Jan 27





Տեր Աստված, այս ինչ փորձանքի մեջ ընկանք մենք: Երբեմն հարցնում եմ խղճիս մեջ ապրող Աստծուն եւ հասկանում, որ գոնե ես կյանքիս նայում եմ բեմի վերեւից, խմբավարի դեմ դիմաց, առանց ջութակի կամ շեփորի, այլ պարզապես` երգեհոնի սրինգին նստած: Նայում եմ մարդկանց շարքերին՝ կարգավորված. կեսն արդեն քնա՜ծ, մնացածն էլ ձանձրույթից հարբած մի կողմ քաշված ու նեղված վիճակում սպասում են ավարտին՝ կյանքի սիմֆոնիաի՝ ռեքվիեմ մարդկային տականքի։

Հունվար 27, 2008
Հակոբ Գեւորգյան

Jan 18





–ինը, ինսուն ինը,–ասաց դրամապահն ու լայն ժպտալով նայեց դեմքիս, կարծես թե վաղեմի ծանոթներ, որոնք բախտի բերմամբ հայտնվելով օտարության մեջ վերջապես գտել էին իրար։
–խնդրեմ–ասելով գրպանիցս հանեցի քսան դոլար եւ հանձնեցի իրեն։
–Ի՞նչ տեսակի մանրուք եք ուզում,–հարցն ուղելով արդեն տխրած դեմքով շարունակեց,–թաքանոց, թե՞ հինգ դոլարանոց։
–Տաս դոլարանոց,–ասացի ես։

Զարմացած դեմքով մի պահ նայեց ինձ եւ դրամարկղից հանելով գումարի ավելցուկը վերադարձրեց մի փոքր թղտի կտորի հետ, որի վրայի հաշվարկն այնքան էլ բարդ մաթեմատիկական լուծում չէր, սակայն չգիտես ինչու, մեկի աչքին կթվար թե այդ տպող սարքը հորինված է լուծելու կոսինուսային խնդիրներ եւ տանգեսային դիֆեռներ… Read the rest of this entry »

Jan 13





նուռ

Jan 1





–Ու՞ր

–Ծխելու,–ասեցի եւ շարժվեցի դեպի դուրս, շարունակելով զգուշացրի–Էս ինչ ցուրտա, շոր հագիր չմրսես…

–Հա, սպասի ժակետս վերցնեմ գամ։

–Ապեր, բա էն օրն ինչի չեկար թղտերիդ ետեւից, ամեն ինչ տպել էի, պատրաստել…

–Հակ ջան կներես, չստացվեց, էդ օրն ինչ փորձանք ասես որ չեկավ գլխիս…

–Ի՞նչ էր եղել որ։

–Դե եսիմ, գործերով էլի… Բիլերը լցվել են գլխիս… էս Մերսեդեսի վարձն էլ չեմ կարում տամ…

–Հա՜, պարզա ապեր. դե երբ ուզես արի, թղտերը պատրաստ են, վերցրու…

–Մերսի ցավդ տանեմ…

–Հարց չկա ապեր…

Մեկել հանկարծ տան ներսից լսվեցին կանացի ճիչեր, կարծես թե ուրախ… Այդքան էլ ուշադիր չէի։

Հակո՞բ,–ներսից կանչեցին,– ուրես այ տղա, արի ներս, նոր տարին եկավ։

–Ո՞նց թե եկավ։ Ես էստեղ արդեն մի քանի րոպե կանգնած եմ, ու նոր եկող կամ գնացող չեմ տեսել։ Էդ ո՞ր կողմով ա եկել, որ չեմ տեսել…

–Լավ դե, արի ներս, շամպայն խմենք…

–Բա էդ թթվաջուրը խմելու բան ա՞,–խնդալով մտա ներս, եւ նոր տարին, արդեն ներսից, դիմավորեց ինձ։