Nov 26





Masanga Այսօր առավոտյան գնացել էինք Սանթա Մոնիքա քազաքում գտնվող Գյուղացիների Շուկան, որտեղ ել նվագում էր մի հիանալի երաժշտական խումբ՝ Masanga Marimba Ensemble անվամբ։ Խմբավարը՝ Ռիք Ալվիսոն, մի հիանալի մարդ նվագումր էր Զիմբաբվեական երաժշտություն, որի ուրախ հնչյունները միանգամից բացում էին մարդու սիրտը, իսկ մարմինը սկսում էր շարժվել ուրախությունից։ Մի խոսքով, շատ ուրախացանք, մարդիկ ուրախությունից ժպտում էին եւ պարզապես բարեկամային մթնոլորտ էր առաջանում։ Մեկ գավաթ տաք կակաո ըմպելուց հետո որոշեցինք շարժվել առաջ։

Click on the image to see larger preview of the work in Getty.edu (the Getty Museum)

Ճանապարհին մտանք Getty թանգարանն ուր մի հետաքրքրի գործ տեսա։ Որտեղ առջեւում պատկերավորված է Հովսեփը, Մարիամն ու մանուկ Հիսուսը նստած վիճակում, առջեւում կանգնած է մի հրեշտակ, ներքեւում ընկած է կիսված մի նուռ, իսկ նկարի աջ կողմում հենց նույն մարդիկ եւ Հիսուսը նստած էշի վրա նայում են դեպի վերոհիշյալներին։ Գործի հեղինակն է իտալացի Ֆրա Բարտոլոմեոն (1472–1517): Ինձ մոտ հետաքրքրություն առաջացրեց այն, թե ինչու են այս մարդկանց պատկերավորել երկու անգամ, եւ թե ինչու՞ է մանուկ Հիսուսի դեմքը նկարված կողքից, որտեղ էլ երեւում է նրա միայն մեկ աչքը։

Վերջապես օրը դրսում ավարտեցինք իտալական ռեստորանում, որտեղի կերած պիցայից ծեծված ստամոքսըս խնդրում է ինձ ավարտել այս գրառում ու մի լավ հանգստի անցնել։ Լավ օր էր, սպասում եմ առավել լավ օրերի։

Nov 12





Ընկերներիցս մեկն ինձ Էլ–փոստով նկարներ էր ուղարկել, որոնք նկարել էր Գեթի թանգարանի շրակայքում։ Հետաքրքիր գործեր են.

Nov 11





Մի քանի օր առաջ, բարեկամ Սոնա Արշունեցին ինձ հետ հաստատելով նամակագրային կապ, ինձ ուղարկեց հետեւյալ նամակը, որն ուղարկել էր «Ազգ» խմբագրությանը եւ հրատարակվել նոյեմբեր 7ի «Նամակ Խմբագրությանը» վերնագրով, սակայն տպագրվել էր կրճատված։ Համաձայնվելով Սոնա Արշունեցու կարծիքին, ես այն ամբողջությամբ հրատարակում եմ իմ կայքում, որպես մեջբերում։

ԼՌԻ´Ր, ՄԱՐԴ ԱՍՏԾՈ
( ՉՏՊԱԳՐՎԱԾ ՆԱՄԱԿԻՍ ՀԵՏՔԵՐՈՎ )

Կարդալով հոկտեմբերի “Ազգի” 18-ի համարում “Ռամազանի պաս է պահում նաև Մութաֆյան պատրիարքը’ չլքելու համար մահմեդական եղբայրներին” հոդվածը ցնցվեցի. Ինչպիսի՜ քամելիոնություն… Եվ նորից “Ազգ”-ի 26-ի համարում տպագրված “Մութաֆյանը դարձյալ Թուրքիայի խոսնակ” Մուրադ Մուրադյանի հեղինակած հոդվածը, որը երկար խորհելու տեղիք է տալիս, որը վերջնականապես պատռում է նրա դիմակը : Մինչև ե՞րբ պետք է շարունակվի ազգային դավաճանությունը: Դեռևս անցած հոկտեմբերին, երբ նա սկսեց իր դավաճանական արարքները, ( Կապված Թուրքիայի Եվրոանդամակցության հետ) ես որպես ահազանգ “Ազգին” ուղարկեցի իմ “Լռի´ր, մարդ Աստծո” նամակը, բայց ցավոք այն չարժանացավ խմբագրության ուշադրությանը ու չտպագրվեց, թերթի խմբագիր պարոն Ավետիքյանը երևի չուզեց խորը վիրավորել պատրիարք Մութաֆյանին ու արատավորել հայ հոգևորականի անունը, կարծելով, որ նա կանգ կառնի, և արդյունքում ստացվեց այն, որ պատրիարքը մոռանալով, թե ի՞նչ առաքելություն ունի կատարելու, մասնակցում է Մահմեդական Ռամազանի տոնին ու նրանց հետ պաս պահում, ասելով, “Համ հայ է, համ էլ թուրք”: Ցնորվել կարելի է. ինչպես է հանդուրժում Պոլսահայ համայնքը նման հոգևոր առաջնորդի ներկայությունը : Արդեն բոլորովին չեմ կասկածում, որ նա մեր սուրբ հարկի տակ իսլամ քարոզի: Կատարված փաստերը ավելի խորացրեցին իմ համոզմունքները, և ուղիղ մեկ տարի անց նորից ուղարկում եմ իմ հոդվածն, որը պահպանվել էր իմ համակարգիչում. կարծում եմ, որ երբեք էլ ժամանակավրեպ չէ ու չի կորցրել իր վաղեմությունը, քանզի ժամանակն ի վիճակի չի մեռցնելու, կամ հիշողությունից ջնջելու ազգն ուրացողի անունը որը հավերժ դաջվելու է նրա ճակատին, որ լրացնում է ազգուրացողների բավական մեծ ցանկը…

ԼՌԻ´Ր, ՄԱՐԴ ԱՍՏԾՈ

Լյուքսեմբուրգից նոր էի վերադարձել’ հոգնած, թևաթափ որ Մեծ Եվրոպան ի զորու չեղավ մեզ հասկանալու և խորը հիասթափություն ապրեցի. արդյո՞ք
մեզ պետք է այդ Եվրոպան , արդյո՞ք մեզ պետք է հայտնվել այն նավի տախտակամածին, որի ղեկը Թուրքիայի ձեռքին է լինելու և հանուն այդ Եվրոպայի արտոնել աղանդավորների բազմացումը , արտոնել այլընտրանքային ծառայությունը և էլի շատ ու շատ խնդիրներ, որ ուղակիորեն կապված է մեր ազգային նկարագրի խաթարմանը: Այս տանջող խոհերս ցրելու համար նստեցի համակարգիչի առաջ ծանոթանալու «Ազգ»-ի լրատվությանը: Երանեկ աչքս չառներ այս երկու տեղեկատվական հոդվածները, որ առիթ հանդիսացան ,որ չլռեմ . 2005-ի Հոկտեմբերի 1-ի համարում «Թուրքիան բարեբախտություն է աշխարհի խաղաղության համար» և 6-ի համարում «Շնորհավորում է պատրիարք Մութաֆյանը» Ես երբեք այսքան հուսախաբ ու հուսալքված չէի եղել. հայրենակիցս իր այս արարքով ասես դաշույնով թիկունքիս հարվածած լիներ:
1965թվականին սովետական ռեժիմի ժամանակ 17 տարիս չբոլորած’ թռուցիկներ էի տարածում , որ ազգս արթնանա թմբիրից, ոտքի կանգնի, Մեծ եղեռնը չմոռացվի. Նկարչական թղթի վրա նկարում էի Մասիսները , նեքևում մի քառյակ իմ գրած «Մենք չենք մոռացել» բանաստեղծությունից.

Մասիսն է եղել մեր տանջանքների,
Հառաչանքների լուռ, անխոս վկան
ՈՒ հիմա որպես շեփոր ռազմի,
Ժամն է, որ գցի լռության չադրան:

Ամենավերջում’ «Հայ փրկության կոմիտե» , երբ այդ կոմիտեն ես էի միայնակ:Այս երկու տեղեկատվական հոդվածները . Պոլսո հայ պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի դիմում խնդրագիրը Գ. Շրյոդերին, Անգելա Մերկելին ԵՄ նախարարներին ու 732 խորհրդարանականերին , որ շատ է ցանկանում իր հայրենիք Թուրքիային տեսնել Եվրոմիության կազմում, քանի որ նա արժանի է դրան, իսկ երբ ի ուրախություն պատրիարքի եկավ նրա համար բաղձալի պահը’ բանակցությունների սկսման, երբ Լյուքսեմբուրգում հավաքված ցուցարարներիս սրտից արյուն էր կաթում, շտապեց շնորհավորել Գյուլին, Էրդողանին, Ալի Բաբաջանին… որը սառը ցնցուղի ազդեցություն ունեցավ իմ վրա, Պատրիարք Մութաֆյանը տեղյա՞կ է արդյոք 2004թ. Բրյուսելում, Երբ Եվրոպահայերի հանրահավաքն էր (10000 հազ. ավել մարդ) վեց ժամ շարունակ տեղատարափ անձրևից, փչող սառը քամուց կուչ եկած, բայց հոգով ուժեղ գոռում էինք,-
– Ո´չ թուրքիային Եվրոպա…
Երբ հաղորդումը վարող աղջնակը’ Վանիկ Թաշչյանը, վեց ժամ շարունակ արևմտահայերենով, գեղեցիկ տոնայնությամբ դիմում էր ամբոխին,-
– Դուք կուզե՞ք, դուք համաձա՞յն եք արյունոտ ձեռքերով Թուրքիայի մուտքը
Եվրոպա՞…
_ Ո´չ, ո´չ, ո´չ… ոօ, ոօ, ոօ…վանկարկում էր ամբոխը
Տեղյա՞կ է արդյոք Պատրիարք Մութաֆյանը Լյուքսեմբուրգում’ բուն բանակցությունների օրը երբ հազարավոր մեր հայրենակիցներ սուլում էին Եվրոպային, որ ամեն կերպ խափանեն, խոչընդոտեն Թուրքիայի մուտքը Եվրոպա, երբ Հ.Հ.Դ-ից Մուրադ Փափազյանը, Ալեք Պետիկյանը, Եվրոպայի “Հայ-դատի” գրասենյակի ադենապետ տիկին Հիլդա Չոբոյանը … ամբողջ կոկորդով մեկ մերժում էին նման Թուրքիայի մուտքը Եվրոպա, պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը ի՞նչ բարոյական իրավունքով դավեր է նյութում միանձնյա. ու՞մ հետ էր խորհդակցել պատրիարքն այս ազգադավ դիմում խնդրագրերն հղելուց առաջ:
Իր դիրքը չարաշահելով արջի ծառայությու՞ն է մատուցում իր հայրենիք Թուրքիային, երբ հայը թեկուզ լուսնի վրա հայտնված լինի պատահմամբ , նա մի հայրենիք ունի’ Հայաստան է նրա հայրենիքը:
Դուք’ պատրիարք Մութաֆյան, ո՞ր Թուրքիային եք միջնորդում խցկել Եվրոպա,-
– Այն Թուրքիային , որ ազգիդ արյունն է խմել ու ուրանու՞մ է, այն Թուրքիային, որ թալանել է մեզ ու զավթել մեր պատմական հայրենիքը՞, այն Թուրքիային, որ հիմնահատակ քանդել է մեր եկեղեցիները կամ մզկիթ դարձրե՞լ, վերջապես այն Թուրքիային, որ շրջափակման մե՞ջ է պահել Հայաստանը … Այս Թուրքիա՞յին եք երազում տեսնել Եվրոպայի կազմում: Եթե ձեր ձայնը լսելի էր Եվրոպայում, ինչու՞ այն չօգտագործեցիք ի շահ ձեր ազգի, եթե իհարկե ձեզ հայ եք համարում:
Եթե ի զորու չէիք օգնել, գոնե անմտածված, անկշռադատված ձեր քայլով,
չվնասեիք մեր սուրբ գործին ու ձեր ազգադավ արարքով չվիրավորեիք այն
ազգանվեր մեր հայրենակիցներին, որ գիշեր ու զօր լծված են «Հայ-դատ»ի
սուրբ գործին:
Պատրիարք Մեսրոպ Մութաֆյանին խորհուրդ կտայի Հուդայի նման
չլինել դավաճան , ու իր կատարած ազգադավությունը Քրիստոսի բառերով
չարդարացներ ու քողարկեր : Մորթիապաշտության պարագայում լավագույն տարբերակը լռելն է:
_Լռի´ր, մարդ Աստծո:

8-10-2005թ ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ – ԲՐՅՈՒՍԵԼԻՑ

If you can not read Armenian script, visit Armenian Unicode website at http://www.armunicode.org. If you can read Armenian script, however not in this website, then you can also download the PDF file of this open letter.

Nov 5





Հարգելիներս,

Շատ շնորհակալ եմ ձեզ, իմ կայքի հանդեպ ուշադիր լինելու համար։ Մի քանի օր առաջ իմ ինտերնետ ծառայության մատակարարողն ինձ տեղեկացրեց այն, թե իրենց հիմնական ադմինիստրատիվ կայքը ջնջվել է, որի պատճառով էլ նրանք կորցրել են ամբողջ գրանցված անդամների տեղեկություններն ու պաշարված կայքերը։

Այս ցավալի լուրը մեծ վնաս էր կայքիս սպասարկողի համար, չնայած ես այդքան էլ տեղեկատվություն չեմ կորցրել։ Վերականգնել եմ գրեթե ամբողջ SQLը եւ պաշարված ֆայլերը։ Եթե ինչ–որ վրիպուներ տեսնեք, խնդրում եմ անպայման ինձ տեղյակ պահեք։

Իսկ նորույթների մասին ասեմ, որ ապագայում կտեղադրեմ Gallery2 տարբերկա, որը կփոխարինի ներկա G1 տարբերակին։ ԵՎ միգուցե տեղադրեմ մի համակարգ, որի միջոցով մարդիկ կկարողանան պատվիրել եւ գնել այն լուսանկարները, որոնք կցանկանամ վաճառել։