուքել (հ.գ.) եք նվագում։ :)

    Ես էլ մի փոքր ջազ գործ եմ սովորում դաշնամուրի վրա. երեք ձեռքի համարա։ Ճիշտն ասած անունը դեռ չգիտեմ, բայց լավնա :))

    Հեղինակ Հակոբ Գեւորգյան — Շաբաթ, Հուլիս 29, 2006 @ 1:29 pm

  9. Որքան գիտեմ պետկ է գրվի “դուքել եք”:
    Դու ո՛ր ձեռքի մասն ես սովորում: :)

    Հեղինակ maestro — Շաբաթ, Հուլիս 29, 2006 @ 7:14 pm

  10. Ինձ բարդ մասն էր տրված, բայց որոշել եմ աջ ձեռքը նվագեմ ;) այդքան էլ դժվար չի…

    Հեղինակ Հակոբ Գեւորգյան — Շաբաթ, Հուլիս 29, 2006 @ 7:28 pm

Այս գրառման քննարկումների RSS աղբյուրը։ Կողմնակից URI

Թողեք ձեր հաղորդագրությունը



Go To Project Gutenberg

Get Firefox!



HAY.am - Armenian Portal