Blog Gallery Projects Contact

Ուրբաթ, Ապրիլ 25, 2008

Շնորհակալ ենք

Գրված է ա.մ.ն. ենթաբաժիններում — Հակոբ Գեւորգյան @ 9:45 am Տպել

Ապրիլ 22ն էր։ Առավոտյան ժամը 2ի կողմը։ Պառկած ննջում էի, փորձում էի քնել։ Եվ հանկարծ կողքի սենյակից լսեցի մի ցավոտ ձայն։ Մի պահ կարծեցի թե մղձավանջ է, սակայն երբ լսեցի այն կրկին անգամ, հասկացա որ իր իրականություն է։ Վեր թռա տեղիցս ու դուրս եկա ննջարանից։ Տեսա հորս, ծնկի եկած գետնին, ու կծկված վիճակում հազիվ շնչելուց։ Արագ մոտեցա նրան ու փորձեցի տեսնել թե ինչն է պատճառը։ Հասկացա որ մի բան այն չէ նրա ստրի հետ։ Նա գունաթափած էր ու անգիտակից վիճակում։ Տեղն ու տեղը զանգեցի շտապ օգնություն ու մոլոյալի պես ասեցի,–Հայրս մահանում է։
Էլ չեմ հիշում որքան ժամ էր անցել երբ մեզ հասավ շտապ օգնությունը։ Վիճակն իրոք բարդ էր, ու հորս տարանք հիվանդանոց։ Այսօր արդեն հայրս ողջ եւ առողջ վերադարձել է տուն։ Եվ իմ այս գրությամբ ուզում եմ շոնրհակալություն հայտնել բոլոր նրանց ովքեր մեզ հետ էին այդ օրերին եւ ովքեր փրկեցին հորս։ Հատկապես, շնորհակալ եմ բժիշկներ Բորիս Լորետայից եւ Քելի Յեփրեմյանից, այս երկու հրաշալի բժշկներից, ովքեր ջանք չխնայեցին հորս օգնելու համար։ Շնորհակալ եմ ձեզ։
Այդ օրերին ունեցած ապրումներս փորձեցի հիշել եւ գրել պոեմի ձեւով։ Այս պոեմը նվիրում եմ մարդկությանը, որն իրոք բարի է, կարեկցող եւ անշահախնդիր։ Փառք ձեզ։

Մահն էր եկել սեւ գիշերին,
Քունս առել, ինձ էր տանջում,
Տանելով խուլ ու մութ ճամփեքով,
Համր էի դարձել նրա գրկում։

Լեզուս կորցրած բլբլացող,
Ախ էր գոչում հոգուցս դուրս,
Մարդկանց կողքին ինձ շատ ծանոթ,
Ինձ էի փնտրում կյանքի գրկում։

Չանցած անհայտ քանի վարկյան,
Մեկն ինձ հասավ թռվռալով,
Հարցրեց, թե ի՞նչ է, ինչով օգնեմ,
Հույսն էր ցատկում նրա սրտում։

Ա՜խ, ասացի, ա՜խ մեռնում եմ,
Ու չեմ հիշում քանի անգամ,
Բայց երբ հիմա այս կյանքում եմ,
Մահվան համար էլ ժամ չկա։

del.icio.us Digg Facebook Technorati Ask

Չորեքշաբթի, Ապրիլ 16, 2008

Ուխոդ

Գրված է պատիվ, հարգանք, ծեծ, կռիվ, խուժան, ուխոդ ենթաբաժիններում — Հակոբ Գեւորգյան @ 6:19 pm Տպել

Երկու խուժանների միջեւ կռվի ժամանակ մեկը մյուսին հարվածում ու սկսում է փախչել։ Տեսնողները հարցնում են, թե ինչու՞ է փախչում։ Խուժանը պատասխանում է,––Արա ես ոչ թե փախչում եմ, այլ ուխոդ եմ անում (уход [ուխոդ], ռուսերեն նշանակում է փախնել։)

del.icio.us Digg Facebook Technorati Ask



Go To Project Gutenberg

Get Firefox!



HAY.am - Armenian Portal