Jun 19





Վերջերս իմ բարեկամներից մեկը՝ Լիանան, ինձ տրված բարեմաղթանքների հետ մի հարց տվեց. նա ցանկություն հայտնեց տեսնել իմ աշխատանքներից. տեսլեն թե ինչ գործեր եմ անում եւ այլն…

Այսօր որոշեցի այստեղ տեղադրել մի քանի նկար, որտեղ պատկերված են մեկ կուժ եւ մեկ սափրվելու օճառաման։ Այդ կուժը ես պատրաստել եմ 2008թ Նոյեմբեր ամսին։ Այն ժամանակ դեռ նոր էի ձեռք բերել ճախարակագործության գործիքը, որի մասին շա՜տ էի երազում։

Այդ գործիքի հայտնվելու առնչությամբ էլ մի հետաքրքիր պատմություն եղավ։ Բանը նրանում է, որ (ԱՄՆի) խանութներում՝ սովորաբար փայտագործության խանութներում, փայտի ճախարակագործության սարքերը բավականին թանկ են։ Եվ մի օր, որոշեցի մտնել այդ խանութներից մեկն ու գնել իմ երազած գործիքը։ Բայց երբ լսեցի արժեքը, իսկույն տխրեցի. այն ավելին էր, քան իմ ձեռքում եղած գումարը։

Ի՞նչ արած, այդպես էլ է լինում։ Վեր կացա, եկա տուն ու մտա ինտերնետ։ Չանցած մի կես ժամ, հանկարծ ինտերնետային crageslists կոչվող կայքում գտա հե՛նց այն գործիքը, որն ուզում էի, տաս անգամ ավելի էժան գնով։ Ճիշտ է, այն մի քիչ օգտագործած էր, սակայն ամեն ինչ տեղում էր. այն չէր կարող կոտրված լինել, քանզի այսպիսի գործիքների հետ կատակ չեն անում, եթե անգամ փորձես հակառակել նրան (չափից դուրս ուժ գործադրելով սարքավորմանն ու փայտին), այն քեզ տապալի…ու, ախպերս որ դու ես, էդ գլուխը որ քո վրա է, դու շատ կտուժես։ Այդպիսով էլ ես ձեռք բերեցի գործիքն ու սկսեցի գործածել այն։ Դեռ շատ գործ կա անելու։ Երբ նորություն լինի, կրկին կհայտնեմ։ :)

Ահա եւս մի քանի նկարներ, այլ տեսանկյունից։