Blog Gallery Projects Contact

Չորեքշաբթի, Փետրվար 20, 2008

Զարմանք

Գրված է ծերանոց, հարգանքի տուրք, զարմանք, աշխատանք, սուգ, լոս անջելես, թաղում, հուշեր ենթաբաժիններում — Հակոբ Գեւորգյան @ 7:49 pm Տպել

Երկուշաբթի, Փետրվար 18, 2008թ.,
Լոս Անջելես, Քալիֆորնիա, Ա.Մ.Ն.

Առաջին հանգստի ժամ. 15 րոպե կոֆեի ժամ։

– Շեֆ ջան, կըրնամ էքուց գործի չգա՞մ, հորողբորս թաղումն է,– լացակումած դեմքով գործատիրոջն է դիմում սգավորը։

– Այո,–լուրջ ու մխիթարող ձայնով շարունակում է գործատերը,–իհարեկ։ Ո՞ր հորեղբայրդ է մահացել։

– Դե էն մին ու ճար հորողբերս, օր Հալիվուդ կըմնար։

– Օ՜,–զարմացած շարունակում է հարցնել,– այն որ ծերանոցում էր ապրո՞ւմ։

– Հա շեֆ ջան, հենց էդիկ։

***

del.icio.us Digg Facebook Technorati Ask

Երեքշաբթի, Փետրվար 19, 2008

Հայկական Իրականություն

del.icio.us Digg Facebook Technorati Ask

Հինգշաբթի, Փետրվար 14, 2008

Ճաղատ հայը

Մի անգամ Պոլսում, հայության շրջանում մի լուր է տարածվում։ Ասում են, թե ով ճաղատ է, բռնում են ու կաշին տիկ անում, որով էլ հետո դհոլ են շինում ու վաճառում հարեւան երկրին՝ Ռուսա–Հայաստանին։ Լուրը հասնում է մի ճաղատ հայի ու տեղի է ունենում այն, ինչին ականատես ենք այսօր, արդեն Պոլսից շատ հեռու՝ Սփյուռքահայերի հակաձուլման տաք գաղութներում. Ճաղատը վերցնում է արծլին ու կտրում գլխի փայլուն կաշին, որից առաջ էլ նախանձաբար կրկնում,–Ո՛չ ինձ, ո՛չ էլ քեզ։

Փետրվար 14, 2008թ.
Հակոբ Գևորգյան

del.icio.us Digg Facebook Technorati Ask



Go To Project Gutenberg

Get Firefox!



HAY.am - Armenian Portal