Hakob GEVORGIAN

Անձնական, ժողովրդավարական հիմունքների վրա հիմնադրված ժամանակագրային կայք էջ, որի կարդացողները կամ կողմ են, կամ էլ գլուխ չեն հանում, թե ինչի՞ մասին է խոսքը. եղեք երջանիկ, բարի եւ մարդկային, քանզի սարը սարին չի հանդիպում, իսկ մարդը մարդուն մեկ օր կհանդիպի։

Օրվա հուշեր

Գրառման հեղինակ՝ Հակոբ Գեւորգյանը գրել է Նոյեմբեր 26ին 2006թ. ժամը 16:31ին, եւ տեղադրել զիմբաբվե, մարիմբա, սանթա մոնիքա, գեթի, օր, աֆրիկա, նկար, ա.մ.ն., հուշեր բաժնում | Հաղրոդագրություն չկա

[1] Masanga Այսօր առավոտյան գնացել էինք Սանթա Մոնիքա քազաքում գտնվող Գյուղացիների Շուկան, որտեղ ել նվագում էր մի հիանալի երաժշտական խումբ՝ [2] Masanga Marimba Ensemble անվամբ։ Խմբավարը՝ Ռիք Ալվիսոն, մի հիանալի մարդ նվագումր էր Զիմբաբվեական երաժշտություն, որի ուրախ հնչյունները միանգամից բացում էին մարդու սիրտը, իսկ մարմինը սկսում էր շարժվել ուրախությունից։ Մի խոսքով, շատ ուրախացանք, մարդիկ ուրախությունից ժպտում էին եւ պարզապես բարեկամային մթնոլորտ էր առաջանում։ Մեկ գավաթ տաք կակաո ըմպելուց հետո որոշեցինք շարժվել առաջ։

[3] Click on the image to see larger preview of the work in Getty.edu (the Getty Museum)

Ճանապարհին մտանք [4] Getty թանգարանն ուր մի հետաքրքրի գործ տեսա։ Որտեղ առջեւում պատկերավորված է Հովսեփը, Մարիամն ու մանուկ Հիսուսը նստած վիճակում, առջեւում կանգնած է մի հրեշտակ, ներքեւում ընկած է կիսված մի նուռ, իսկ նկարի աջ կողմում հենց նույն մարդիկ եւ Հիսուսը նստած էշի վրա նայում են դեպի վերոհիշյալներին։ Գործի հեղինակն է իտալացի [5] Ֆրա Բարտոլոմեոն (1472–1517): Ինձ մոտ հետաքրքրություն առաջացրեց այն, թե ինչու են այս մարդկանց պատկերավորել երկու անգամ, եւ թե ինչու՞ է մանուկ Հիսուսի դեմքը նկարված կողքից, որտեղ էլ երեւում է նրա միայն մեկ աչքը։

Վերջապես օրը դրսում ավարտեցինք իտալական ռեստորանում, որտեղի կերած պիցայից ծեծված ստամոքսըս խնդրում է ինձ ավարտել այս գրառում ու մի լավ հանգստի անցնել։ Լավ օր էր, սպասում եմ առավել լավ օրերի։

[6] del.icio.us [7] Digg [8] Facebook [9] Technorati [10] Ask


Գրված է՝ Hakob GEVORGIAN: http://gevorgian.com/hakob կայքում

Գտնվում է՝ http://gevorgian.com/hakob/archives/2006/11/26/16/31/12/ էջում

Այս էջում գրված հղումներն են՝
[1] Image - http://www.masanga.com/cd.php
[2] Masanga Marimba Ensemble - http://www.masanga.com/
[3] Image - http://www.getty.edu/art/gettyguide/artObjectDetails?artobj=109413&handle=li
[4] Getty թանգարան - http://www.getty.edu/
[5] Ֆրա Բարտոլոմեոն (1472–1517) - http://www.getty.edu/art/gettyguide/artMakerDetails?maker=775
[6] Image - http://del.icio.us/post?url=http%3A%2F%2Fgevorgian.com%2Fhakob%2Farchives%2F2006
%2F11%2F26%2F16%2F31%2F12%2F&title=%D5%95%D6%80%D5%BE%D5%A1+%D5%B0%D5%B8%D6%82%D5%B7%D5%A5%D6%80
[7] Image - http://digg.com/submit?phase=2&url=http%3A%2F%2Fgevorgian.com%2Fhakob%2Farch
ives%2F2006%2F11%2F26%2F16%2F31%2F12%2F&title=%D5%95%D6%80%D5%BE%D5%A1+%D5%B0%D5%B8%D6%82%D5%B7%D5%A5%D6%80
[8] Image - http://www.facebook.com/share.php?u=http%3A%2F%2Fgevorgian.com%2Fhakob%2Farchive
s%2F2006%2F11%2F26%2F16%2F31%2F12%2F
[9] Image - http://technorati.com/faves?add=http%3A%2F%2Fgevorgian.com%2Fhakob%2Farchives%2F
2006%2F11%2F26%2F16%2F31%2F12%2F
[10] Image - http://mystuff.ask.com/mysearch/QuickWebSave?v=1.2&t=webpages&title=%D5%95%D6%80
%D5%BE%D5%A1+%D5%B0%D5%B8%D6%82%D5%B7%D5%A5%D6%80%21&url=http%3A%2F%2Fgevorgian.com%2Fhakob%2Farchives%2F2006%2F11%2F26%2F16%2F31%2F12%2F

Տպելու համար սեղմեք այս հղումը։