Hakob GEVORGIAN
Անձնական, ժողովրդավարական հիմունքների վրա հիմնադրված ժամանակագրային կայք էջ, որի կարդացողները կամ կողմ են, կամ էլ գլուխ չեն հանում, թե ինչի՞ մասին է խոսքը. եղեք երջանիկ, բարի եւ մարդկային, քանզի սարը սարին չի հանդիպում, իսկ մարդը մարդուն մեկ օր կհանդիպի։
Վերածնունդ՝ Ստի
Գրառման հեղինակ՝ Հակոբ Գեւորգյանը գրել է Մարտ 8ին 2008թ. ժամը 23:48ին, եւ տեղադրել ա.մ.ն., հաղթանակ, հհշ, ազգ, ծնունդ, եդեմ, ժողովրդավարություն, ընտրություն, երկընտրանք, հայ, տեր, անդրեյ սախարով, թաղում, սուտ, հայ ազգը, չարիք, լրագրող, լևոն տեր–պետրոսյան, հայաստանի հանրապետություն, թ. է. լորենս, հայաստան, հայի քիթ, լտպ, հուշեր, խճճված կյանք, արձակ, հայր մեր, աղոթք, երկիր, մութ տարիներ, քոռ լիդեռ, կոմունիզմ, անկախություն, աստված, զգացմունքներ, ազատ որմնադրություն, ապագա, անհայտություն, օրենք, արթուր մեսշչյան բաժնում | 4 Comments
Լսում եմ Արթուր Մեսչյանի «Հաղորդություն» երաժշտությունն ու խոհում… Լսում եմ նրա պարզ բացահայտումը մի սուտ պատմության մասին, որին շատերն են դեռ հավատում։ Նա ասում է, թե ինչպես ոմանց ցուցմունքով՝ Տերը ծնվեց ախոռում, թլպատվեց ու որդեգրվեց։ Արթուրի ասածը շատ նման է իր տարեկիցների խոսքերին… հորս, ու մորս խոսքերին։ Միշտ անհայտ ու միշտ սպասողական վիճակում են մեր ծնողները։ Ո՞վ բարդեց այս փսորված ծամոնի գունդը մեր ազգի գլխին։ Ես այն գիտեմ, բայց չեմ ասի, քանզի… Քանզի, երբ լսեցի Մեսչիանին ու նրա հարցին, թե «ո՞վ է հնարել այս սուտը», հասկացա, որ սուտը հարցաքննել պետք չէ. այն արդեն բացահայտ է որպես սուտ։ Իսկ երբ սուտը բացահայտված է, ապա բողոքարկումն ու մեղանչանքը զուր են, որովհետեւ ստին կարեկցողն ինքն է դառնում զոհ ու չար գործի բաժնետեր։ Ստին պետք է հիշել որպես մղձավանջ, կամ էլ ընդհանրապես չհիշել։ Ստին պետք է նայել որպես թիթեռ չդարձած չորացած որդի ու երբեք չխառնել ներկա հավատքին ու հույսին։ Սուտը՝ որն ունի քառասուն օրվա կյանք, չի կորցնի իր վավերությունը, երբ այն հիշվի ու վերածնվի։ Իսկ այս ամենը հասկանալու համար, ցավոք, անհավատ մարդիք, պետք է ետ դառնան ու լսեն ստի քազցր լեզվին՝ հայացքը հառած ճպացաց աչքին, որպեսզի տեսնեն, թե ինչ են կորցնում այն պահից սկսած, երբ վերածնում են սուտը՝ կյանքեր ավիրած։
Հակոբ Գեւորգյան,
Մարտ 8, 2008թ.
Գրված է՝ Hakob GEVORGIAN: http://gevorgian.com/hakob կայքում
Գտնվում է՝ http://gevorgian.com/hakob/archives/2008/03/08/23/48/23/ էջում
Այս էջում գրված հղումներն են՝
[1] Image - http://del.icio.us/post?url=http%3A%2F%2Fgevorgian.com%2Fhakob%2Farchives%2F2008
%2F03%2F08%2F23%2F48%2F23%2F&title=%D5%8E%D5%A5%D6%80%D5%A1%D5%AE%D5%B6%D5%B8%D6%82%D5%B6%D5%A4%D5%9D+%D5%8D%D5%BF%D5%AB
[2] Image - http://digg.com/submit?phase=2&url=http%3A%2F%2Fgevorgian.com%2Fhakob%2Farch
ives%2F2008%2F03%2F08%2F23%2F48%2F23%2F&title=%D5%8E%D5%A5%D6%80%D5%A1%D5%AE%D5%B6%D5%B8%D6%82%D5%B6%D5%A4%D5%9D+%D5%8D%D5%BF%D5%AB
[3] Image - http://www.facebook.com/share.php?u=http%3A%2F%2Fgevorgian.com%2Fhakob%2Farchive
s%2F2008%2F03%2F08%2F23%2F48%2F23%2F
[4] Image - http://technorati.com/faves?add=http%3A%2F%2Fgevorgian.com%2Fhakob%2Farchives%2F
2008%2F03%2F08%2F23%2F48%2F23%2F
[5] Image - http://mystuff.ask.com/mysearch/QuickWebSave?v=1.2&t=webpages&title=%D5%8E%D5%A5
%D6%80%D5%A1%D5%AE%D5%B6%D5%B8%D6%82%D5%B6%D5%A4%D5%9D+%D5%8D%D5%BF%D5%AB%21&url=http%3A%2F%2Fgevorgian.com%2Fhakob%2Farchives%2F2008%2F03%2F08%2F23%2F48%2F23%2F
Տպելու համար սեղմեք այս հղումը։