Նոր հայագիր օրագիր

Մի քիչ առաջ գտա մի նոր հայագիր օրագիր, որի անունն է գավառեցի (gavareci) եւ որն էլ գտնվում է http://gavareci.livejournal.com/ կայքում։ Նա ունի մի քանի հետաքրքիր գրառումներ, որոնցից մեկը մի շատ դիպուկ մտահոգություն է։ Այն կտեղադրեմ այս իմ գրառման մեջ, իսկ մնացածները հասանելի են հենց իր կայքում։

[Jul. 26th, 2006|06:55 pm] Բաց նամակ հայ ժողովրդին

Երբ 1994 մայիսից հետո չգիտեմ ում խնդրանքով կամ ում թելադրանքով կասեցվեց հայոց ազատամարտիկների առաջխաղացումը (այս հարցին կարող են պատասխանել նախկին և ներկա նախագահները) չգիտես ինչու, մենք` հաղթանակած կողմը, առաջ քաշեցինք հարցի խաղաղ կարգավորում բառակապակցությունը, այսպես կոչված փողզիջումային տարբերակով: Թե ինչու մենք պետք է զիջենք և ոչ թե պահանջենք, առ այսօր ինձ պարզ չի, պարզ չի հետևյալ փաստերից ելնելով:
Պայքարի սկզբից ադրբեջանից բռնահանվել են ավելի քան 500.000 հայեր, որոնք հիմնականում նախկին Արցախցիներ էին (բռնագախթվեցին Բաքվից, Սումգաիթից, Մինգեչաուրից, Կիրովաբադից, որոնց կառուցումը եղել է հայերի ձեռքով, և հյուսիսային կամ Լեռնային Արցախի շուրջ 6 շրջանի բնակիչներ); Իսկ Հայաստանից առոք փառոք ճանապարհվեցին շուրջ 160.000 ադրբեջանցի (առոք փառոքի մեղքի 99%-ը ընկած է հայ կոմունիստների վզին): Ահա այս պարզ թվաբանությունից ելնելով չեմ հասկանում թե ինչու մենք պետք է զիջենք և ոչ թե պահանջենք…
Եվ այս պարզ թվաբանությունը դիվանագիտական ճանապարհով լուծելու իրենց անկարողությունը և սեփական ժողովրդին ու պետությանը բաց աչքի առաջ թալանելու փաստը ծածկելու ու կոծկելու համար, մեր ղեկավարությունը սկսած 1994թ. առանց փոփոխության, անկախ անձերից, թմբկահարում է փոխզիջումային տարբերակը, չնայած կրկնում եմ, հայերը իրենց զիջումը կատարել են պատերազմի դադարեցումով:
Եվ ահա այսպես կոչված համաշխարհային կառույցները մեզ առաջարկում են մի լուծում, որին համաձայն են երկրի ղեկավարը ի դեմս ԱԳՆ-ի, երկրի պ-ն ի դեմս նախարարի, երկրի վարչապետը և ԱԺ նախագահը: Այսինքն եթե ադրբեջանը չեմ ու չում չանի, մենք պատրաստ ենք 1988թ. փետրվարի 19-ի վիճակին: Փետրվարի 20-ից առ այսօրվա ձեռքբերումը լցնում ենք ջուրը: Բա զոհերին հարցրել ենք: Ըստ ինձ հայ ժողովուրդը այսօր պարտավոր է պատասխանել հետևյալ պարզ հարցին` մենք ազգովի համաձայն ենք որևէ բան զիջելու, խոսքը ազատագրված , այն էլ կիսատ պռատ ազատագրված տարածքների մասին է (քանի որ գերության մեջ է Նախիջևանը, Հյուսիսային կամ լեռնային Արցախը ամբողջությամբ) թե ոչ: Ես չեմ ընկնում մեր ղեկավարության բառախաղերի և միջազգային կազմակերպությունների բառախաղերի հետևից և կոնկրետ հարցնում եմ ԱՅՈ թե ՈՉ:
Հաշվի առեք, որ բոլորի մտքերում այս հարցն է, միայն թե մեզ` ժողովրդիս, հիմարացնում են փաթեթ, փուլ և այլ հիմարություններով:
Այս հարցին թող պատասխանեն բոլոր կուսակցություննրը և հասարակական կազմակերպությունները, միայն կարճ ԱՅՈ կամ ՈՉ:

Վերցված է՝ http://gavareci.livejournal.com/2006/07/26/ 

Leave a Comment

Please note: Comment moderation is enabled and may delay your comment. There is no need to resubmit your comment.