Լսում եմ Արթուր Մեսչյանի «Հաղորդություն» երաժշտությունն ու խոհում… Լսում եմ նրա պարզ բացահայտումը մի սուտ պատմության մասին, որին շատերն են դեռ հավատում։ Նա ասում է, թե ինչպես ոմանց ցուցմունքով՝ Տերը ծնվեց ախոռում, թլպատվեց ու որդեգրվեց։ Արթուրի ասածը շատ նման է իր տարեկիցների խոսքերին… հորս, ու մորս խոսքերին։ Միշտ անհայտ ու միշտ սպասողական վիճակում են մեր ծնողները։ Ո՞վ բարդեց այս փսորված ծամոնի գունդը մեր ազգի գլխին։ Ես այն գիտեմ, բայց չեմ ասի, քանզի… Քանզի, երբ լսեցի Մեսչիանին ու նրա հարցին, թե «ո՞վ է հնարել այս սուտը», հասկացա, որ սուտը հարցաքննել պետք չէ. այն արդեն բացահայտ է որպես սուտ։ Իսկ երբ սուտը բացահայտված է, ապա բողոքարկումն ու մեղանչանքը զուր են, որովհետեւ ստին կարեկցողն ինքն է դառնում զոհ ու չար գործի բաժնետեր։ Ստին պետք է հիշել որպես մղձավանջ, կամ էլ ընդհանրապես չհիշել։ Ստին պետք է նայել որպես թիթեռ չդարձած չորացած որդի ու երբեք չխառնել ներկա հավատքին ու հույսին։ Սուտը՝ որն ունի քառասուն օրվա կյանք, չի կորցնի իր վավերությունը, երբ այն հիշվի ու վերածնվի։ Իսկ այս ամենը հասկանալու համար, ցավոք, անհավատ մարդիք, պետք է ետ դառնան ու լսեն ստի քազցր լեզվին՝ հայացքը հառած ճպացաց աչքին, որպեսզի տեսնեն, թե ինչ են կորցնում այն պահից սկսած, երբ վերածնում են սուտը՝ կյանքեր ավիրած։
Հակոբ Գեւորգյան,
Մարտ 8, 2008թ.



Ax du hrashali inch lav es grel.
Հեղինակ louys — Կիրակի, Մարտ 9, 2008 @ 4:00 am
Ayo! sut@ cavoq dardzele mer kyanqi anbajaneli mas@,amenureq stumen:(((,bayc Hakob jan shat anharmnar ores gtel ays tamai hamar,MARTIrti 8-in))pordzumem havatal vor indz asvox maxtanqner@ ankexc en:))))
Հեղինակ puzzle — Կիրակի, Մարտ 9, 2008 @ 10:47 pm
Գիտես որ շատ լավ գիտակցում եմ ասածներդ ու լիովին համամիտ եմ քեզ հետ, էլ ի՞նչ ես ուզում, չեմ հասկանում։
Հեղինակ Այծեմնիկ — Երկուշաբթի, Մարտ 10, 2008 @ 4:27 pm
“… Ուզում եմ ծիրանի սոկ։”
Հեղինակ Հակոբ Գեւորգյան — Երեքշաբթի, Մարտ 11, 2008 @ 10:35 pm