Hakob GEVORGIAN

Անձնական, ժողովրդավարական հիմունքների վրա հիմնադրված ժամանակագրային կայք էջ, որի կարդացողները կամ կողմ են, կամ էլ գլուխ չեն հանում, թե ինչի՞ մասին է խոսքը. եղեք երջանիկ, բարի եւ մարդկային, քանզի սարը սարին չի հանդիպում, իսկ մարդը մարդուն մեկ օր կհանդիպի։

Գրպանի Էլեկտրոկայանը՝ Ինը Վոլտային

Գրառման հեղինակ՝ Հակոբ Գեւորգյանը գրել է Նոյեմբեր 10ին 2007թ. ժամը 21:54ին, եւ տեղադրել մութ տարիներ, ջերմություն, քոռ լիդեռ, հուշեր, էլէմենտ, լտպ, կռոնա, արձակ բաժնում | 11 Comments

Մութ էր…
Սենյակումս փակված,
Պառկել ու լսում էի Բախի պաղատանքն Աստծուն։

Մութ էր,
Ու հիշեցի օրերս հին,
Երբ հայրս մոմի լույսի տակ,
Սաղմոս էր երգում Աստվածաշնչային։

Ու այդ մթության մեջ,
Հիշում եմ, ծնվում էին գյուտեր,
Գյուտարարներ էին շինվում՝ տեղի՜ն, անտեղի՜ն։

Շինվում էին մարդիկ.
Շինու՛մ էին մարդկանց՝
Անգիտակցությունից ծլած բարակ ճյուղերին,
Խելագարված ծնողների գրկերում մութ։

Հիշում եմ անակնկալ գոռոցն իմ,
Ինը վոլտանի մարտկոցից բխած,
Անգիտական փորձարկման պահին։

Հիշում եմ, ու զարմանքով խորհում,
Ինչու՞ եմ սսկվել մինչեւ օրն արդի,
Ինչու՞ չեմ ասել Ապրե՛ս,
Պարոն Լիդեռ՝ Քո՛ռ։

Ձեր շնորհիվ եմ հիշում անցյալը իմ մութ,
Մութ, բայց ջերմագին,
Մարտկոցից բխած ինը վոլտային։

Նոյեմբեր 10, 2007
Հակոբ Գեւորգյան
Լոս Անջելես, Քալիֆորնիա

[1] del.icio.us [2] Digg [3] Facebook [4] Technorati [5] Ask


Գրված է՝ Hakob GEVORGIAN: http://gevorgian.com/hakob կայքում

Գտնվում է՝ http://gevorgian.com/hakob/archives/2007/11/10/21/54/58/ էջում

Այս էջում գրված հղումներն են՝
[1] Image - http://del.icio.us/post?url=http%3A%2F%2Fgevorgian.com%2Fhakob%2Farchives%2F2007
%2F11%2F10%2F21%2F54%2F58%2F&title=%D4%B3%D6%80%D5%BA%D5%A1%D5%B6%D5%AB+%D4%B7%D5%AC%D5%A5%D5%AF%D5%BF%D6%80%D5%B8%D5%AF%D5%A1%D5%B5%D5%A1%D5%B6%D5%A8%D5%9D+%D4%BB%D5%B6%D5%A8+%D5%8E%D5%B8%D5%AC%D5%BF%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6
[2] Image - http://digg.com/submit?phase=2&url=http%3A%2F%2Fgevorgian.com%2Fhakob%2Farch
ives%2F2007%2F11%2F10%2F21%2F54%2F58%2F&title=%D4%B3%D6%80%D5%BA%D5%A1%D5%B6%D5%AB+%D4%B7%D5%AC%D5%A5%D5%AF%D5%BF%D6%80%D5%B8%D5%AF%D5%A1%D5%B5%D5%A1%D5%B6%D5%A8%D5%9D+%D4%BB%D5%B6%D5%A8+%D5%8E%D5%B8%D5%AC%D5%BF%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6
[3] Image - http://www.facebook.com/share.php?u=http%3A%2F%2Fgevorgian.com%2Fhakob%2Farchive
s%2F2007%2F11%2F10%2F21%2F54%2F58%2F
[4] Image - http://technorati.com/faves?add=http%3A%2F%2Fgevorgian.com%2Fhakob%2Farchives%2F
2007%2F11%2F10%2F21%2F54%2F58%2F
[5] Image - http://mystuff.ask.com/mysearch/QuickWebSave?v=1.2&t=webpages&title=%D4%B3%D6%80
%D5%BA%D5%A1%D5%B6%D5%AB+%D4%B7%D5%AC%D5%A5%D5%AF%D5%BF%D6%80%D5%B8%D5%AF%D5%A1%D5%B5%D5%A1%D5%B6%D5%A8%D5%9D+%D4%BB%D5%B6%D5%A8+%D5%8E%D5%B8%D5%AC%D5%BF%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6%21&url=http%3A%2F%2Fgevorgian.com%2Fhakob%2Farchives%2F2007%2F11%2F10%2F21%2F54%2F58%2F

Տպելու համար սեղմեք այս հղումը։