Պատասխան օրագրիս ընթերցողներին…

…եւ հատկապես Chello անվամբ ընթերցողին, որի հարցը գրված է իմ օրգարի այս բաժնում։

Sa inj “coalition” eh? Ovker kan srants hedevoum?
Հաղորդագրող Chello — Երկուշաբթի, Հոկտեմբեր 9, 2006 @ 5:55 pm

Այն բարոյապես պարտավորեցնում է ինձ հայտնել իմ կարծիքը եւ տեղեկությունները վերը տրված հարցի վերաբերյալ։

Սկսեմ նրանից, թե ինչպես Kashatagh կոալիցիաի հայտարարությունը հայտնվեց իմ կայքում, եւ թե ինչու ես ջնջեցի այն՝ համարելով անտեղի եւ ինչ–որ չափով էլ հակահայկական։

Մի քանի օր առաջ կայքումս գտա Kashatagh կոալիցիայի հաղորդագրությունը, որն ուղված էր համայն սփյուռքահայությանը եւ համաշխարհային հանրությանը։ Հակառակ նրան որ մենք հաղորդակցվում ենք Հայերեն լեզվով, կոալիցիաի հաղորդագրությունը գրված էր անգլերեն լեզվով, եւ հաղորդագրության հիմնական մոտեցումը երկուսն էր. 1) Պրոպագանդել այն, թե Հայաստանի Հանրապետության (ՀՀ) իշխանությունները առայսօր չեն կորղանում տնօրինել այն, ինչին տիրացել են, այն է՝ Լեռնային Ղարաբաղը (ԼՂ), եւ իբրեւ հիմնական պատճառ խնդրում են սփյուռքահայությանը օգնել ԼՂի բնակիչներին, որոնք ըստ իրենց տվյալների օրեցօր լքում են բնակավայրերը։

Ես ինքս ՀՀ օրինավոր քաղաքացի եմ, սակայն չեմ բնակվում, թե՛ ՀՀում եւ թե ԼՂում (ՆՇՈՒՄ՝ ԵՍ ՈՒՆԵՄ ՄԵԿ ՀԱՅՐԵՆԻՔ, ԱՅՆ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ) եւ այդ իսկ պատճառով չեմ կարող բացատրանք պահանջել եւ ավելի խորը հետազոտել այն կազմակերպությունների գործարքը, որոնք զբաղվում են ոչ–հայօգուտ գործունեությամբ հենց հայրենիքիս ներսում։ Սակայն իվիճակի եմ եզրակացնել այն ինչ որ բացառիկ է եւ իբրեւ հայ պարտական եմ կասեցնել նրանց գործունեությունը։

Իմ կարծիքով Kashatagh կոալիցիայի հիմնական թիրախը ոչ թե ՀՀ ղեկավարությունն է, այլ հենց Լեռնային Ղարաբաղը։ Բացատրեմ ինչու: Եթե նամակը կարդա մի եվրոպացի կամ ամերիկացի, որի հարկերի դրամով աշխատող ներկայացուցիչը լիիրավ արտոնված է ընդունել եւ հաստատել այն լուծումները, ինչ փաստացի հասկանալի են եւ իրենց համար բարոյապես ընդունելի, ապա կստացվի մի լուծում, ըստ որի ՀՀը օրինապես կզրկվի պահպանել այն տարածաշրջանները, որոնք այսօր պարտավորվում է ղեկավարել կոալիցիայի բարեկամ Ադրբեջանի Հանրապետությունը։ Սրանից էլ կարելի է եզրակացնել այն, որ կոալիցիայի մեջկին կանգնած են վաղուց արդեն հայատյած կազմակերպությունները։ Թե որո՞նք են դրանք. պարզ է։ Դրանք այն կազմակերպություններ են, որոնց հիմնական նպատակն է ստրկացնել մարդկանց, նրանց տալով դրամական վարկեր, ստեղծել քառամյա իշխանություններ, որոնց ճանաչելն ու լիովի հասկանալը անհնարին է, եւ նոր սերնդներին պահել մի աստիճանի վրա, որ ունակ չլինեն հասկանալ, արտահայտվել եւ մարմնապես գործել այնպես, ինչպես որ թելադրում է միտքը եւ ոչ թե ենթագիտակցությունը։

Այսքանն է իմ եզրակացությունը տրված հարցի վերաբերյալ։ Նշեմ նաեւ, որ Kashatagh կոալիցիայի վերաբերյալ հավելյալ հայտարարություններ չեմ ցանկանում կատարել, քանզի չարժի ուշադրության կենտրոն հրավիրել նրանց, ովքեր մեծ ուրախությամբ կցանկանան հաստատվել մարդկանց ենթագիտակցության մեջ, փորձելով ստրկացնել նրանց եւ տնօրինել այն ձեւով, որը դեմ է մարդու կամքին։

2 Responses

  1. Yaftaji Says:

    Ch’gedem te intchoo ayskan gasgadzoumner ek haydnoum Kasatagh Coalition-i masin. Hamatzayn chek, artyok, vor hay joghovoort@ Kashatagh-oum dzanr vijaki metch eh gdnvoum???

  2. Հակոբ Գեւորգյան Says:

    Հարգելի Yaftaji կամ Chello (ըստ ձեր IP հասցեների դուք մեկ համակագչիցեք օգտվում) ես բացատրեցի թե ինչու եմ ջնջել Kashatagh կոալիցիայի հաղորդագրությունը։ ԵՎ եթե այդքանից հետո չեկ կարողանում հասկանալ իմ կսրծիքը, ուրեմն կփորձեմ տալ ավելի խոր բացատրություն, միայն մեկ պայմանով, եթե դուք ասեք ինձ եւ օրագրիս կարդացողներին, թե դուք ինպե՞ս եք պատկերացնում «վատ վիճակի մեջ գտնվելը»։

Leave a Comment

Please note: Comment moderation is enabled and may delay your comment. There is no need to resubmit your comment.