Բողոքող Մարդու Սպեղանի

Վահրամ Սահակյանը այն լավագույն մարդկանցից է, ով արժանի է հարգանքի. նա անշահախնդրորեն օգնեց ինձ ձեռք բերել հայերեն գրելու ծրագրեր, երբ ես նոր էի գնել իմ iMac-ը:
Ինչեւէ, երբեմն իր հրապարակավ արտահայտած մտքերին, որոնց ունեմ խորիմաստ պատասխան, փորձում եմ մասնակցել. չգիտեմ, մեկ մեկ հասկանալի է լինում, մեկ մեկ էլ ոչ. դա բնական է:
Ստորեւ դրված է իմ պատասխանը հետեւյալ հարցի:

Մեր վաղվա օրն ավելի լուսավոր է, քան մեր երեկն ու այսօրը։ Բայց ո՞վ կերաշխավորի, որ մեր վաղը չէ մյուս օրն ավելի վատը չի լինի, քան մեր երեկ չէ առաջի օրը…

Իմ կարծիքով, երբ գործի է անցնում բաց աչքերի երազանքների իրագործումը, պետք է հասկանալ, որ այդ նույն երազանքի իրագործման մասնակիցներն այլ կերպ կարող են իրագործել իրենց երազանքները:
Բայց մի բան պարզ է ինձ. գնալով մարդիկ էլ չեն երազում. էլ չի լինի երևակայական` ռոմանտիկ կյանք:
Էլ ու՞մ է պետք մեր վաղը չէ մյուս օրը, եթե այսօր զզվում ենք երեկվա օրից ու մղձավանջ կոչում դրա նախորդը:

Leave a Comment

Please note: Comment moderation is enabled and may delay your comment. There is no need to resubmit your comment.