Dec 31





Այսօր զրուցում էի մի շատ հետաքրքիր մարդու հետ, ով ապրում է Օրեգոն նահանգում։ Նա մեծ գիտելիքների տեր մարդ է։ Գիտի Հայ ազգի մասին և ունի մի քանի գրքեր հայերի և Հայաստանի մասին, 18րդ դարի հնությամբ։ Սա էր իմ օրվա լավագույն պահը։ Հիմա գնամ ներս, նոր տարին է գալիս։ :)

Dec 31





Վերջին ժամանակաշրջանում հայերը մի տեսակ աջ ու ձախ քֆրտում են հայ առաքելական եկեղեցուն: Բանը հասել է նրան, որ չափն անցած ատրահայտություններ են արվում բոլոր ժամանակների հայ քրիստոնեաների հանդեպ:

Ինչեւէ, ես էլ իմ կարծիքը գրեցի թեմայի քննարկումների մասնակիցներից մեկին. ահա այն:

Հարգելի Հարո Մհերյան,

Իմ կարծիքը, որպես հասարակ հյուսնի, այսօրվա Հայ մարդու հայեցողության հանդեպ, այն է` Հայ Քրիստոնեական եկեղեցուն, եւ՛ թե եկեղեցականներին թերագնահատելը, առաջացել է իրենց իսկ ձախողմամբ իրենց իղձերին չհասած մարդկանց նեղված արտահայտումներից:

Իմ պատկերացմամբ, եթե չլիներ եկեղեցին` թե հայկական, թե կաթոլիկ, Բախի երաժշտություն չէր լինի. Երգեհոն չէր լինի… Պետք չէ անօգուտ համարել Քրիստոնեությունը:

Միգուցե այն Հայից խլել է մի ամբողջ գաղտնագիտություն. խլել է մի ամբողջ հազարամյակ ապրած կյանք` տիրոջ եւ տիրակալին վայել: Մեր թագավորների նստավայրերն է վերացրել, ու այսօր մենք չունենք ոչ մի փոշի նրանց վառված աճյուններից: Բայց դե արի ու տես թե ինչպես պատմությունը` ինչպես Լուսավորիչ Գրիրգորն է «փոխել», այդքան հեշտ ու հանգիստ փոխել չի լինում:

Այսօր մի նորույթ է թափառում ապրող Հայ եւ ոչ Հայ մարդկանց շրջաններում: Դա այն մահացած զինվորի գերեզմանն է, որով «փաստում» են, թե Հայաստանում եղել են գերեզմաններ դեռ մեր թվարկությունից առաջ 25¬րդ դարում: Այդ գերեզմանի առկայության մասին կարող եք կարդալ գնալով http://www.yerevanreport.com/35361/armenian-epic-heros-grave-oldest-horse-burial-place-found-republic-armenia/ : Այդ դեպքում, ու՞ր են մեր թագավորների գերեզմանները:

Վերոհիշյալը թողնելով պատմագետների ու հնեաբանների արդար գործին, վերադառնանք արդի թեմային` փորձենք պատմությունը փոխել Լուսավորիչ Գրիգորի ոճով, այն է կրոնաորսով, որից էլ կհասկանանք լոկ մեկ բան. ոչինչ էլ հավերժ չէ:

Իսկ աթեիստներին` գիտնականներին, պրոգրեսիոնիստներին, լիբերալիստներին, եւ բոլոր նրանց, ովքեր անհամբեր սպասում են «գլոբալիզացիայի» վերջնական կայացմանը` հանգիստ կյանքին, ես ունեմ ընդամենը մեկ հարց.
—Եթե ամբողջ աշխարհում լինի հավասարություն, պետք չլինեն ստեղծագործ մարդիկ, պետք չլինեն արվեստագետներ, արհեստավորներ. կարիք չլինի ծախսած էներգիայի դիմաց համարժեք էներգիայի գնումը. արդյոք, երբ վիրահատության կարիք ունենաք, կհամաձայնվե՞ք վիրահատվել Համակարգչային Ռոբոտ-CNC Վիրա-բոտի մոտ:

Dec 30





Dec 29





Երեկ ընկերոջս՝ Վարդանի միջոցով իմացա այս հրաշք երաժտության մասին։ Կատարում է Տիրգան Համասյանի Տրիոն։ Երգը, ցանկության դեպքում, կարող եք գնել Ամազոն կայքէջից։

Dec 29





Էսօր մտա Լույս Աշխարհ կայքը, մեկ էլ տեսնեմ մի հոդված են տեղադրել, որի հեղինակն է Մարինե Պետրոսյանը: Ու, քանի որ գիտեմ նրան, մի երկու խոսքով էլ ես իմ ուղղությունը տվեցի Լույս Աշխարհի անստվեր քուչեքի քարին տիտիկ արած տղեքին:

Ինձ բախտ է վիճակվել կարճ զրույց ունենալ այս դաշտանազուրկ ղզողլանի հետ. նա անընդհանտ «աշխատանք» է տանում այսպես ասած` «հայկա-սորոսական շոուբիզնեսում», մուլտֆիլմերի միջոցով ներկայացնել հայության արտագաղթը:

Երբ ես նրան ասացի, որ սփյուռքից եմ, ու իմ ընտանիքս ավելի կարեւոր է քան թե արտագաղթի «վայ-վույը», նա պատասխանեց մոտավորապես այսպես,–սփյուռքից այսքան ժամանակ այսքան ապուշ արտահայտություն չէի լսել:

Այսինքն, սրա վեջը չէ սփյուռքահայության կարծիքը: Իսկ իմ ունեցած տվյալներով, միայն սփյուռքահայության մի մասն է, որը կփրկի Հայաստանը:

Ես հիմա դանդաղկոտ կրիաի պես եմ ու չեմ տեղավորվում ժամանակի մեջ, որպեսզի գրի առնեմ Հայաստանի Փրկարար մարդկանց մասին, սակայն նեղացկոտ էլ չեմ, որ դռան ետեւից երեբեւէ հուզվեմ ու ընդիմանամ գաղափարի իրականացմանը:

Հայաստանը, չսիրելի մարինե, նախ եւ առաջ իմ Հայրենիքն է. հետո քո նման ագառկեքի կայարանը:

Հակոբ Գեւորգյան
gevorgian.com/hakob/

Dec 26





Ինչքան լսես, այնքան կլսվի այս երգը Ռուբենի: