զոռբան և միտքս լուռ

Մենք ենք տերը մեր երկրի։
-Ով, դու՞,
կողկիդ կանգնած չաթո՞ն,
բիձե՞ն քյաֆտառ,
կի՞նը թախծոտ,
թե՞ էն քաձը բարձրածայր, ով գոռում է,-հասեքքքք, ծեծում են ինձձձ,-
շառ անող այդ խափեբա՞ն։

Մենք խաղաղ ենք, ցուցարար։
-Լսիր, դու… այ, պուցարար.
մա՞յր է քեզ աշխարհ բերել, թե՞ ընկել ես վերնիվար,
կոտրել հողը նուրբ, քարե
կոտրել ես բույսը մատղաշ,
փակել, խեղդել, կուրացրել,
սերունդին թարմ, դոդ, անմեղ։

Պահանջում ենք.
-Հո՛պ, կա՛նգ առ։ Պահանջել դու չե՛ս կարող,
դու անտեր ես՝ տերն ես դու։
Թե՞ սխալ եմ հասկացել.
դու չես տերը այս երկրի,
դու ըմբոստն ես, բարբարոս,
դու զոռբա ես, այսօր կաս,
վաղը ոչ…
սա քոնը չի կարող լինել, դու սպառված ես։ GAME OVER.

Իսկ ես չկամ։

Leave a Comment

Please note: Comment moderation is enabled and may delay your comment. There is no need to resubmit your comment.