Blog Gallery Projects Contact

Կիրակի, Սեպտեմբեր 30, 2007

No Food, No Drinks

Գրված է օրենք, երկխոսություն, կոֆե, բանկ, սթարբաքս, սփյուռք ենթաբաժիններում — Հակոբ Գեւորգյան @ 10:14 am Տպել

Անցած օրը գնացել էի Վաշինգթոն Մութուալ բանկ, ֆինանսական գործարք կատարելու նպատակով։ Ներս մտնելուց առաջ հիշեցի բանկի պահակին, որն ազգությամբ կարծես թե Մեքսիկացի է, եւ չգիտես ինչու, արդեն մի քանի անգամ նկատելիորեն մի տեսակ թարս է նայում ինձ։ Երբեւէ չեմ հարցրել նրան, թե ինչու է այդպես նայում ինձ, եւ այս անգամ որոշեցի կոնֆլիկտ ստեղծելով պարզել այդ անորոշ վիճակը։

Հիշեցի, որ բանկի ներսում գրված էր մի գրություն, որում ասվում էր “No Food, No Drink”, այսինքն, ուտելիքի եւ խմիչքների մուտքը դեպի բանկ արգելվում են։

Ձեռքս առա Սթարբակս քաֆեն և շարժվեցի բանկի ուղղությամբ, ակնկալելով բանկի պահակի եւ ինձ հետ տեղի ունենալիք բանավեճը։

– Կներեք, կասեր պահակը, չեք տեսնում այս գրվածքը, որում ասվում է “No Food No DRINK”?

– Ի՞նչ գրվածք։ Օ՜ ա՞յս գրվծքը։ Դե ընդհանրապես Քալիֆորնիաում գոյություն ունի պատգամներում գրված տառերի չափսի օրենք, և կարծես թե այս գրությունը չի համապտասխանում այդ օրենքին։

– Չգիտեմ դա, բայց այս պահին ես եմ օրենքը, և ասում եմ ձեզ, որ ուտելիքի եւ հատկապես խմիչքի մուտքն այս բանկում արգելված է։

– Հասկանալի է ձեր զայրությը, բայց սա խմիչք չէ, սա քաֆե է։

– Քաֆե է, թե խմիչք, միևնույն է, դուք այն խմու՛մ եք, չէ՞։

– Չէ…

– Ինչպե՞ս չէ։ Զայրութով կպատասխաներ նա։

– Ես այն չեմ խմում, այլ կուլ եմ տալիս…

Այպիսի բանավեճ պատկերացնելով մտա ներս, ու զգացի, որ ինչ–որ մի բան տեղում չէ։ Գրությունը տեղում էր, իսկ նրա պաշտպանը՝ Մեքսիկացի Պահակը, չկար։

del.icio.us Digg Facebook Technorati Ask

3 քննարկումներ »

  1. Ափսոս… հետաքրքիր կլիներ հասկանալ նրա անբարեհաճության պատճառը։ Ես ինքս Սալինաս Հայ Սքուլում ահագին վեճերի մեջ եմ ընկել մեքսիկների հետ, և այդպես էլ չհասկացա ինչով են հայերը նրանց խանգարում։

    Հեղինակ Observer — Կիրակի, Սեպտեմբեր 30, 2007 @ 11:55 pm

  2. Armenian-Mexican gang rivalry is part of the source of their dislike, I think.

    By the way, Hakob, that story was hilarious. It ended too quickly, though. If its a true story, I hope the guy is there next time.

    Հեղինակ Armen Filadelfiatsi — Երեքշաբթի, Հոկտեմբեր 9, 2007 @ 6:52 pm

  3. oh you! :))

    Հեղինակ alien — Շաբաթ, Հոկտեմբեր 27, 2007 @ 9:28 am

Այս գրառման քննարկումների RSS աղբյուրը։ Կողմնակից URI

Թողեք ձեր հաղորդագրությունը



Go To Project Gutenberg

Get Firefox!



HAY.am - Armenian Portal