Իսլամն է լույսը,- ըստ Ֆիշեր-Փրայզի

Երեկ, գործնական նպատակներով կայացած հանդիպման ավարտին, հանկարծ տեղի ունեցավ մի հետաքրքիր զրույց եւ հետազոտություն, որի մասին, կամ մոտավորապես այդպիսիների շուրջ, վերջերս տեղի են ունենում դեպքեր՝ սարսափազդու եւ տհաճ, համայն աշխարհում։

* * *

Հանդիպումն ավարտվել էր ու արդեն ժամանակն էր դուրս գալ իրենց գրասենյակից, երբ հանկարծ լսեցի մի հեվացող ձայնով մարդու, որին գործնական խոսակցության ժամանակ այդպիսին չէի լսել։

– Հակոբ, վարկիան մը կեցիր, քեզի բան մը պիտի ցըցըցնեմ,-հեվացող ձայնով դիմեց ինձ Ալիսն ու շտապ բացելով գրապահարաններից մեկի դուռը, ցելաֆոնե տոպրակը դուրս բերելով շարունակեց խոսքը, արդեն զզվանքվ նայելով տոպրակին,-վարկիան մը կեցիր։
– Սա ի՞նչ է,-զարմացած եւ հետքրքրված դիմեցի իրեն հայացքս դեպի տոպրակը։
– Սա բանմըն է, որ պիդ ցըցըցնեմ քեզի, որով այս տեսակ բաներ չգնիս։
– Է՞հ,-հանկարծ լսելով մանկիկի ձայնը հասկացա, որ ներսում մանկական մի խաղալիք է, որը շարժելուն պես սկսում է խնդալ եւ խոսել։
– Հիմա նայիր, նայիր թե ինչ կըլլա,-հեգնանքով եւ հալածանքի միտումով Ալիսը դուրս բերելով խաղալիքը սկսեց տակն ու վրա անել այն, որպեսզի սկսի խնդալ եւ խոսել։

Ինձ մեկ պահ թվաց թե այդ խաղալիքն անվորակ է, ու այս ամբողջ ներկայացման պատճառն այն է, որպեսզի խորհուրդ տրվի նոր գնողներին չգնել այն, սակայն դա բոլորովին էլ այդպես չէր։
Մանուկը՝ խաղալիք, ամեն մի շարժումից եւ հարվածից հետո սկսում էր խնդալ եւ վերջում անգլերեն արտասանում էր՝ Իսլամն է լույսը։
Ալիսի համար այդ երեւույթն անչափ տհաճ էր, քանզի խաղալիքի բացահայտումից հետո նա խոստովանեց, թե որքան է ատում մուսուլմաններին, քանզի ինչպես իրեն էին հայտնել Կաթոլիկ եկեղեցում, այդ խաղալիքը պատրաստված է մուսուլմանների կողմից, որպեսզի ատելություն սերմանի քրիստոնեաների հանդեպ։
Միգուցե Ալիսի տվայտանքը տեղին էր, քանզի իստ իս նա այդքան էլ տեղյակ չէ աշխարհի իրական անց ու դարձին. ԱՄՆում բնակվող շատ հայեր են այդպիսին՝ անտեղյակ թե ինչ է գալիս ու գնում մարդկանց վրայով, ինչ ահ ու սարսափ, ու թե ում կողմից, եւ ինչու…
Թեեւ ինձ համար այսպիսի դեպքերն այլեւս նորություն չէն։ Շատ պարզ մի պատճառով. Բնականություն է բացակայում այդպիսի դեպքերում, այն ուղղակիորեն ճչում է իր կեղծությամբ, այն սադրանք է՝ սաբոտաժ։
Լուսաբանելու համար թե ինչու է այն այդպիսին՝ անբնական, կարելի է զրուցել շարունակ եւ շարունակ… Զրուցենք հենց կենդանական աշխարհից. Զրուցենք գայլերից, թե ինչպես են իրենք սահմանում իրենց տարածքները՝ միզելով եւ աղտոտելով իրենց շրջապատը, եւ հաստատվում այդտեղ, որին հաջորդող տարածքում ապրում են այլ գայլեր, կրկին իրենց միզով եւ կեղտով սահմանված տարածքներում։
Այս բնազդը բնականության մեջ գործում է պարտադիր ու պատշաճորեն։ Մի բան է մտնել ուրշի տարածք, այլ բան է այդ տարածքում հաստատվել. Դա դժվար է՝ բնության մեջ, բայց արի ու տես մարդկանց խմբերում այսպիսի օրենքներն այլ կերպ են գործածվում։ Հարկավոր է գեթ մեկ առիթ, լինի դա կեղտոտ կամ էլ բարի, եւ երբ այն տեղ բռնի մարդկանց տարանջատ խմբերում, տեղի կունենա այն ինչ չկա բնության մեջ։ Կլինի նախանձ, հալածանք, ծեծ ու ջարդ…կոտորածներ անգութ. եւ այս ամենը լոկ մեկ սադրանքով՝ երրորդի կողմից, հակառակ կողմերից մեկի տարածքում կեղծիք սփռելով…հետո թող կողմերը լուծեն այն խնդիրը, որը բերվեց ու բարդվեց այդ երրորդի կողմից։

Իդեպ, ավարտին ասեմ, որ այդ մանկական խաղալիքը պատրաստված է Ֆիշեր-Փրայզ եւ Մարթել ընկերություններ կողմից։ Ա՜խ Ֆիշե՛ր Ֆիշե՛ր, շախմատի երբեմնի գրոս մաստեր…երանի թե քո ազգությունը կապ չունենար այս ամենին, բայց արի ու տես, կեղտն իր գարշելի հոտը չի կորցնում։

Հակոբ Գեւրոգյան
Դեկտեմբեր 24, 2008թ
Լոս Անջելես

3 Responses

  1. maestro Says:

    I am sorry I comment in English, do not have armenian support installed yet on this computer.
    I think it was imported to US from some islamic country or some islamic organization ordered a custom made product from fisher-price.

  2. Liana Says:

    Ինչ լավ ես մեկնաբանում վարպետ Հակոբ ջան:
    Ինչու՞ Լույս Աշխարհում այս կայքէջիդ հասցեն քննարկման ժամանակ չես նշում, որ հեշտությամբ գտնենք այս էջը:
    Լավ երգեր լսեցի. շնորհակալություն:
    Եթե փայտից աշխատանքներ ունես՝ նկարները տեղադրիր, խնդրում եմ, ու զգուշացրու, որ նայեմ:
    Հարգանքներս

  3. Հակոբ Գեւորգյան Says:

    Եղավ Լիանա ջան, քույր ջան, անպայման նոր նկարներ կտեղադրեմ։

Leave a Comment

Please note: Comment moderation is enabled and may delay your comment. There is no need to resubmit your comment.