Hakob GEVORGIAN

Անձնական, ժողովրդավարական հիմունքների վրա հիմնադրված ժամանակագրային կայք էջ, որի կարդացողները կամ կողմ են, կամ էլ գլուխ չեն հանում, թե ինչի՞ մասին է խոսքը. եղեք երջանիկ, բարի եւ մարդկային, քանզի սարը սարին չի հանդիպում, իսկ մարդը մարդուն մեկ օր կհանդիպի։

Նոր հայագիր օրագիր

Գրառման հեղինակ՝ Հակոբ Գեւորգյանը գրել է Օգոստոս 6ին 2006թ. ժամը 16:54ին, եւ տեղադրել Ոչ բաժինավորված բաժնում | Հաղրոդագրություն չկա

Մի քիչ առաջ գտա մի նոր հայագիր օրագիր, որի անունն է գավառեցի ([1] gavareci) եւ որն էլ գտնվում է http://gavareci.livejournal.com/ կայքում։ Նա ունի մի քանի հետաքրքիր գրառումներ, որոնցից մեկը մի շատ դիպուկ մտահոգություն է։ Այն կտեղադրեմ այս իմ գրառման մեջ, իսկ մնացածները հասանելի են հենց իր կայքում։

[Jul. 26th, 2006|06:55 pm] Բաց նամակ հայ ժողովրդին

Երբ 1994 մայիսից հետո չգիտեմ ում խնդրանքով կամ ում թելադրանքով կասեցվեց հայոց ազատամարտիկների առաջխաղացումը (այս հարցին կարող են պատասխանել նախկին և ներկա նախագահները) չգիտես ինչու, մենք` հաղթանակած կողմը, առաջ քաշեցինք հարցի խաղաղ կարգավորում բառակապակցությունը, այսպես կոչված փողզիջումային տարբերակով: Թե ինչու մենք պետք է զիջենք և ոչ թե պահանջենք, առ այսօր ինձ պարզ չի, պարզ չի հետևյալ փաստերից ելնելով:
Պայքարի սկզբից ադրբեջանից բռնահանվել են ավելի քան 500.000 հայեր, որոնք հիմնականում նախկին Արցախցիներ էին (բռնագախթվեցին Բաքվից, Սումգաիթից, Մինգեչաուրից, Կիրովաբադից, որոնց կառուցումը եղել է հայերի ձեռքով, և հյուսիսային կամ Լեռնային Արցախի շուրջ 6 շրջանի բնակիչներ); Իսկ Հայաստանից առոք փառոք ճանապարհվեցին շուրջ 160.000 ադրբեջանցի (առոք փառոքի մեղքի 99%-ը ընկած է հայ կոմունիստների վզին): Ահա այս պարզ թվաբանությունից ելնելով չեմ հասկանում թե ինչու մենք պետք է զիջենք և ոչ թե պահանջենք…
Եվ այս պարզ թվաբանությունը դիվանագիտական ճանապարհով լուծելու իրենց անկարողությունը և սեփական ժողովրդին ու պետությանը բաց աչքի առաջ թալանելու փաստը ծածկելու ու կոծկելու համար, մեր ղեկավարությունը սկսած 1994թ. առանց փոփոխության, անկախ անձերից, թմբկահարում է փոխզիջումային տարբերակը, չնայած կրկնում եմ, հայերը իրենց զիջումը կատարել են պատերազմի դադարեցումով:
Եվ ահա այսպես կոչված համաշխարհային կառույցները մեզ առաջարկում են մի լուծում, որին համաձայն են երկրի ղեկավարը ի դեմս ԱԳՆ-ի, երկրի պ-ն ի դեմս նախարարի, երկրի վարչապետը և ԱԺ նախագահը: Այսինքն եթե ադրբեջանը չեմ ու չում չանի, մենք պատրաստ ենք 1988թ. փետրվարի 19-ի վիճակին: Փետրվարի 20-ից առ այսօրվա ձեռքբերումը լցնում ենք ջուրը: Բա զոհերին հարցրել ենք: Ըստ ինձ հայ ժողովուրդը այսօր պարտավոր է պատասխանել հետևյալ պարզ հարցին` մենք ազգովի համաձայն ենք որևէ բան զիջելու, խոսքը ազատագրված , այն էլ կիսատ պռատ ազատագրված տարածքների մասին է (քանի որ գերության մեջ է Նախիջևանը, Հյուսիսային կամ լեռնային Արցախը ամբողջությամբ) թե ոչ: Ես չեմ ընկնում մեր ղեկավարության բառախաղերի և միջազգային կազմակերպությունների բառախաղերի հետևից և կոնկրետ հարցնում եմ ԱՅՈ թե ՈՉ:
Հաշվի առեք, որ բոլորի մտքերում այս հարցն է, միայն թե մեզ` ժողովրդիս, հիմարացնում են փաթեթ, փուլ և այլ հիմարություններով:
Այս հարցին թող պատասխանեն բոլոր կուսակցություննրը և հասարակական կազմակերպությունները, միայն կարճ ԱՅՈ կամ ՈՉ:

Վերցված է՝ http://gavareci.livejournal.com/2006/07/26/ 

[2] del.icio.us [3] Digg [4] Facebook [5] Technorati [6] Ask


Գրված է՝ Hakob GEVORGIAN: http://gevorgian.com/hakob կայքում

Գտնվում է՝ http://gevorgian.com/hakob/archives/2006/08/06/16/54/47/ էջում

Այս էջում գրված հղումներն են՝
[1] gavareci - http://gavareci.livejournal.com/
[2] Image - http://del.icio.us/post?url=http%3A%2F%2Fgevorgian.com%2Fhakob%2Farchives%2F2006
%2F08%2F06%2F16%2F54%2F47%2F&title=%D5%86%D5%B8%D6%80+%D5%B0%D5%A1%D5%B5%D5%A1%D5%A3%D5%AB%D6%80+%D6%85%D6%80%D5%A1%D5%A3%D5%AB%D6%80
[3] Image - http://digg.com/submit?phase=2&url=http%3A%2F%2Fgevorgian.com%2Fhakob%2Farch
ives%2F2006%2F08%2F06%2F16%2F54%2F47%2F&title=%D5%86%D5%B8%D6%80+%D5%B0%D5%A1%D5%B5%D5%A1%D5%A3%D5%AB%D6%80+%D6%85%D6%80%D5%A1%D5%A3%D5%AB%D6%80
[4] Image - http://www.facebook.com/share.php?u=http%3A%2F%2Fgevorgian.com%2Fhakob%2Farchive
s%2F2006%2F08%2F06%2F16%2F54%2F47%2F
[5] Image - http://technorati.com/faves?add=http%3A%2F%2Fgevorgian.com%2Fhakob%2Farchives%2F
2006%2F08%2F06%2F16%2F54%2F47%2F
[6] Image - http://mystuff.ask.com/mysearch/QuickWebSave?v=1.2&t=webpages&title=%D5%86%D5%B8
%D6%80+%D5%B0%D5%A1%D5%B5%D5%A1%D5%A3%D5%AB%D6%80+%D6%85%D6%80%D5%A1%D5%A3%D5%AB%D6%80%21&url=http%3A%2F%2Fgevorgian.com%2Fhakob%2Farchives%2F2006%2F08%2F06%2F16%2F54%2F47%2F

Տպելու համար սեղմեք այս հղումը։