Aug 28





Այսօր EFNetում մեկից իմացա այս շարժանկարի մասին։ Շատ հետաքրքիր օրինակներ են, որոնք կարելի է օգտագործել փոքրիկներին ֆիզիկային ծանոթացնելու հետ։ Իհարկե միայն մի պայմանով, որ Թոմ եւ Ջերի մուլտֆիլմի նման չարություններ չանեն։ :))

Aug 25





Քիչ առաջ դիտւմ էի Ստեփան Քիրեմիջյանի հեռուստածրագիրն, ուր նա հանրությանը տեղեկացրեց մի շատ լավ լուր։Այն է, որ սույն թվականի Սեպտեմբերի 6-7ը Կարո Հովասափյանը, որի մասին էլի եմ գրել իմ կայքում, մի խումբ ռւոս լեռնագնացների հետ բարձրանալու է Արարատ լեռան գագաթը։

Aug 15





Քիչ առաջ մտել էի ArmenianHouse կայքը, ուր գտա եւս երկու նոր հրատարակություններ, որոնք արդեն 4 օր է ինչ հասանելի են հանրությանը։ Այս քանի օրը շատ է քննարկվում Սեւրի Դաշնագրի առկայությունը։ Վարը նշված նյութերից մեկն էլ հենց այդ հարցի մասին է։

Մեջբերումներ՝

11 օգոստոսի, 2006 Նոր նյութ Եղեռն բաժնում. ներկայացնում ենք Նիկողայոս Ադոնցի՝ 1918 – 1920 թ. գրված երեք հոդված հայկական հարցի վերաբերյալ։ Նաև Մանկական բաժնում ավելացվեց Արև հայկական ժողովրդական հեքիաթների ժողովածուն

Aug 13





To my english readers:

The bandWell, let me begin my post by telling my fulfilled day-plan. I went to work, then around noon came back, went to couple of electronic stores to purchase a portable boom box for my office. Around 1 o’clock in the afternoon I was at home and had nothing much to do. Suddenly, my sister and I decided to go to Old Navy store in Glendale, which is on Brand Boulevard.

So, we got there, parked our vehicle and moved on… We had to go through the Glendale Market Place, which is like an alley where Baja Fresh, Coldstone Ice Cream, Starbucks and some other franchises serve the public. From the far we could hear a cheerful music, as we came closer the music became so deary that my blood started to boil and I felt so much happier than I was moments ago; It was our cheerful Armenian music!

The band, which was formed of three or maybe four members, Dhol, Clarinet and Keyboard, were playing Armenian Dance music. There were two Armenian ladies who were dancing an old Sasoun dance and there were Americans as well who were clapping accordingly!

Around 4 o’clock the band started to pick up, so I approached them and congratulated. Then I asked if this event takes place on every Sunday. The lead player of the band, whom I called Varpet (The word Varpet in Armenian means Master) told me that it takes place on every second Sunday of the month, however this is the last month for their show. So the next show is on August 20th of 2006.

I pity so much, that I have not known about this event earlier, this was one cheerful event that I have ever seen in Glendale.

Anyway, I look forward going there next week and enjoy the great music and the dance. Hopefully I will get better pictures with my Digital SLR, than what I have right now (cheesy Motorola Razr photograph). Anyway, should anybody who is local, need help with the directions on how to get to the Glendale Market Place, shoot me an E-mail.

Իսկ իմ հայալեզու կարդացողներին ասեմ, որ եթե այս գրառումից բան չհասկացաք, քանզի այն Անգլերեն էր գրված, խնդրում եմ գրեք ինձ եւ ես ձեզ կփորձեմ բացատրել։

Aug 9





Այսօր հայրիկիս հետ զրուցում էինք, ու չգիտեմ ինչպես եղավ որ սկսեցինք ծիծաղելի պատմություններ անել։ Ու այդ ժամանակ էր, երբ հայրս պատմեց մի դեպք, որը տեղի էր ունեցել իր դպրոցական հասակում։

Մեր դասարանում մի տղա կար, որի անունը Հարութ էր, շատ ծույլ էր. պատմում էր հայրս։ Մեկ օր էլ հայերենի դասատուն Հարութին կանչեց գրատախտակի մոտ ու ասաց նրան որ դժբախտ բառով մի նախադասություն կազմի։ Հարութը երկար մտածելուց հետո պատասխանեց՝ «Ես դժբախտ եմ։» ու այդպես էլ նրա մականունը մնաց Դժբախտ։

Aug 8





Երբ գործից գալիս էի տուն, մեքենաիս մեջ լսում էի Bliss խմբի Quiet Letters ձայնասկավառակը, որում գտա մի լավ երգ. խումբը դանիական խումբ է, բայց երգերը ֆրանսական–միջինարեւելյան–աֆրիկյան։ Մի խոսով որոշեցի, երբ գամ տուն պիտի փորձեմ ռեմիքս անել…

Այս ռեմիքսը կազմված է հետեւյալ երգերից

cups – underworld
what a soul – andro
la maison de la trompette – stigmato inc
slap that base (miguel migs remix) – ella fitzgerald
manvantara – bliss
e-samba – junior jack
river song (grant nelson remix) – bebel gilberto
enlightenment – francois kevorkian

Aug 6





Մի քիչ առաջ գտա մի նոր հայագիր օրագիր, որի անունն է գավառեցի (gavareci) եւ որն էլ գտնվում է http://gavareci.livejournal.com/ կայքում։ Նա ունի մի քանի հետաքրքիր գրառումներ, որոնցից մեկը մի շատ դիպուկ մտահոգություն է։ Այն կտեղադրեմ այս իմ գրառման մեջ, իսկ մնացածները հասանելի են հենց իր կայքում։

[Jul. 26th, 2006|06:55 pm] Բաց նամակ հայ ժողովրդին

Երբ 1994 մայիսից հետո չգիտեմ ում խնդրանքով կամ ում թելադրանքով կասեցվեց հայոց ազատամարտիկների առաջխաղացումը (այս հարցին կարող են պատասխանել նախկին և ներկա նախագահները) չգիտես ինչու, մենք` հաղթանակած կողմը, առաջ քաշեցինք հարցի խաղաղ կարգավորում բառակապակցությունը, այսպես կոչված փողզիջումային տարբերակով: Թե ինչու մենք պետք է զիջենք և ոչ թե պահանջենք, առ այսօր ինձ պարզ չի, պարզ չի հետևյալ փաստերից ելնելով:
Պայքարի սկզբից ադրբեջանից բռնահանվել են ավելի քան 500.000 հայեր, որոնք հիմնականում նախկին Արցախցիներ էին (բռնագախթվեցին Բաքվից, Սումգաիթից, Մինգեչաուրից, Կիրովաբադից, որոնց կառուցումը եղել է հայերի ձեռքով, և հյուսիսային կամ Լեռնային Արցախի շուրջ 6 շրջանի բնակիչներ); Իսկ Հայաստանից առոք փառոք ճանապարհվեցին շուրջ 160.000 ադրբեջանցի (առոք փառոքի մեղքի 99%-ը ընկած է հայ կոմունիստների վզին): Ահա այս պարզ թվաբանությունից ելնելով չեմ հասկանում թե ինչու մենք պետք է զիջենք և ոչ թե պահանջենք…
Եվ այս պարզ թվաբանությունը դիվանագիտական ճանապարհով լուծելու իրենց անկարողությունը և սեփական ժողովրդին ու պետությանը բաց աչքի առաջ թալանելու փաստը ծածկելու ու կոծկելու համար, մեր ղեկավարությունը սկսած 1994թ. առանց փոփոխության, անկախ անձերից, թմբկահարում է փոխզիջումային տարբերակը, չնայած կրկնում եմ, հայերը իրենց զիջումը կատարել են պատերազմի դադարեցումով:
Եվ ահա այսպես կոչված համաշխարհային կառույցները մեզ առաջարկում են մի լուծում, որին համաձայն են երկրի ղեկավարը ի դեմս ԱԳՆ-ի, երկրի պ-ն ի դեմս նախարարի, երկրի վարչապետը և ԱԺ նախագահը: Այսինքն եթե ադրբեջանը չեմ ու չում չանի, մենք պատրաստ ենք 1988թ. փետրվարի 19-ի վիճակին: Փետրվարի 20-ից առ այսօրվա ձեռքբերումը լցնում ենք ջուրը: Բա զոհերին հարցրել ենք: Ըստ ինձ հայ ժողովուրդը այսօր պարտավոր է պատասխանել հետևյալ պարզ հարցին` մենք ազգովի համաձայն ենք որևէ բան զիջելու, խոսքը ազատագրված , այն էլ կիսատ պռատ ազատագրված տարածքների մասին է (քանի որ գերության մեջ է Նախիջևանը, Հյուսիսային կամ լեռնային Արցախը ամբողջությամբ) թե ոչ: Ես չեմ ընկնում մեր ղեկավարության բառախաղերի և միջազգային կազմակերպությունների բառախաղերի հետևից և կոնկրետ հարցնում եմ ԱՅՈ թե ՈՉ:
Հաշվի առեք, որ բոլորի մտքերում այս հարցն է, միայն թե մեզ` ժողովրդիս, հիմարացնում են փաթեթ, փուլ և այլ հիմարություններով:
Այս հարցին թող պատասխանեն բոլոր կուսակցություննրը և հասարակական կազմակերպությունները, միայն կարճ ԱՅՈ կամ ՈՉ:

Վերցված է՝ http://gavareci.livejournal.com/2006/07/26/ 

Aug 1





Ժամը 11:59 է, եւ կարծում եմ մինչ վերջացնեմ գրառումը, կհայտնվեմ հաջորդ օրվա ժամանակահատվածում։ Միանգամից ասեմ, որ բավական հոգնած եմ, թե՛ այսօրվա գործնական հանդիպումներից, եւ թե՛ նրանից, որ տեսա այսօր ու հիասթափվեցի. բայց երբեք չկոտվեցի։

Մի ժամ առաջ համակարգչիս մեջ բեռնավորեցի razmik.net կայքում գտվնող Ստեփան Քիրեմիջյանի հեռուստածրագիրը, որը եթեր է հեռարձակվում երկուշաբթի օրվանից միչ ուրբաթ, առավոտյան ժամը 10:00ին Քալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքից։ Դիտում էի պրն. Քիրեմիջյանի այս շաբաթվա երկուշաբթի օրվա ծրագիրը, որտեղ նա խոսում էր այն բանի մասին, թե ինչպես մի մարդ իրեն է հանձնել Armed Forces Journal ազատ լրատվամիջոցում դրված մի նյութ, որը լույս է տեսել սույն թվականի հունիս ամսին։

Մի փոքր վրդոհվեցի, երբ լսեցի թե ինչպես ոմն Ռալֆ Փիթերսը (Ralph Peters. Նախքին զինծառայող լեյտենանտ, նովելիստ, ռազմագետ) կանխատեսել, կամել երազանքային ձեւով գտել է այն ֆորմուլան, որն արդեն մի քանի հարյուրամյակ է չեն կարողանում գտնել կամ էլ գտելեն, բայց չեն կարողանում լուծել միջին արեւելքում տեղի ունեցող ազգամիջյան բախումների կասեցումը։ Ինչեւէ, հետաքրքրության համար սկսեցի ուսումնասիրել նրա գործունեությունը, ու գտա…

Նա մի նոր գիրք է հրատարակել, կոչվում է «Շարունակիր Կռվել» (Never Quit the Fight by Ralph Peters; I hope that it is not taken from the movie The Untouchables, where in the end Chicago policeman tells Al Capone “Never quit the fight, untils the fighter’s done” phrase), որը լույս է տեսել սունտ թվի հուլիսի 10ին, որը հույսով եմ չի վերձրել Ամենակարողները ֆիլմից, որի վերջում ֆիլմի հերոսը՝ Շիքագոի ոստիկան Նեսը, Ալ Քափոնին ասում է հետեւյալ տողերը «Շարունակիր կռվել մինչ կռվի ավարտը»։ ԵՎ այդ գրքում մեր սիրելի Փիթերսը առաջարկում է «շահավետ» լուծում միջին արեւելքի ժողովրդների համար, առաջարկելով հետեւյալ սահմանագծերը։

Նկարի վրան սեղմեք, որ այն մեծանա։


Ես գիրքը դեռ չեմ կարդացել, բայց ըստ հենց իր գրածների եկա այն եզրակացության, որ հեղինակը բոլորովին գաղափար չունի հայերի մասին ու այդքանից բացի իր նեղ գիտելիքների սահմանով առաջարկում է մի սահմանագիծ Հայաստնի համար, որն ըստ իրեն կգոհացնի հայերին։ Ըստ այդ սահմանի, Հայաստնի Հանրապետությունը հրաժավելու է Արցախից, ու էլ չեմ ասում մնացած արյունով գրաված հողալաթերը։ Դրա փոխարեն Հայաստանին Թուրքիան կտա մի փոքրիկ հողամաս՝ Արարատ Լեռով, բայց առանց Նոյան տապանի իհարկե։ Հայաստանի արեւմտյան հարեւանը կլինի Ազատ Քուրդստանը, հյուսիսայինը ինչպես միշտ մեր վաղեմի բարեկամ (բայց հլա դեռ գլուխ չենք հանել թե ովե՞ն, ինչե՞ն) Վրաստանը։ Իրանը կկիսվի ու կդառնա կուռկուռի ձաք, իր հողերը տալով հարեւան ազգերին, օրինակ հյուսիսը տալով Ադրբեջանցիներին, որոնք էլ կդառնան Հայաստանի հարավային եւ արեւելյան հարեւանը (բա, ասում են միայն հեքիթում է, որ թշնամիդ դառնում է բարեկամդ, բանից դուրս է գալիս նոր ժամանակներում ռազագետները հեքիաթահանությամբ էլ են զբաղվում)։ Քարտեզում չի նշաված Ռուսաստանի Դաշնության շահերի մասին. առավել եւս նրա անունը բոլորովին չի երեւում, ասես թե ռենտգենով են անցկացրել, որի պատճառով էլ ջնվել է ֆիլմից։

Եվ վերջում մեկ մեջբերում անեմ, որի մասին այստեղ այնտեղ պատմել եմ բայց հատուկ արձագանք չեմ ստացել։ Գիտեք, հնարավոր է, որ այս ամենը կատարվեն, անհնարին բան չկա։ Բայց պետք է ասեմ այս ոչ պաշտոնական, բայց իմ կասկածանքից բխող մտահոգությունը այն փաստի մասին, որին ականատես եղա մի քանի տարի առաջ։ Երեւի թե հիշեք Էյփեքս Թիըրի (the Apex Theory music band) երաժշտական խմբի մասին։ Դեռ նրանք նոր էին մտել ասպարեզ, երբ ես ծանոթացա մի ամերիկացի երիտասարդի հետ, որն ուղակի սիրահարված էր հայերին։ Նույնիսկ ուզում էր հայերեն սովերել եւ ապրել հայի նման։ Բայց դե, ես չասացի թե ինչպես է պետք անել։ Ինչեւէ, մեկ օր նա ինձ ասաց «ես տեղյակ եմ Հայաստանի մասին, գիտեմ նրան աշխարահագրական դիրքն, եւ այլն…» ես հրացրեցի թե, որտեղի՞ց է իմացել։ Ասաց որ դպրոցում իրենց սովորեցնում էին թե ինչպես հարձակվել պետության վրա ու գրավել այն, եւ այս անգամ փորձը արվում էր Հայաստանի Հանրապետության վրա։ Դեռ այն ժամանակվանից ես կասկածում էի ԱՄՆի Հայաստանի նվիրված լինելը ու նրա «օգնություննեի» շարանը, որ միլլիոնավոր դոլլարեն են ուղարկում Ոչ–Հայ–Պետական–Կազմակերպություններին։ Գիտեի որ էս Սմիթները հենց այնպես փողեր չեն վատնի։ ԵՎ հիմա գիտեմ ու տխուր եմ։ Բայց ես էլ, լինելով Փիթերսի նման սրամիտ, ունեմ իմ ուրույն ծրագիրը։ Այն շատ պարզ է… հայերը փոխում են իրենց ազգանունները եւ քաշում ստարտերը… դե հիմա եկեք ու մեր գենը ջոկեք, այնպիսի դեգեներացիա սարքենք ձեր գլքին, որ մլհամով չլավանա։ Բայց, գիտեմ որ մենք ավելի հզոր ենք ու կհաղթենք այս ոչնչությունների բանակին։ Փառք… ուզում էի ասել Աստծո, բայց կասեմ Մեզ։