Mar 8





Լսում եմ Արթուր Մեսչյանի «Հաղորդություն» երաժշտությունն ու խոհում… Լսում եմ նրա պարզ բացահայտումը մի սուտ պատմության մասին, որին շատերն են դեռ հավատում։ Նա ասում է, թե ինչպես ոմանց ցուցմունքով՝ Տերը ծնվեց ախոռում, թլպատվեց ու որդեգրվեց։ Արթուրի ասածը շատ նման է իր տարեկիցների խոսքերին… հորս, ու մորս խոսքերին։ Միշտ անհայտ ու միշտ սպասողական վիճակում են մեր ծնողները։ Ո՞վ բարդեց այս փսորված ծամոնի գունդը մեր ազգի գլխին։ Ես այն գիտեմ, բայց չեմ ասի, քանզի… Քանզի, երբ լսեցի Մեսչիանին ու նրա հարցին, թե «ո՞վ է հնարել այս սուտը», հասկացա, որ սուտը հարցաքննել պետք չէ. այն արդեն բացահայտ է որպես սուտ։ Իսկ երբ սուտը բացահայտված է, ապա բողոքարկումն ու մեղանչանքը զուր են, որովհետեւ ստին կարեկցողն ինքն է դառնում զոհ ու չար գործի բաժնետեր։ Ստին պետք է հիշել որպես մղձավանջ, կամ էլ ընդհանրապես չհիշել։ Ստին պետք է նայել որպես թիթեռ չդարձած չորացած որդի ու երբեք չխառնել ներկա հավատքին ու հույսին։ Սուտը՝ որն ունի քառասուն օրվա կյանք, չի կորցնի իր վավերությունը, երբ այն հիշվի ու վերածնվի։ Իսկ այս ամենը հասկանալու համար, ցավոք, անհավատ մարդիք, պետք է ետ դառնան ու լսեն ստի քազցր լեզվին՝ հայացքը հառած ճպացաց աչքին, որպեսզի տեսնեն, թե ինչ են կորցնում այն պահից սկսած, երբ վերածնում են սուտը՝ կյանքեր ավիրած։

Հակոբ Գեւորգյան,
Մարտ 8, 2008թ.

Mar 4





Jan 18





–ինը, ինսուն ինը,–ասաց դրամապահն ու լայն ժպտալով նայեց դեմքիս, կարծես թե վաղեմի ծանոթներ, որոնք բախտի բերմամբ հայտնվելով օտարության մեջ վերջապես գտել էին իրար։
–խնդրեմ–ասելով գրպանիցս հանեցի քսան դոլար եւ հանձնեցի իրեն։
–Ի՞նչ տեսակի մանրուք եք ուզում,–հարցն ուղելով արդեն տխրած դեմքով շարունակեց,–թաքանոց, թե՞ հինգ դոլարանոց։
–Տաս դոլարանոց,–ասացի ես։

Զարմացած դեմքով մի պահ նայեց ինձ եւ դրամարկղից հանելով գումարի ավելցուկը վերադարձրեց մի փոքր թղտի կտորի հետ, որի վրայի հաշվարկն այնքան էլ բարդ մաթեմատիկական լուծում չէր, սակայն չգիտես ինչու, մեկի աչքին կթվար թե այդ տպող սարքը հորինված է լուծելու կոսինուսային խնդիրներ եւ տանգեսային դիֆեռներ… Read the rest of this entry »

Mar 11





…not with arsenic, as the dishwasher thought, but with iodine. The room had the tart, astringent smell of green walnuts when their husks are still soft and blacken at a touch.” — Boris Pasternak, Doctor Zhivago

ԵՎ քանի որ իմ խմած հանքային ջրի շիշը կապույտ էր, իսկ ջուրն էլ Իտալակա, հանգիստ կարող եմ նստել ու գրել իմ այս գրառումը, որտեղ ուզում եմ խոսել Ջերմուկ հանքային ջրի մասին։

Գրեթե տասնյակ ինտերնետային լրատվական կայքեր, եւ մի քանի տասնյակ էլ բլոգ կայքեր աշխույժորեն խոսում են Սննդի եւ Դեղամիջոցների Նախարարության (ՍԴՆ) արած այն հայտարարության մասին, որտեղ վերոհիշյալ կազմակերպությունը հայտարարում է, թե կանաչ շշով ջերմուկ հանքային ջրի հայտնաբեր են վնասակար քանակությամբ մկտնդեղի պաշար, որի չափավոր քանակությունը օգտակար է մարդուն, իսկ ավելին վնասակար։

Բլոգերները խոսում են վրդոհված. ոմանք ասում են, թե Ջերմուկը (չնշելով հստակ թե որ լցակայանը) լինելով Հայաստանյան անվոռ–ու–գլուխ հաստատություն ուշադրություն չի դարձրել մկնդեղի քանակության մեջ։ Ոմանք էլ համեմատություններ են կատարում այլ հանքային եւ ընդհանրապես թունավոր հյութերի հետ։ Սակայն, վերոհիշյալներց ոչ–ոք գրեթե չի ցանկանում ուշադիր հետեւել ամերիկյան կառավարության հայտարարությանը, որը շատ հստակ ասում է, որ մկնդեղը՝ եւ ոչ թե ջերմուկը, վնասակար թույն է մարդու համար։ Իսկ ջերմուկը, որում հայտնաբերվել է վտանգավոր քանակությամբ թույնը, կարճ ժամանակաշրջանում (օրերից շաբաթներ տեւողությամբ) չի կորղ մահացու հիվանդություն պատճառել մարդուն։

Սա այնքան էլ դրամատիկ չէ, քանզի չեմ կարծում թանկ արժողությամբ հանքային ջուրը տնտեսվար հայերի ամենօրյա սեղանի ջուրը լինի։ ԵՎ քանի որ ՍԴՆ–ի հայտարարությունները ոչ միշտ են հստակ լինում, օրինակ ԱՄՆում արդեն վաճառում են կլոնավորված կենդանու մսեր։ Հարց է ծագում, արդյոք կլոնվարումը այդքան զարգացած է, որ ապահով լինի մարդկանց առողջությանը, թե «կփոձենք կտեսնենք» կարգախոսով է շարժվում ՍԴՆ–ը։ Եթե այդպես է, ուրեմն նրանց վստահելը անհեթեթություն է։

Ջերմուկի ընկերություններին մաղթում եմ քաջություն եւ վերարտադրանք, որը նավթահամ Բորժոմից հազար անգամ մաքուր է եւ համեղ։ ՍԴՆը ընդամենը մի հաստատություն է, որը նպատակասլաց գործում է պետական հախ–ու–հաշիվների լուծման գործում։ Չլիներ Ջերմուկում, կփնտրեյին Արզնիում, չլիներ Արզնիում, կփնտրեյին կոնյակի մեջ եւ այդպես շարունակ… կարեւորը փնտրելն է։

Nov 26





Masanga Այսօր առավոտյան գնացել էինք Սանթա Մոնիքա քազաքում գտնվող Գյուղացիների Շուկան, որտեղ ել նվագում էր մի հիանալի երաժշտական խումբ՝ Masanga Marimba Ensemble անվամբ։ Խմբավարը՝ Ռիք Ալվիսոն, մի հիանալի մարդ նվագումր էր Զիմբաբվեական երաժշտություն, որի ուրախ հնչյունները միանգամից բացում էին մարդու սիրտը, իսկ մարմինը սկսում էր շարժվել ուրախությունից։ Մի խոսքով, շատ ուրախացանք, մարդիկ ուրախությունից ժպտում էին եւ պարզապես բարեկամային մթնոլորտ էր առաջանում։ Մեկ գավաթ տաք կակաո ըմպելուց հետո որոշեցինք շարժվել առաջ։

Click on the image to see larger preview of the work in Getty.edu (the Getty Museum)

Ճանապարհին մտանք Getty թանգարանն ուր մի հետաքրքրի գործ տեսա։ Որտեղ առջեւում պատկերավորված է Հովսեփը, Մարիամն ու մանուկ Հիսուսը նստած վիճակում, առջեւում կանգնած է մի հրեշտակ, ներքեւում ընկած է կիսված մի նուռ, իսկ նկարի աջ կողմում հենց նույն մարդիկ եւ Հիսուսը նստած էշի վրա նայում են դեպի վերոհիշյալներին։ Գործի հեղինակն է իտալացի Ֆրա Բարտոլոմեոն (1472–1517): Ինձ մոտ հետաքրքրություն առաջացրեց այն, թե ինչու են այս մարդկանց պատկերավորել երկու անգամ, եւ թե ինչու՞ է մանուկ Հիսուսի դեմքը նկարված կողքից, որտեղ էլ երեւում է նրա միայն մեկ աչքը։

Վերջապես օրը դրսում ավարտեցինք իտալական ռեստորանում, որտեղի կերած պիցայից ծեծված ստամոքսըս խնդրում է ինձ ավարտել այս գրառում ու մի լավ հանգստի անցնել։ Լավ օր էր, սպասում եմ առավել լավ օրերի։

May 28





Քիչ առաջ Գլենդել քաղաքի պաշտոնական հեռուստալիքով դիտում էի Գլենդել քաղաքի միջնակարկ դպրոցների բառակազմության մրցույթը (Glendale Unified School District 2006 Spelling Bee)։ Վերջին փուլում շատ լավ էին խաղում ազգությամբ հայ Դավիթ Վարդանյանը, Սուրեն Աղաջանյանն ու մի Կորեացի կամ Ֆիլիպինացի աղջիկ. անունը չեմ հիշում։

Ինչեւէ, շատ հետաքրքիր էր Դավիթ Վարդանյանի խաղը։ Իտարբերություն այլ մասնակիցների նա հարցերին պատասխանում էր շատ արագ։ Եւ վերջապես մրցման վերջում մնացին երկու հայ, Դավիթն ու Սուրենը։ Սուրենը չկարողանալով տալ հարցի ճիշտ պատասխանը, գրավեց 2րդ տեղը, իսկ Դավիթը առաջին տեղը. տաղանդավոր երեխաներ են։ Ըստ դպրոցական կոմիտեի ղեկավարության նրանց պետք է տրվեր ինչ–որ դրամական պարգեւ եւ այլն…

Mar 26





Ամերիկյան Երիտասարդների ՍիմֆոնիաԱյսօր երեկոն անցկացրեցինք Դորթի Չանդլեր Պավիլիոնում, որտեղ Ամերիկյան Երիտասարդների Սիմֆոնիան կատարեց մի շարք հիանալի գործեր։ Համերգի ղեկավարն էր Ալեքսանդր Թրեգրը։

Նվագեցին Վերդի, Բրուք եւ Դվորժակ։ Համերգի վերջը էլ ավելի ուրախալի էր, քանզի ոմն Ջեյմս Գանլի անունվ մի ֆլուտահար ահակին ծիծաղեցրեց հանդիսատեսին, պատմելով թե ինչպես է Կորիայում գտել Մոցարտի գրասենյակը, եւ տեսել մի քանի էջանոց նոտաներ դրված ֆաքս մեքենայի մեջ, որոնք ըստ երեւույթի չեն հասել տեղ։ Ինչեւէ, նա իր կնոջ հետ, որն իդեպ ասեմ ոնց որ Ձմեռային Թագույի լիներ, կատարեցին Մոցարտի կոնցերտ երկու ֆլեյտաների համար գործը։

Ինչեւէ, լավ ժամանակ անցկացրեցինք, Բրուքը հիանալի էր։ Բայց այդքան էլ հետաքրքիր չէր, քանզի քույրս աշխատում է այդ նյութի վրա, որն էլ ստիպում է ինձ մաս առ մաս ընտելանալ գործին…

ՀԱՋՈՐԴ ԷՋԸ »