Oct 22





Կրկեսում ներկայացում էր. ծովային առյուծը հանդիսատեսին զարմանք էր պատճառում իր վարժություններով, որոնք նա անում էր վարժեցնող վարպետի հետ միասին:

Ամեն անգամ վարժությունը լավն էր. անթերի. եւ ամեն անգամ նա, որպես պարգեւ ստանում էր կեր վարժեղնողի ձեռքից:

Հանդեսի վերջում, զարմացած մարդիկ հարցնում էին հանդեսի կազմակերպիչներին, թե ինչպես հանդիպել հանդեսավարին` կենդանուն վարժեցնող մարդուն:

Իսկ երբ զարմացածները հանդիպեցին վարժեցնողին եւ հարցրեցին, թե ի՞նչպես է այս կենդանին հետեւում նրա շարժումներին, հանդիսավարը մեկ պահ լռեց, եւ մտքում ծաղրելով հանդիսատեսին ասաց,–հիմարներ, այս կենդանին չի հետեւում իմ շարժումներին. ես եմ հետեւում նրան. աչքի խաբկանք է սա, իսկ դուք հավատացիք, հիմարներ, հիմարներ…

Apr 22





Ara Manoogian‘s web blog can be found at http://aramanoogian.blogspot.com/

Character Assignation Attempt Made on Armenian National Hero Monte Melkonian

Dear Friends,

On April 2, 2010 on Open Source Radio, an interview with Armenian decorated filmmaker and documentarian Ted Bogosian was podcasted (see: http://www.radioopensource.org/ted-bogosian-confessions-of-a-truth-hound/). Beginning in the 9th minute of the show, in a matter of a fact tone, unsubstantiated and defaming claims were made that Armenian National Hero Monte Melkonian had engaged in the sales of drugs, arms and had started an Armenian terrorist movement. He was also accused of serving time in prison for masterminding numerous bombings in Europe, including the Orly Airport bombing in France, Read the rest of this entry »

May 15





Երեկոյան բուժ–սենյակից գնացի հիվանդանոցի բակ ծխելու։ Երկու մարդ, կլինեյին քարասունն անց, երկխոսության մեջ էին, եւ փորձում էին հասկանալ, թե ինչու եւ ինչպես եղավ, որ իրենց հարազտն ընկնելով այդ վատ կացության մեջ, հայտնվեց հիվանդանոցի վերակենդանացման բաժնում։

– Չեմ ջոկում, թե էս փորձանքը որտեղից եկավ կպավ մեր գլխին,–ասաց նրանցից մեկն ու սիգարետի մի խորը խուլափով, տասնութ սանտիմետր այրելով, քթերից դուրս արտաշնչեց ծխի բուղը։

– Արա, բա ես էլ էդքան լոն քաշեյի էս վիճակի մեջ կընկնեի,–նոթոտ աչքերը հառած ընկերջ ծխից ճմրթված դեմքին պատասխանեց մյուսը։

– Հա՜, էդ ճիշտ ես ասում։ Էս երկրում ով որ լոն ա քաշում, հետո ընկնում ա սթրեսի մեջ։

– Արա, հիմա որ նայում եմ ետ, ինքս ինձ ասում եմ, ինչ լավ ա որ ինձ լոն չտվին,–հպարտորեն շարունակեց,–բա էդ լոնը քաշելու բան ա՞։ Հենա նայա էլի, մեր ախպերը քաշեց, քաշեց, լրիվ լոնը պրծացրեց։ Հիմա էլ որ չկա, լոմկի մեջ ա ընկել։

Mar 8





Լսում եմ Արթուր Մեսչյանի «Հաղորդություն» երաժշտությունն ու խոհում… Լսում եմ նրա պարզ բացահայտումը մի սուտ պատմության մասին, որին շատերն են դեռ հավատում։ Նա ասում է, թե ինչպես ոմանց ցուցմունքով՝ Տերը ծնվեց ախոռում, թլպատվեց ու որդեգրվեց։ Արթուրի ասածը շատ նման է իր տարեկիցների խոսքերին… հորս, ու մորս խոսքերին։ Միշտ անհայտ ու միշտ սպասողական վիճակում են մեր ծնողները։ Ո՞վ բարդեց այս փսորված ծամոնի գունդը մեր ազգի գլխին։ Ես այն գիտեմ, բայց չեմ ասի, քանզի… Քանզի, երբ լսեցի Մեսչիանին ու նրա հարցին, թե «ո՞վ է հնարել այս սուտը», հասկացա, որ սուտը հարցաքննել պետք չէ. այն արդեն բացահայտ է որպես սուտ։ Իսկ երբ սուտը բացահայտված է, ապա բողոքարկումն ու մեղանչանքը զուր են, որովհետեւ ստին կարեկցողն ինքն է դառնում զոհ ու չար գործի բաժնետեր։ Ստին պետք է հիշել որպես մղձավանջ, կամ էլ ընդհանրապես չհիշել։ Ստին պետք է նայել որպես թիթեռ չդարձած չորացած որդի ու երբեք չխառնել ներկա հավատքին ու հույսին։ Սուտը՝ որն ունի քառասուն օրվա կյանք, չի կորցնի իր վավերությունը, երբ այն հիշվի ու վերածնվի։ Իսկ այս ամենը հասկանալու համար, ցավոք, անհավատ մարդիք, պետք է ետ դառնան ու լսեն ստի քազցր լեզվին՝ հայացքը հառած ճպացաց աչքին, որպեսզի տեսնեն, թե ինչ են կորցնում այն պահից սկսած, երբ վերածնում են սուտը՝ կյանքեր ավիրած։

Հակոբ Գեւորգյան,
Մարտ 8, 2008թ.

Mar 4





Nov 3





Երբ ես մեծանամ, փոքրիկն ինձ ասաց,
Ես կպաշտպանեմ երկիրն իմ ազատ,
Երբ ես մեծանամ, տարեցն ինձ ասաց,
Եվս մեկ անգամ ես հող կդառնամ:

Երբ ես պաշտպանեմ երկիրն իմ ազատ,
Փոքրիկն այս անգամ վախեցած ասաց՝
Ես կկրակեմ թշնամուն անհայտ…
Ու նենգ ժպիտով գետինը դարձավ։

Երբ ես մահանամ՝ նորից հող դարնամ,
Տարեցն այս անգամ կասկածով ասաց՝
Ես կերազեմ դրախտում ապրել…
Ու լուռ ետ նստած երկինքը դարձավ։

Երբ ես սատկացնե՛մ թշնամուս անհայտ,
Փոքրկն այս անգամ բարկացած ասաց,
Ես կայրեմ նրան, ու մոխիր դարձած,
Քամուն կհանձնեմ, որ կորչի անհայտ։

Երբ ես հող դառնամ, գերեզմանիս տակ,
Տարեցն այս անգամ խենթորեն ժպտաց,
Ես էլ չեմ լինի պարազիտ, անպետք,
Այլ պարարտանյութ երկրիս համար։

Երբ ես ազատվեմ թշնամու մոխրից,
Փոքրիկն այս անգամ դեպի վեր դարձավ,
Ես ամպերի չափ աղոթքներ կասեմ,
Որ Աստված տա ինձ այն ինչ կամենամ։

Եվ հանկարծ տարեցն հանդիպեց մահին,
Փոքիրկն էլ անցավ մեկ այլ նոր խաղի,
Հասա՞վ տարեցն իր անհայտ գահին,
Գտա՞վ փոքրիկը սերը երկնային։

Անհայտ մնացի ես, ու միտքը իմ,
Տեսնես ու՞ր մնաց անհայտ թշնամին,
Մեկ մեզ տեսնում ենք բարձունքի գահին,
Մեկ էլ հողի տակ՝ տապանաքարի։

Նոյեմբեր 3, 2007
Հակոբ Գեւորգյան,
Լոս Անջելես, Քալիֆորնիա