Մի կրոնական թեմայի հետքերով

Վերջին ժամանակաշրջանում հայերը մի տեսակ աջ ու ձախ քֆրտում են հայ առաքելական եկեղեցուն: Բանը հասել է նրան, որ չափն անցած ատրահայտություններ են արվում բոլոր ժամանակների հայ քրիստոնեաների հանդեպ:

Ինչեւէ, ես էլ իմ կարծիքը գրեցի թեմայի քննարկումների մասնակիցներից մեկին. ահա այն:

Հարգելի Հարո Մհերյան,

Իմ կարծիքը, որպես հասարակ հյուսնի, այսօրվա Հայ մարդու հայեցողության հանդեպ, այն է` Հայ Քրիստոնեական եկեղեցուն, եւ՛ թե եկեղեցականներին թերագնահատելը, առաջացել է իրենց իսկ ձախողմամբ իրենց իղձերին չհասած մարդկանց նեղված արտահայտումներից:

Իմ պատկերացմամբ, եթե չլիներ եկեղեցին` թե հայկական, թե կաթոլիկ, Բախի երաժշտություն չէր լինի. Երգեհոն չէր լինի… Պետք չէ անօգուտ համարել Քրիստոնեությունը:

Միգուցե այն Հայից խլել է մի ամբողջ գաղտնագիտություն. խլել է մի ամբողջ հազարամյակ ապրած կյանք` տիրոջ եւ տիրակալին վայել: Մեր թագավորների նստավայրերն է վերացրել, ու այսօր մենք չունենք ոչ մի փոշի նրանց վառված աճյուններից: Բայց դե արի ու տես թե ինչպես պատմությունը` ինչպես Լուսավորիչ Գրիրգորն է «փոխել», այդքան հեշտ ու հանգիստ փոխել չի լինում:

Այսօր մի նորույթ է թափառում ապրող Հայ եւ ոչ Հայ մարդկանց շրջաններում: Դա այն մահացած զինվորի գերեզմանն է, որով «փաստում» են, թե Հայաստանում եղել են գերեզմաններ դեռ մեր թվարկությունից առաջ 25¬րդ դարում: Այդ գերեզմանի առկայության մասին կարող եք կարդալ գնալով http://www.yerevanreport.com/35361/armenian-epic-heros-grave-oldest-horse-burial-place-found-republic-armenia/ : Այդ դեպքում, ու՞ր են մեր թագավորների գերեզմանները:

Վերոհիշյալը թողնելով պատմագետների ու հնեաբանների արդար գործին, վերադառնանք արդի թեմային` փորձենք պատմությունը փոխել Լուսավորիչ Գրիգորի ոճով, այն է կրոնաորսով, որից էլ կհասկանանք լոկ մեկ բան. ոչինչ էլ հավերժ չէ:

Իսկ աթեիստներին` գիտնականներին, պրոգրեսիոնիստներին, լիբերալիստներին, եւ բոլոր նրանց, ովքեր անհամբեր սպասում են «գլոբալիզացիայի» վերջնական կայացմանը` հանգիստ կյանքին, ես ունեմ ընդամենը մեկ հարց.
—Եթե ամբողջ աշխարհում լինի հավասարություն, պետք չլինեն ստեղծագործ մարդիկ, պետք չլինեն արվեստագետներ, արհեստավորներ. կարիք չլինի ծախսած էներգիայի դիմաց համարժեք էներգիայի գնումը. արդյոք, երբ վիրահատության կարիք ունենաք, կհամաձայնվե՞ք վիրահատվել Համակարգչային Ռոբոտ-CNC Վիրա-բոտի մոտ:

Leave a Comment

Please note: Comment moderation is enabled and may delay your comment. There is no need to resubmit your comment.