Blog Gallery Projects Contact

Երեքշաբթի, Հունիս 26, 2007

տխուր ծառը

Գրված է քանդակագործություն, զգացմունքներ, ծառ, հուշեր ենթաբաժիններում — Հակոբ Գեւորգյան @ 7:50 pm Տպել

Ժամանակներ առաջ, մոտավորապես կես տարի, աշխատում էի մի փայտի քանդակի վրա, որի հետ ունեցած զգացմունքներս առ այսօր դեռ գաղափարախոսությանս հիմքն են հանդիսանում։

Գեղեցիկ էր, երբ նկատվեց։ Կտրվեց, հեռացվեց անտառից։ Բաժանվեց մասերի՝ մանրացվեց։ Վաճառվեց մարդկանց, եւ տրվեց ինձ, որպեսզի ես նրան զարդարեմ։ Զարդարանքի պահին խոսքերս դարձան զենքեր՝ դուր–դանակներ, ուժով լցված մուրճեր… Հնազանդ էր, երբեք չմերժեց։ Ինձ տվեց այն, ինչ–որ ուզում էի ես։ Հիմա, երբ էլ ինձ մոտ չէ, հեռու անտառից ու կտրված ամենքից, անհայտ վիճակում ապրում է մի տեղ՝ անհայտ իր քոքից։ Անհայտ է վիճակը նաեւ իմ՝ քանդակողիս. ո՞վ էր տերն այս ամենի. անտառը՞, ծառը՞, կացինը՞, փողը՞ թե՞ ես։ Անհայտի տերեր ենք մենք, խեղկատակ վիճակից փախստականի պես…

del.icio.us Digg Facebook Technorati Ask



Go To Project Gutenberg

Get Firefox!



HAY.am - Armenian Portal