Այսօր, մի քանի ժամ առաջ, զրուցում էի Ռուսաստանում ապրող ընկերոջս՝ Բորիս Տոբոտրասի հետ, որն իր ընկերների հետ մեկնել էր Հայաստան, որպեսզի զբաղվեր մարզա–մակույքի սպորտով, եւ վերջերս էր վերադարձել այնտեղից։
Նա պատմեց ինձ Հայաստանում անցկացրած հետաքրքրի ժամանցից, նոր ծանոթություններից, եւ նաեւ ցույց տվեց մի տեսաֆիլմ, որտեղ «Դե Դե Տե» ռուսական ռոք երաժշտության ներքո, իր մտերիմ ընկեր Ալեքսանդր Վիկուլինը ցուցադրում է ճոխ լուսանկարների մի շարան՝ վերցված Հայաստանի պատմական տարբեր վայրերում։
Տեսաֆիլմը դիտելու համար պետք է բեռնել այս ֆայլը (http://vikulin.ru/20080501_dzoraget/armenia_slideshow.zip 15մ.բ.), իսկ տեսաֆիլմում լսվող երաժշտության բառերը հասկանալու համար պետք է իմանալ Ռուսերեն լեզուն։
Շաբաթ, Մայիս 17, 2008
Դեռ ասելիք չկա »
Դեռ ոչ ոք չի խոսել սրա մասին. պահո՜
Այս գրառման վերաբերյալ կատարված խոսակցության RSS աղբյուրը։ Կողմնակից URI


