Բաց նամակ` «Լռի՛ր Մարդ Աստծո», Սոնա Արշունեցու կողմից

Մի քանի օր առաջ, բարեկամ Սոնա Արշունեցին ինձ հետ հաստատելով նամակագրային կապ, ինձ ուղարկեց հետեւյալ նամակը, որն ուղարկել էր «Ազգ» խմբագրությանը եւ հրատարակվել նոյեմբեր 7ի «Նամակ Խմբագրությանը» վերնագրով, սակայն տպագրվել էր կրճատված։ Համաձայնվելով Սոնա Արշունեցու կարծիքին, ես այն ամբողջությամբ հրատարակում եմ իմ կայքում, որպես մեջբերում։

ԼՌԻ´Ր, ՄԱՐԴ ԱՍՏԾՈ
( ՉՏՊԱԳՐՎԱԾ ՆԱՄԱԿԻՍ ՀԵՏՔԵՐՈՎ )

Կարդալով հոկտեմբերի “Ազգի” 18-ի համարում “Ռամազանի պաս է պահում նաև Մութաֆյան պատրիարքը’ չլքելու համար մահմեդական եղբայրներին” հոդվածը ցնցվեցի. Ինչպիսի՜ քամելիոնություն… Եվ նորից “Ազգ”-ի 26-ի համարում տպագրված “Մութաֆյանը դարձյալ Թուրքիայի խոսնակ” Մուրադ Մուրադյանի հեղինակած հոդվածը, որը երկար խորհելու տեղիք է տալիս, որը վերջնականապես պատռում է նրա դիմակը : Մինչև ե՞րբ պետք է շարունակվի ազգային դավաճանությունը: Դեռևս անցած հոկտեմբերին, երբ նա սկսեց իր դավաճանական արարքները, ( Կապված Թուրքիայի Եվրոանդամակցության հետ) ես որպես ահազանգ “Ազգին” ուղարկեցի իմ “Լռի´ր, մարդ Աստծո” նամակը, բայց ցավոք այն չարժանացավ խմբագրության ուշադրությանը ու չտպագրվեց, թերթի խմբագիր պարոն Ավետիքյանը երևի չուզեց խորը վիրավորել պատրիարք Մութաֆյանին ու արատավորել հայ հոգևորականի անունը, կարծելով, որ նա կանգ կառնի, և արդյունքում ստացվեց այն, որ պատրիարքը մոռանալով, թե ի՞նչ առաքելություն ունի կատարելու, մասնակցում է Մահմեդական Ռամազանի տոնին ու նրանց հետ պաս պահում, ասելով, “Համ հայ է, համ էլ թուրք”: Ցնորվել կարելի է. ինչպես է հանդուրժում Պոլսահայ համայնքը նման հոգևոր առաջնորդի ներկայությունը : Արդեն բոլորովին չեմ կասկածում, որ նա մեր սուրբ հարկի տակ իսլամ քարոզի: Կատարված փաստերը ավելի խորացրեցին իմ համոզմունքները, և ուղիղ մեկ տարի անց նորից ուղարկում եմ իմ հոդվածն, որը պահպանվել էր իմ համակարգիչում. կարծում եմ, որ երբեք էլ ժամանակավրեպ չէ ու չի կորցրել իր վաղեմությունը, քանզի ժամանակն ի վիճակի չի մեռցնելու, կամ հիշողությունից ջնջելու ազգն ուրացողի անունը որը հավերժ դաջվելու է նրա ճակատին, որ լրացնում է ազգուրացողների բավական մեծ ցանկը…

ԼՌԻ´Ր, ՄԱՐԴ ԱՍՏԾՈ

Լյուքսեմբուրգից նոր էի վերադարձել’ հոգնած, թևաթափ որ Մեծ Եվրոպան ի զորու չեղավ մեզ հասկանալու և խորը հիասթափություն ապրեցի. արդյո՞ք
մեզ պետք է այդ Եվրոպան , արդյո՞ք մեզ պետք է հայտնվել այն նավի տախտակամածին, որի ղեկը Թուրքիայի ձեռքին է լինելու և հանուն այդ Եվրոպայի արտոնել աղանդավորների բազմացումը , արտոնել այլընտրանքային ծառայությունը և էլի շատ ու շատ խնդիրներ, որ ուղակիորեն կապված է մեր ազգային նկարագրի խաթարմանը: Այս տանջող խոհերս ցրելու համար նստեցի համակարգիչի առաջ ծանոթանալու «Ազգ»-ի լրատվությանը: Երանեկ աչքս չառներ այս երկու տեղեկատվական հոդվածները, որ առիթ հանդիսացան ,որ չլռեմ . 2005-ի Հոկտեմբերի 1-ի համարում «Թուրքիան բարեբախտություն է աշխարհի խաղաղության համար» և 6-ի համարում «Շնորհավորում է պատրիարք Մութաֆյանը» Ես երբեք այսքան հուսախաբ ու հուսալքված չէի եղել. հայրենակիցս իր այս արարքով ասես դաշույնով թիկունքիս հարվածած լիներ:
1965թվականին սովետական ռեժիմի ժամանակ 17 տարիս չբոլորած’ թռուցիկներ էի տարածում , որ ազգս արթնանա թմբիրից, ոտքի կանգնի, Մեծ եղեռնը չմոռացվի. Նկարչական թղթի վրա նկարում էի Մասիսները , նեքևում մի քառյակ իմ գրած «Մենք չենք մոռացել» բանաստեղծությունից.

Մասիսն է եղել մեր տանջանքների,
Հառաչանքների լուռ, անխոս վկան
ՈՒ հիմա որպես շեփոր ռազմի,
Ժամն է, որ գցի լռության չադրան:

Ամենավերջում’ «Հայ փրկության կոմիտե» , երբ այդ կոմիտեն ես էի միայնակ:Այս երկու տեղեկատվական հոդվածները . Պոլսո հայ պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի դիմում խնդրագիրը Գ. Շրյոդերին, Անգելա Մերկելին ԵՄ նախարարներին ու 732 խորհրդարանականերին , որ շատ է ցանկանում իր հայրենիք Թուրքիային տեսնել Եվրոմիության կազմում, քանի որ նա արժանի է դրան, իսկ երբ ի ուրախություն պատրիարքի եկավ նրա համար բաղձալի պահը’ բանակցությունների սկսման, երբ Լյուքսեմբուրգում հավաքված ցուցարարներիս սրտից արյուն էր կաթում, շտապեց շնորհավորել Գյուլին, Էրդողանին, Ալի Բաբաջանին… որը սառը ցնցուղի ազդեցություն ունեցավ իմ վրա, Պատրիարք Մութաֆյանը տեղյա՞կ է արդյոք 2004թ. Բրյուսելում, Երբ Եվրոպահայերի հանրահավաքն էր (10000 հազ. ավել մարդ) վեց ժամ շարունակ տեղատարափ անձրևից, փչող սառը քամուց կուչ եկած, բայց հոգով ուժեղ գոռում էինք,-
- Ո´չ թուրքիային Եվրոպա…
Երբ հաղորդումը վարող աղջնակը’ Վանիկ Թաշչյանը, վեց ժամ շարունակ արևմտահայերենով, գեղեցիկ տոնայնությամբ դիմում էր ամբոխին,-
- Դուք կուզե՞ք, դուք համաձա՞յն եք արյունոտ ձեռքերով Թուրքիայի մուտքը
Եվրոպա՞…
_ Ո´չ, ո´չ, ո´չ… ոօ, ոօ, ոօ…վանկարկում էր ամբոխը
Տեղյա՞կ է արդյոք Պատրիարք Մութաֆյանը Լյուքսեմբուրգում’ բուն բանակցությունների օրը երբ հազարավոր մեր հայրենակիցներ սուլում էին Եվրոպային, որ ամեն կերպ խափանեն, խոչընդոտեն Թուրքիայի մուտքը Եվրոպա, երբ Հ.Հ.Դ-ից Մուրադ Փափազյանը, Ալեք Պետիկյանը, Եվրոպայի “Հայ-դատի” գրասենյակի ադենապետ տիկին Հիլդա Չոբոյանը … ամբողջ կոկորդով մեկ մերժում էին նման Թուրքիայի մուտքը Եվրոպա, պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը ի՞նչ բարոյական իրավունքով դավեր է նյութում միանձնյա. ու՞մ հետ էր խորհդակցել պատրիարքն այս ազգադավ դիմում խնդրագրերն հղելուց առաջ:
Իր դիրքը չարաշահելով արջի ծառայությու՞ն է մատուցում իր հայրենիք Թուրքիային, երբ հայը թեկուզ լուսնի վրա հայտնված լինի պատահմամբ , նա մի հայրենիք ունի’ Հայաստան է նրա հայրենիքը:
Դուք’ պատրիարք Մութաֆյան, ո՞ր Թուրքիային եք միջնորդում խցկել Եվրոպա,-
- Այն Թուրքիային , որ ազգիդ արյունն է խմել ու ուրանու՞մ է, այն Թուրքիային, որ թալանել է մեզ ու զավթել մեր պատմական հայրենիքը՞, այն Թուրքիային, որ հիմնահատակ քանդել է մեր եկեղեցիները կամ մզկիթ դարձրե՞լ, վերջապես այն Թուրքիային, որ շրջափակման մե՞ջ է պահել Հայաստանը … Այս Թուրքիա՞յին եք երազում տեսնել Եվրոպայի կազմում: Եթե ձեր ձայնը լսելի էր Եվրոպայում, ինչու՞ այն չօգտագործեցիք ի շահ ձեր ազգի, եթե իհարկե ձեզ հայ եք համարում:
Եթե ի զորու չէիք օգնել, գոնե անմտածված, անկշռադատված ձեր քայլով,
չվնասեիք մեր սուրբ գործին ու ձեր ազգադավ արարքով չվիրավորեիք այն
ազգանվեր մեր հայրենակիցներին, որ գիշեր ու զօր լծված են «Հայ-դատ»ի
սուրբ գործին:
Պատրիարք Մեսրոպ Մութաֆյանին խորհուրդ կտայի Հուդայի նման
չլինել դավաճան , ու իր կատարած ազգադավությունը Քրիստոսի բառերով
չարդարացներ ու քողարկեր : Մորթիապաշտության պարագայում լավագույն տարբերակը լռելն է:
_Լռի´ր, մարդ Աստծո:

8-10-2005թ ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ – ԲՐՅՈՒՍԵԼԻՑ

If you can not read Armenian script, visit Armenian Unicode website at http://www.armunicode.org. If you can read Armenian script, however not in this website, then you can also download the PDF file of this open letter.

8 Responses

  1. maestro Says:

    Hakob,

    Can you tell me in a couple of words what is this long story about?

    Thanks.

  2. Հակոբ Գեւորգյան Says:

    Hi Maestro,

    The purpose of this post is to allow my friend, poet Sona Arshunetsi, to be able to publish her letter to Azg, which was published in the letters section, however it was published partially. In this letter to Azg, Sona Arshunetsi tells her opinion about Armenian Apostolic Church representative of Turkey, the patriarch Mesrop Mutafian.

    Patriarch Mesrop Mutafian is well known for his pro-turkish acts. The latest one of which is when patriarch Mesrop Mutafian had denied and unsupported the statements of the All-Armenian Catholicos Garegin II, where the All-Armenian Catholicos stated that Turkey is responsible for the Genocide against Armenians.

    In this letter Sona Arshunetsi tells us more facts where Mesrop Mutafian acted against the Armenians and supported Turkey. And because I agree with Sona Arshunetsi, thus I posted the letter in my website.

  3. gaytzag palandjian Says:

    ARGELI HAKOB,
    HAYEREN DAREROV GREL CH’GIDEM, SAGAYN VERJERES LATIN DAREROV BAVAGAN TGHTAGCUTYUN GA …OUREMN SHAD HEDAKRKIR GDA DZER GAYK-EJ yev cangutyun ounem yete hnarawr e ayd dzez yev yete canganak im gayk-ej es gartacek yev zedeghek dzer gayk=ej i vra…
    isk yete voch mi yerg doghov indz imacrek dzer woroshman masin. i mi ji ayloc im grutyunner sourj 4 dari armeniadiaspora.COM CONF. NEWS I VRA ER -VERCVEL E BAYC DA GAROGH EK GDNEL armeniandiaspora.com I VRA OFFICIAL CONFERENCE NEWS I VRA. DER BIDI GREM DEZ YERP ZHAMANAG OUNENAM GARDALOU AVELI KHORE DZER GAYK-EJ IC.MNAM HARGANOK YEV HAMAHAIGAGANI SIRO,DZERD GAYTZAG PALANDJIAN

  4. gaytzag palandjian Says:

    NOR GRECI ARTEN …

  5. gaytzag palandjian Says:

    http://WWW.ARMENIDAD-WORLDWIDE.ORG

  6. gaytzag palandjian Says:

    INCHU E ANDADAR GRGNOUM?

  7. Ռոբերտ Says:

    Բարեւ Ձեզ հարգելի Հակոբ Գեւորգյան, իմ հետ պատահած մի դեպքի մասին ուզում եմ խորհրդակցել Ձեր հետ: Որպեսզի կրկնողություն չլինի, Էջմիածնի դիվանատուն իմ հասցեագրած նամակից, ամեն ինչ կհասկանաք՝
    ———————————————————–
    Սա առաջին նամակն է եվ ուղարկված է ապրիլի 19-ին՝
    ———————————————————–
    Date: Sat, 19 Apr 2008 19:09:28 -0700 (PDT)
    From: Robert M
    Subject: Կոլումբուսի հայ համայնք
    To: divanatun@etchmiadzin.am

    Հարգելի հոգեվոր հայրեր, ձեզ է դիմում մի 71 տարեկան մի հայ պանդուխտ, որը եկրաշարժի ժամանակ կորցրել է իր 17 տարեկան որդուն, կնոջը եվ տուն–տեղ:
    Հայրս զոհվել է Հայրենական պատերազմում, 1942 թվականին: Ես կադրային զինվորական եմ եղել եվ բնական է որ, կուսակցության անդամ եմ եղել (կուսակցությունից հեռացվել եմ 1990 թվականին իմ տված դիմումի համաձայն, հայտարարելով, որ չեմ ուզում Գորբաչովի հետ մնալ միեվնույն կուսակցության մեջ) , բայց դա ինձ չի խանգարել, լինելով ավագ սպա, 1975 թվականին, մեր հանրապետական զինկոմիսարիատում, մարքսիզմ – լենինիզմի դասընթացի ժամանակ (որի թեման էր «Կրոնի հետադիմական դերը ազգերի պատմության մեջ») հայտարարել, որ ես չգիտեմ ին՞չ դեր է կատարել կրոնը ուրիշ ազգերի պատմության մեջ , բայց հայ ժողովրդի պատմության մեջ, Հայ կրոնը եվ Հայ Եկեղեցին կատարել է միայն ու միայն դրական դեր եվ այդ դրական դերի շնորհիվ, մինչեվ հիմա ՍՍՀՄ-ի մեջ գոյություն ունեն Հայկական Հանրապետությունը եվ Հայաստանի Զինվորական Կոմիսարիատը:
    Այս պատմությունը գրել եմ, որպեսզի ձեզ պարզ լինի իմ վերաբերմունքը Հայոց եկեղեցու նկատմամբ:
    Դուրս գալով թոշակի 1987 թվականին, ընտանիքով վերադարձանք մեր հարազատ Գյումրի, որտեղ Վարդբաղ թաղամասի 9 հարկանի շենքերից մեկում ստացանք բնակարան: Երկրաշարժի ժամանակ կորցրեցի 17 տարեկան որդուս, կնոջս եվ տուն-տեղ: 1992-ի ամռանը, լեվոնյան ցրտից, մթից եվ այլ նեգատիվ երեվույթներից, 10 տարեկան որդուս հետ փախանք, եկանք ԱՄՆ:
    Հիմա ապրում ենք ԱՄՆ-ի Օհայո նահանգի կենտրոն, Կոլումբուս քաղաքում, որտեղ փոքր հայկական համայնք կա: Մի ամերիկյան եկեղեցում, ամիսը մեկ անգամ հայկական համայնքը հավաքվում է պատարագի ծիսակատարության: Ամեն ինչ լավ էր, մինչեվ Լեվոնի «երկրորդ գալուստը»:
    Ես իմ նախաձեռնությամբ հայաստանյան իրադարձությունների մասին հոդվածներ եվ YouTube-ի տեսաժապավեններ էի ուղարկում համայնքի ժողովրդին եվ հանկարց մեկը, հայ անուն ազգանունով, ինձ նամակ ուղարկեց, հետեվյալ բովանդակությամբ՝
    Hey Robert why are u sendin me this e-mails about Levon Ter_Petrosyan?
    Ապրիլի 6-ին մենք պատարագ ունեինք: Ճաշկերույթից հետո, ամենավերջում, կրոնավորը դիմեց մեզ, թե ով ինչ հարցեր ունի: Ես հարցրեցի ժողովրդին, որ եթե որեվէ մեկը չի՛ ուզում իմանալ, թե ինչ է կատարվում Հայաստանում, ես այլեվս չեմ անհանգստացնի:
    Կրոնավորը բացատրեց, որ e-mail հասցեները եկեղեցու սեփականությունն են եվ ոչ ոք , բացի իրենից, իրավունք չունի այն օգտագործելու:
    Ես կուլ տվեցի այդ նախատինքը, բայց եվ այնպես տվեցի իմ երկրորդ հարցը:
    Իմ հարցը հետեվյալն էր՝
    Մարտի 1-2 իրադարձություններից հետո, մարտի 2-ին (Կոլումբուսում ժամանակը 9 ժամ հետ է Հայաստանի ժամանակից, այսինքն արդեն դեպքերը կատարվել էին) եվ այսօր՝ ապրիլի 6-ին կատարվել է պատարագի ծիսակատարություններ եվ ոչ ոք այդ իրադարձությունների մասին չխոսեց, ոչ մարտի 2-ին եվ ոչ էլ այսօր, ապրիլի 6-ին, միթե՞ դա ոչ ոքի չի հետաքրքրում:
    Կրոնավորը պատասխանեց, որ ինքը ոչ լտպ-ի, ոչ էլ Ս.Սարգսյանի կողմն է եվ եկեղեցու գործը չի, թե ինչով կվերջանա այդ ամեն ինչը եվ ով կհաղթի: Ինչպես ռուսներն են ասում՝
    Моя хата с краю!
    Իհարկե ես այդ կրոնավորի դեմքը այսուհետեվ այլեվս չեմ տեսնելու:
    Հարգելի հոգեվոր հայրեր, գիտեմ, որ Դուք գերզբաղված եք, բայց շատ եմ խնդրում մի քանի խոսքով հայտնեք Ձեր կարծիքը այստեղ շարադրվածի մասին:, արդյոք իրավունք ունի՞ այսօր այդ կրոնավորը (Father Tateos Abdalian) մնալ որպես հոգեվոր առաջնորդ, թեկուզ թվով փոքր, հայ համայնքի:
    Խորին հարգանքներով՝ Ռոբերտ Լեվոնի Մդիվանյան:
    ————————————————————
    Մեկ ամիս սպասելուց հետո, նամակս կրկնեցի, կարմիր տառերով գրված հետեվյալ նախաբանով՝
    ————————————————————
    Ինչպես հասկացա ձեր երկարատեվ լռությունից, ձեր համար նույնպես միեվնույն է, ճիվաղ Լեվո՞նը կհաղթի, Սորոսի եվ թուրք-ալիեվյան փողերի օգնությամբ, թե՞ Հայաստանը կհաղթի:
    ԱՍՏՎԱԾ ՁԵՐ ՀԵՏ:
    ————————————————————
    Արդեն մեկ ամիս եվ 10 օր է անցել: Պատասխան չկա: Ի՞նչ կարելի է անել:
    Հարգանքներով Ռոբերտ Մդիվանյան:

  8. Վազգէն Բէկեարեան Says:

    Ես կը կարծեմ դուկ Մեսրոպ Պադրիարքին չէկ ճանաչում երբէկ:

Leave a Comment

Please note: Comment moderation is enabled and may delay your comment. There is no need to resubmit your comment.